https://arm.sputniknews.ru/20231229/erevanum-transpvorty-ktankana-avinjany-vtsharajin-nvor-hamakargi-masin-70630150.html
Երևանում տրանսպորտը կթանկանա՞. Ավինյանը` վճարային նոր համակարգի մասին
Երևանում տրանսպորտը կթանկանա՞. Ավինյանը` վճարային նոր համակարգի մասին
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի խոսքով` տրանսպորտի վճարի սակագները դեռ քննարկման փուլում են, բայց դրանք պետք է լինեն այնպիսին, որ հոգան տրանսպորտի և մետրոյի սպասարկման... 29.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-29T15:38+0400
2023-12-29T15:38+0400
2023-12-29T15:39+0400
հայաստան
տիգրան ավինյան
տրանսպորտ
գին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764106_0:50:1600:950_1920x0_80_0_0_48eebc64a5d5d341ddbabe457df7e7eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Երևանում հասարակական տրանսպորտի վճարային նոր համակարգ կներդրվի 2024 թվականից։ Ասուլիսում այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք տրանսպորտի վճարի թանկացում կլինի։Ավինյանը նշեց, որ ինքը դա թանկացում չի կոչի։ Նրա խոսքով` այն նախագիծը, որը քննարկվում է հանրային տրանսպորտի ոլորտում, և այն նախնական առաջարկը, որ արվել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների գործընկերների կողմից, պրոդուկտային տարբերություն է տալիս ներկայիս համակարգի հետ։ Նա միաժամանակ ընդգծեց, որ տրանսպորտից միանգամյա` 100 դրամով օգտվելու հնարավորություն չի լինելու։Նրա խոսքով` որոշակի արտոնություններ են սահմանվելու տարբեր խավերի համար։Ավինյանը Երևանում կայանման վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է համարում«Դա որոշ չափով կմեղմացնի այն հավելյալ բեռը, որը կարող է առաջանալ մարդկանց համար»,–ասաց նա։Ըստ Երևանի քաղաքապետի` տրանսպորտի վճարի սակագները դեռ քննարկման փուլում են, բայց դրանք պետք է լինեն այնպիսին, որ հոգան տրանսպորտի և մետրոյի սպասարկման ծախսերը։Երևանի քաղաքապետարանը 2024 թվականին նախատեսում է ներմուծել ևս 200 ավտոբուս. Ավինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764106_0:0:1420:1065_1920x0_80_0_0_b4ce16488073f112686ce9e6ecc7309f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան ավինյան, տրանսպորտ, գին
հայաստան, տիգրան ավինյան, տրանսպորտ, գին
Երևանում տրանսպորտը կթանկանա՞. Ավինյանը` վճարային նոր համակարգի մասին
15:38 29.12.2023 (Թարմացված է: 15:39 29.12.2023) Երևանի քաղաքապետի խոսքով` տրանսպորտի վճարի սակագները դեռ քննարկման փուլում են, բայց դրանք պետք է լինեն այնպիսին, որ հոգան տրանսպորտի և մետրոյի սպասարկման ծախսերը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Երևանում հասարակական տրանսպորտի վճարային նոր համակարգ կներդրվի 2024 թվականից։ Ասուլիսում այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք տրանսպորտի վճարի թանկացում կլինի։
Ավինյանը նշեց, որ ինքը դա թանկացում չի կոչի։ Նրա խոսքով` այն նախագիծը, որը քննարկվում է հանրային տրանսպորտի ոլորտում, և այն նախնական առաջարկը, որ արվել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների գործընկերների կողմից, պրոդուկտային տարբերություն է տալիս ներկայիս համակարգի հետ։ Նա միաժամանակ ընդգծեց, որ տրանսպորտից միանգամյա` 100 դրամով օգտվելու հնարավորություն չի լինելու։
«Գրեթե նույն գինն է գալիս, ինչ հիմա, կամ որոշ դեպքերում ավելի էժան, եթե եռամսյակային կամ տարեկան տոմս առնեն։ Լինելու է մեկ օրվա, մեկ շաբաթվա, մեկ ամսվա, մեկ տարվա և մեկ–երկու այլ տեսակի տոմսեր»,– ասաց Ավինյանը։
Նրա խոսքով` որոշակի արտոնություններ են սահմանվելու տարբեր խավերի համար։
«Դա որոշ չափով կմեղմացնի այն հավելյալ բեռը, որը կարող է առաջանալ մարդկանց համար»,–ասաց նա։
Ըստ Երևանի քաղաքապետի` տրանսպորտի վճարի սակագները դեռ քննարկման փուլում են, բայց դրանք պետք է լինեն այնպիսին, որ հոգան տրանսպորտի և մետրոյի սպասարկման ծախսերը։