00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արձանագրում ենք, որ քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ. Փաշինյանը` նոր նախագծի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` այդպիսով ՀՀ կառավարությունը չի խրախուսում կարգազանցությունը, քանի որ գործում է բալային համակարգը, ու թվային համակարգում վարորդը չի կարող անընդհատ խախտում անել, վճարել դրա համար ու ազատվել պատասխանատվությունից։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Եթե վարորդը 15 օրում վճարի տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքի 50 տոկոսը, ապա գումարի մյուս կեսն էլ չի վճարի։ ՀՀ ՆԳՆ ներկայացրած այս նախագիծն այսօր բուռն քննարկում ունեցավց ՀՀ կառավարության նիստում։
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ համապատասխան փոփոխություններ են կատարելու «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում, ըստ որոնց` քաղաքացիները կկարողանան օգտվել թվայնացման առավելություններից։
«Բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին տեսալուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների համար դիմում գրի, որպեսզի խախտման ծանուցումները ստանա օնլայն տարբերակով, ապա 5 տոկոսի չափով գումարը կկրճատվի։ Նախատեսված է նաև ևս մեկ խրախուսման նորմ` եթե խախտման ծանուցումից հետո 15 օրվա ընթացքում է գումարի առնվազն 50 տոկոսը վճարում, ապա տուգանքի վճարումը համարվում է պատշաճ վճարված»,– հայտարարեց նախարարը։
2024-ից ՀՀ–ում ստիպված կլինեն տուգանք վճարել բնակարանների ստվերային վարձակալության համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին պարզաբանեց, որ այսպիսով խրախուսվում է թվային գործարքները։
«Ես առաջարկում եմ լրամշակել նախագիծը հետևյալ կերպ` ծանուցումները էլեկտրոնային եղանակով ստանալու դիմում գրելու դեպքում գումարը պետք է զեղչվի 30 տոկոսի չափով, 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում ևս կզեղչվի 30 տոկոսով։ Բացի այդ, այն էլեկտրոնային հասցեն, որով քաղաքացին գրանցվում է, պետք է համարվի նրա պաշտոնական հասցեն, որին պետական մյուս մարմինները ևս կարող են ուղարկել իրենց ծանուցումները, և այդ դեպքում քաղաքացին կհամարվի պատշաճ ծանուցված»,– նշեց նա։
Ըստ վարչապետի` եթե խրախուսման այս նորմերը չկիրառվեն, ապա թվայնացման գործընթացը շատ դանդաղ կգնա։
«Վարորդների մի մասը ճանապարհային երթևեկության հետ կապված նախկինում ունեն կուտակված պարտքեր ու եթե օրենքի ընդունումից հետո երեք ամսվա ընթացքում այդ գոմարի 50 տոկոսը վճարեն, ապա նրանց պարտքի մյւուս հատվածը կզրոյանա»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այդպիսով ՀՀ կառավարությունը չի խրախուսում կարգազանցությունը, քանի որ գործում է բալային համակարգը, ու թվային համակարգում վարորդը չի կարող անընդհատ խախտում անել, վճարել դրա համար ու ազատվել պատասխանատվությունից։
«Վարորդը կարող է քիչ վճարել, սակայն կզրկվի բալերից, ապա` վարորդական իրավունքից…Ոչինչ, այդ խնայված միջոցներն էլ թող դնի, գնա ավտո քշել սովորի։ Մեզ կարող են քննադատել, սակայն մենք ֆինանսական բեռն իջեցնելու հնարավորություն ենք տալիս վարորդներին, մյուս կողմից բալային համակարգով մենք կարգապահություն ենք մտցնում։ Այսպիսով, մենք արձանագրում ենք, որ քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։
Նա նաև անընդունելի համարեց որ 21–րդ դարում ծանուցումների համար պետական գերատեսչությունները դեռևս թուղթ են կիրառում։ Ի դեպ, թղթային ծանուցումների համար պետական բյուջեից տարեկան 3 մլրդ դրամ է հատկացվում, որոնցում առաջին տեղում դատարանների ծանուցումներն են, ապա` ՃՈ–ն։
Նախագիծն կառավարության այս նիստին չհաստատվեց, ուղարկվեց լրամշակման։
Լրահոս
0