https://arm.sputniknews.ru/20231229/4-tarva-ktvvoruhu-ashkhatanqi-dimac-30000-dram-ashkhatanqajin-trafiqingi-depq-garnium-70620316.html
4 տարվա կթվորուհու աշխատանքի դիմաց՝ 30․000 դրամ․ Աշխատանքային թրաֆիքինգի դեպք Գառնիում
4 տարվա կթվորուհու աշխատանքի դիմաց՝ 30․000 դրամ․ Աշխատանքային թրաֆիքինգի դեպք Գառնիում
Sputnik Արմենիա
Տղամարդը կանանց առաջարկել է իր խանութից ձեռք բերել ապրանքներ, արդյունքում նրանց անվան դիմաց հսկայական պարտքեր է գրանցել և պահել կախվածության մեջ։ 29.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-29T12:16+0400
2023-12-29T12:16+0400
2023-12-29T12:16+0400
թրաֆիքինգ
գառնի
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի 38-ամյա բնակիչն իր անասնաֆերմայում տևական ժամանակ աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել 3 կանանց և 9-ամյա երեխայի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Այսպես, պարզվել է, որ 38–ամյա տղամարդը Արարատի մարզի 3 բնակչուհու առաջարկել է Գառնիում գտնվող և իրեն պատկանող անանսաֆերմայում կատարել կթվորուհու աշխատանք՝ չհստակեցնելով վարձատրության պայմանները: Տղամարդն օգտվել է այն հանգամանքից, որ կանայք չեն ունեցել աշխատանք, եկամտի աղբյուր, ինչպես նաև կացարան, չեն կարողացել նվազագույն կենցաղային պայմաններով ապահովել անչափահաս ու մանկահասակ երեխաներին։Կանայք հույս են ունեցել, որ կվարձատրվեն աշխատանքի համար ընդհանրապես վարձատրվող գումարի չափով՝ ամսական 1 գլուխ կով կթելու դիմաց առնվազն 5.000 դրամ, ուստի համաձայնել են տղամարդու առաջարկին։Անհրաժեշտ սննդամթերքը 38–ամյա տղամարդն առաջարկել է ձեռք բերել իրեն պատկանող խանութից՝ անկանխիկ եղանակով, ապա հաշվարկ կատարել նրանց աշխատած գումարից։38–ամյա տղամարդը կանանց նկատմամբ պարբերաբար կիրառել է բռնություն, ձեռքերով ու ոտքերով, անասնագոմի մաքրման համար նախատեսված երկաթյա գործիքով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, սպառնացել, հայհոյել, ստիպել կատարել նաև այլ աշխատանքներ՝ անասուններին կեր տալ, դաշտ տանել, անասնագոմը մաքրել և այլն:Կանանցից մեկին 4 տարի կատարած կթվորուհու և պարտադրված մյուս աշխատանքների դիմաց 38–ամյա տղամարդը վճարել է ընդամենը 30.000 ՀՀ դրամ, որևէ հաշվարկ չի արել նրա կատարած աշխատանքի և խանութից ձեռք բերված ապրանքների վերաբերյալ, ավելին, հիշյալ կնոջ անվան դիմաց՝ որպես պարտք, գրանցել է նաև տարիներ շարունակ փաստացի իր անասնաֆերմայի համար աշխատանք կատարած մեկ այլ անձի կողմից նույն խանութից վերցրած ապրանքներն ու ծխախոտը։ Արդյունքում՝ այդ տարիների ընթացքում կինը խանութում կուտակել է 2 միլիոնից ավելի ՀՀ դրամ գումարի չափով պարտք։ Դայա՞կ, թե՞ մարմնավաճառ. ինչպես են խաբում երիտասարդ հայ աղջիկներին և թրաֆիքինգի ենթարկումՄոր և դստեր կողմից 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար 38–ամյա տղամարդը նրանց վճարել է ընդամենը 15․000 դրամ և կրկին որևէ հաշվարկ չի կատարել։ Արդյունքում՝ մոր և դստեր պարտքը խանութում կազմել է ավելի քան 480 հազար ՀՀ դրամ։Թրաֆիքինգի է ենթարկվել նաև 9-ամյա մի երեխա, որին ստիպել է յուրաքանչյուր օր արթնանալ առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում, անասնաֆերմայում որպես կթվորուհի աշխատող անձի 14-ամյա որդու հետ օգնել անասնապահին՝ պահել խոշոր եղջերավոր անասունների հոտը:Կոտայքի մարզի 38–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 1-ին մասով (2 դրվագ) և 189-րդ հոդվածի (Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի 1-ին կետով։Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը։
