https://arm.sputniknews.ru/20231229/amn-n-petq-e-pashtpani-arcakhi-hajeri-inqnvorvoshman-iravunqy-qenedi-krtseri-ugherdzy-70615204.html
ԱՄՆ-ն պետք է պաշտպանի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Քենեդի կրտսերի ուղերձը
ԱՄՆ-ն պետք է պաշտպանի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Քենեդի կրտսերի ուղերձը
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած ամերիկացի քաղաքական գործիչը ելույթ է ունեցել ի աջակցություն Հայաստանի Հանրապետության և Արցախի: 29.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-29T09:51+0400
2023-12-29T09:51+0400
2023-12-29T09:53+0400
ռոբերտ քենեդի
ամն
արցախ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/07/59281377_0:161:3071:1888_1920x0_80_0_0_21b58509826636714dec2ef0217b248f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրությանը, որ քայլեր ձեռնարկի և ապահովի Արցախի հայերի անվտանգ վերադարձը հայրենիք, ինչպես նաև պաշտպանի նրանց ինքնորոշման իրավունքը: Այս մասին X սոցցանցում հրապարակված իր տեսաուղերձում հայտարարել է Ռոբերտ Քենեդի կրտսերը, որն իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում։Նա փաստել է, որ Ադրբեջանը, սկսած 2020 թվականից, անխնա էթնիկ զտումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Քաղաքական գործիչը նշել է, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակողական գործողություն ձեռնարկեց և 120 հազար հայ՝ ամբողջ բնակչությունը, տեղահանվեց:Մինչ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Գազայի և Իսրայելի վրա, ոչ ոք ոչինչ չի լսում «հայկական հնագույն տարածքներից մեկի ողջ բնակչության զանգվածային արտաքսման» մասին, դժգոհել է Քենեդի կրտսերը:Նա վստահ է, որ այդ էթնիկ զտման դատարկ պարսավանքը բավարար չէ։ Նրա կարծիքով, ներկայիս իրավիճակը կարելի է փոխել։Նա վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կաջակցի Հայաստանի Հանրապետության և Արցախի վերականգնմանը:«Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես կօգտագործեմ դիվանագիտությունը, մեր բարոյական հեղինակությունը, մեր տնտեսական լծակները և պատժամիջոցները Հայաստանի վերականգնման համար։ Ես ուզում եմ նպաստել Հայաստանի, Արցախի ինքնիշխանության վերականգնմանը։ Ես ուզում եմ դա անել խաղաղ միջոցներով։ Ինչ-որ տեղ նոր պատերազմ սկսելու փոխարեն կուզենայի դադարեցնել պատերազմներից մեկը»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին։Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/07/59281377_171:0:2902:2048_1920x0_80_0_0_ad3de90cace902e1d4b8466cbeca8bc4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քենեդի, ամն, արցախ, հայաստան
ռոբերտ քենեդի, ամն, արցախ, հայաստան
ԱՄՆ-ն պետք է պաշտպանի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Քենեդի կրտսերի ուղերձը
09:51 29.12.2023 (Թարմացված է: 09:53 29.12.2023) ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած ամերիկացի քաղաքական գործիչը ելույթ է ունեցել ի աջակցություն Հայաստանի Հանրապետության և Արցախի:
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրությանը, որ քայլեր ձեռնարկի և ապահովի Արցախի հայերի անվտանգ վերադարձը հայրենիք, ինչպես նաև պաշտպանի նրանց ինքնորոշման իրավունքը: Այս մասին X սոցցանցում հրապարակված իր տեսաուղերձում հայտարարել է Ռոբերտ Քենեդի կրտսերը, որն իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Նա փաստել է, որ Ադրբեջանը, սկսած 2020 թվականից, անխնա էթնիկ զտումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Քաղաքական գործիչը նշել է, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակողական գործողություն ձեռնարկեց և 120 հազար հայ՝ ամբողջ բնակչությունը, տեղահանվեց:
Մինչ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Գազայի և Իսրայելի վրա, ոչ ոք ոչինչ չի լսում «հայկական հնագույն տարածքներից մեկի ողջ բնակչության զանգվածային արտաքսման» մասին, դժգոհել է Քենեդի կրտսերը:
Նա վստահ է, որ այդ էթնիկ զտման դատարկ պարսավանքը բավարար չէ։ Նրա կարծիքով, ներկայիս իրավիճակը կարելի է փոխել։
«Սա այն իրավիճակն է, երբ խաղաղ պատժամիջոցները կարող էին աշխատել։ ԱՄՆ-ն դեռևս լծակներ ունի այս տարածաշրջանում և կարող է այդ ուժն օգտագործել այս տարածաշրջանում բոլոր ժողովուրդներին մոբիլիզացնելու համար՝ այս մարդասիրական ողբերգությունը հաղթահարելու նպատակով: Մենք նաև պետք է ուղիներ փնտրենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է և պետք է մուտք ունենա հարևան երկրների նավահանգիստներ», - կարծում է ամերիկացի քաղաքական գործիչը։
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կաջակցի Հայաստանի Հանրապետության և Արցախի վերականգնմանը:
«Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես կօգտագործեմ դիվանագիտությունը, մեր բարոյական հեղինակությունը, մեր տնտեսական լծակները և պատժամիջոցները Հայաստանի վերականգնման համար։ Ես ուզում եմ նպաստել Հայաստանի, Արցախի ինքնիշխանության վերականգնմանը։ Ես ուզում եմ դա անել խաղաղ միջոցներով։ Ինչ-որ տեղ նոր պատերազմ սկսելու փոխարեն կուզենայի դադարեցնել պատերազմներից մեկը»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին: