https://arm.sputniknews.ru/20231228/erevan-bki-2-nakhkin-tnorennery-ev-glkhavvor-hashvapahy-mvot-300-mln-dram-hark-chen-vtsharel-qk-70590176.html
«Երևան» ԲԿ–ի 2 նախկին տնօրենները և գլխավոր հաշվապահը մոտ 300 մլն դրամ հարկ չեն վճարել. ՔԿ
«Երևան» ԲԿ–ի 2 նախկին տնօրենները և գլխավոր հաշվապահը մոտ 300 մլն դրամ հարկ չեն վճարել. ՔԿ
Sputnik Արմենիա
Մեղադրյալներին պատկանող գույքի վրա կալանք է դրվել: 28.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-28T13:33+0400
2023-12-28T13:33+0400
2023-12-28T13:35+0400
հայաստան
տնօրեն
հհ քննչական կոմիտե
հաշվապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155270_0:214:1600:1114_1920x0_80_0_0_84d9b1fc1f2bf3b5d3b732b1e551bbc1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Երևան» բժշկական կենտրոնի 2 նախկին տնօրենները և գլխավոր հաշվապահը խուսափել են 299 միլիոն դրամ հարկը պետական բյուջե վճարելուց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Հիմնավորվել է, որ 2006-2015թթ․ նշված բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Տ․Տ․-ն, և 2015–2016թթ․ նույն պաշտոնը զբաղեցրած Հ․Բ․-ն իրենց պաշտոնավարման ընթացքում խուսափել են համապատասխանաբար 198.921.594 դրամ և 91.576.096 դրամ հարկը պետական բյուջե վճարելուց:2007-2016թթ․ ընկած ժամանակահատվածում հիշյալ բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահը օրենքով սահմանված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև չի կազմել հաշվարկներ և չի ներկայացրել հաշվառման վայրի հարկային տեսչություն։ Հիշյալ գործողությունների հետևանքով պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափի հարկը։Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290–րդ հոդվածի 3–րդ մասով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը)Նրանց պատկանող գույքի վրա համապատասխան չափերով կալանք է դրվել:Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։41-ամյա կինը ՀՀ տարբեր մարզերում շուրջ 22 մլն դրամի խոշոր եղջերավոր անասուններ է հափշտակել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155270_0:0:1600:1200_1920x0_80_0_0_38fe0f6c6e28e4cd13216f7b371cbd06.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տնօրեն, հհ քննչական կոմիտե, հաշվապահ
հայաստան, տնօրեն, հհ քննչական կոմիտե, հաշվապահ
«Երևան» ԲԿ–ի 2 նախկին տնօրենները և գլխավոր հաշվապահը մոտ 300 մլն դրամ հարկ չեն վճարել. ՔԿ
13:33 28.12.2023 (Թարմացված է: 13:35 28.12.2023) Մեղադրյալներին պատկանող գույքի վրա կալանք է դրվել:
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Երևան» բժշկական կենտրոնի 2 նախկին տնօրենները և գլխավոր հաշվապահը խուսափել են 299 միլիոն դրամ հարկը պետական բյուջե վճարելուց։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Հիմնավորվել է, որ 2006-2015թթ․ նշված բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Տ․Տ․-ն, և 2015–2016թթ․ նույն պաշտոնը զբաղեցրած Հ․Բ․-ն իրենց պաշտոնավարման ընթացքում խուսափել են համապատասխանաբար 198.921.594 դրամ և 91.576.096 դրամ հարկը պետական բյուջե վճարելուց:
2007-2016թթ․ ընկած ժամանակահատվածում հիշյալ բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահը օրենքով սահմանված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև չի կազմել հաշվարկներ և չի ներկայացրել հաշվառման վայրի հարկային տեսչություն։ Հիշյալ գործողությունների հետևանքով պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափի հարկը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290–րդ հոդվածի 3–րդ մասով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը)
Նրանց պատկանող գույքի վրա համապատասխան չափերով կալանք է դրվել:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։