գառնի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրաֆիքինգ, գառնի, հհ քննչական կոմիտե
թրաֆիքինգ, գառնի, հհ քննչական կոմիտե
4 տարվա կթվորուհու աշխատանքի դիմաց՝ 30․000 դրամ․ Աշխատանքային թրաֆիքինգի դեպք Գառնիում
Տղամարդը կանանց առաջարկել է իր խանութից ձեռք բերել ապրանքներ, արդյունքում նրանց անվան դիմաց հսկայական պարտքեր է գրանցել և պահել կախվածության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի 38-ամյա բնակիչն իր անասնաֆերմայում տևական ժամանակ աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկել 3 կանանց և 9-ամյա երեխայի։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Այսպես, պարզվել է, որ 38–ամյա տղամարդը Արարատի մարզի 3 բնակչուհու առաջարկել է Գառնիում գտնվող և իրեն պատկանող անանսաֆերմայում կատարել կթվորուհու աշխատանք՝ չհստակեցնելով վարձատրության պայմանները: Տղամարդն օգտվել է այն հանգամանքից, որ կանայք չեն ունեցել աշխատանք, եկամտի աղբյուր, ինչպես նաև կացարան, չեն կարողացել նվազագույն կենցաղային պայմաններով ապահովել անչափահաս ու մանկահասակ երեխաներին։
Կանայք հույս են ունեցել, որ կվարձատրվեն աշխատանքի համար ընդհանրապես վարձատրվող գումարի չափով՝ ամսական 1 գլուխ կով կթելու դիմաց առնվազն 5.000 դրամ, ուստի համաձայնել են տղամարդու առաջարկին։
«Աշխատանքները կատարելու համար կանանցից մեկն իր մանկահասակ երեխայի հետ 2018թ.–ից, իսկ մայրը և դուստրը՝ իրենց անչափահաս ու մանկահասակ երեխաների հետ 2023թ. հունվարից, տեղափոխվել ու բնակվել են հիշյալ անասնաֆերմայի տարածքում գտնվող քարե շինությունում, որը զուրկ է եղել կենցաղային տարրական պայմաններից»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Անհրաժեշտ սննդամթերքը 38–ամյա տղամարդն առաջարկել է ձեռք բերել իրեն պատկանող խանութից՝ անկանխիկ եղանակով, ապա հաշվարկ կատարել նրանց աշխատած գումարից։
38–ամյա տղամարդը կանանց նկատմամբ պարբերաբար կիրառել է բռնություն, ձեռքերով ու ոտքերով, անասնագոմի մաքրման համար նախատեսված երկաթյա գործիքով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, սպառնացել, հայհոյել, ստիպել կատարել նաև այլ աշխատանքներ՝ անասուններին կեր տալ, դաշտ տանել, անասնագոմը մաքրել և այլն:
Կանանցից մեկին 4 տարի կատարած կթվորուհու և պարտադրված մյուս աշխատանքների դիմաց 38–ամյա տղամարդը վճարել է ընդամենը 30.000 ՀՀ դրամ, որևէ հաշվարկ չի արել նրա կատարած աշխատանքի և խանութից ձեռք բերված ապրանքների վերաբերյալ, ավելին, հիշյալ կնոջ անվան դիմաց՝ որպես պարտք, գրանցել է նաև տարիներ շարունակ փաստացի իր անասնաֆերմայի համար աշխատանք կատարած մեկ այլ անձի կողմից նույն խանութից վերցրած ապրանքներն ու ծխախոտը։ Արդյունքում՝ այդ տարիների ընթացքում կինը խանութում կուտակել է 2 միլիոնից ավելի ՀՀ դրամ գումարի չափով պարտք։
Մոր և դստեր կողմից 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար 38–ամյա տղամարդը նրանց վճարել է ընդամենը 15․000 դրամ և կրկին որևէ հաշվարկ չի կատարել։ Արդյունքում՝ մոր և դստեր պարտքը խանութում կազմել է ավելի քան 480 հազար ՀՀ դրամ։
Թրաֆիքինգի է ենթարկվել նաև 9-ամյա մի երեխա, որին ստիպել է յուրաքանչյուր օր արթնանալ առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում, անասնաֆերմայում որպես կթվորուհի աշխատող անձի 14-ամյա որդու հետ օգնել անասնապահին՝ պահել խոշոր եղջերավոր անասունների հոտը:
Կոտայքի մարզի 38–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 1-ին մասով (2 դրվագ) և 189-րդ հոդվածի (Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի 1-ին կետով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը։