00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարին ավարտվում է. ժամանակն է խոսելու ժամանակի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2023
Բաժանորդագրվել
«Մենք միշտ դժգոհում ենք մեր ներկայից, ոչ մի հույս չունենք ապագայի հետ կապված, ուստի անընդհատ փորձում ենք երևակայության բոլոր գույներով ծաղկեցնել մեր անցյալը»,- իրավացիորեն նկատել է Ալեքսանդր Պուշկինը։
Իրականում անցյալը, ներկան և ապագան անբաժան են թեկուզ հենց սովորական ընտանիքի մակարդակով։ Ես, օրինակ, հրաշալի հիշում եմ խրուշչովյան «հալոցքը» և բրեժնևյան «լճացումը», տղաս տեսել է Սպիտակի երկրաշարժը, «Սովետի» փլուզումն ու Ղարաբաղյան առաջին պատերազմը, իսկ եթե հաջորդ տարի թոռ ունենամ (ուր էր էդպիսի բախտ), նա մեծ շանսեր կունենա ապրելու այս հարյուրամյակից անդին, այսինքն` ընդամենը մեկ ընտանիքում կարող են միաձուլվել 20-րդ, 21-րդ և 22-րդ դարերը։
Տարին ավարտվում է. ժամանակն է խոսելու ժամանակի մասին
Ինչու հանկարծ որոշեցի խոսել ժամանակի մասին։ Ախր, տարեվերջը հենց ժամանակի մասին խոսելու ամենահարմար ժամանակն է, երբ կարելի է Ալբերտ Էյնշտեյնի նման փաստել, որ ամեն ինչ հարաբերական է, այդ թվում՝ ժամանակը։ Ո՞ր տարին ենք այս օրերին ճանապարհում։ 2023-ը՞։ Իսկ Եթովպիայում, որտեղ տարին, ի դեպ, 13 ամիս է տևում, դեռ 2016 թվականն է։ Թաիլանդն աշխարհից ահագին առաջ է ընկել՝ այնտեղ 2566 թվականն է, էլ չեմ ասում հրեաների մասին, որոնք դիմավորում են 5785 թվականը, այնինչ, մահմեդականներն այժմ հրաժեշտ են տալիս 1445-ին։
Ուզում ենք խաչմերուկ դառնալ՝ մոռանալով, որ խաչմերուկը բավական վտանգավոր տեղ է
Հաստատ զգացել եք նաև, որ ժամանակի ընթացքն էլ է խիստ հարաբերական, ինչն ապացուցվում է հայտնի օրինակով։ Պատկերացրեք, որ դուք համբուրվում եք ձեր սիրած էակի հետ։ Հինգ վայրկյանը ձեզ համար ընդամենը չափազանց կարճ ակնթարթ է, հիմա պատկերացրեք, որ ձեզ, կներե′ք, նստեցնում են սալօջախի վրա տաքացրած թավայի մեջ, այդ նույն հինգ վայրկյանը դուք հետո կնկարագրեք այնպես, ինչպես Չինգիզ Այթմատովն էր վերնագրել իր հայտնի վեպը՝ «Եվ դարից երկար ձգվում է օրը»։ Ընդ որում, որքան էլ առաջին հայացքից անհավանական թվա, դուք կարող եք ինքներդ կարգավորել ժամանակահոսքի արագությունը, որովհետև ըստ նույն Էյնշտեյնի` որքան օբյեկտն ավելի մոտ է Երկրի միջուկին, այնքան ավելի դանդաղ է նրա համար ընթանում ժամանակը։ Այնպես որ, եթե ուզում եք արագացնել ժամանակը, բարձրացեք Էվերեստի գագաթը։ Չէի պնդի, թե այնտեղ, ինչպես կասեր Եղիշե Չարենցը, «ժամանակը թռչում է ինչպես սամում», բայց օրվա ընթացքում 15 միկրովայրկյան կշահեք։ Գիտնականները պնդում են, որ հենց այդքան է ժամանակի տարբերությունը ծովի մակերևույթի և Ջոմոլունգմայի կատարի միջև։
Անցյալը մշտապես առկա է մեր ներկայում։ Մի պահ նայեք արևին. այն, ինչ դուք տեսնում եք՝ այս պահի արևը չէ, 8 րոպե առաջվա արևն է։ Էլ չեմ ասում մնացած աստղերի մասին։ Մեր արեգակնային համակարգին ամենամոտ աստղը՝ Կենտավրոսի Պրոքսիման, մենք տեսնում ենք 4 տարի ուշացումով. հենց այդքան ժամանակ է պահանջվում, որ նրա լույսը հասնի Երկիր։ Իսկ ընդհանրապես, հետևելով ամերիկացի գրող Ջոն Ափդայքի վեպերից մեկի հերոսի օրինակին, ողջ տիեզերքի ամբողջ պատմությունը կարելի է սեղմել ու տեղավորել, ասենք, ընդամենը մեկ տարում։
Ինչո՞ւ ենք կռվում. պատերազմների հինգ պատճառները
Տիեզերքը, ըստ գիտնականների, գոյություն ունի գրեթե 14 միլիարդ տարի։ Եթե ընդունենք, որ այսպես կոչված Մեծ պայթյունը տեղի է ունեցել հունվարի 1-ի առաջին վայրկյանին, ապա դինոզավրերն անհետացել են դեկտեմբերի 29-ին, մարդիկ սկսել են առաջանալ Ամանորից 6 րոպե պակաս, իսկ Քրիստափոր Կոլումբոսն Ամերիկան հայտնաբերել է կեսգիշերից մեկ վայրկյան առաջ։
Արդյոք ճի՞շտ էր Ռուբեն Հախվերդյանը, երբ ասում էր. «Ես հիմա նոր հասկանում եմ՝ անցածը հետ չես բերի»։ Հազարամյակներ շարունակ մարդիկ սեփական փորձից ելնելով համոզված էին, որ ժամանակը շարժվում է միայն մի ուղղությամբ։ Բայց 20-րդ դարում ֆիզիկոսներն ապացուցեցին, որ գոնե քվանտային մակարդակով դա միանշանակ չէ։ Նաև էսպիսի տեսություն ծագեց՝ իհարկե, եթե սուրճի բաժակը ձեր ձեռքից ընկել է և ջարդվել, դուք չեք կարող հետ պտտել ժամանակը և հասնել այն բանին, որ ջարդված բաժակը ինքն իրեն վերականգնվի, բայց չի բացառվում, որ այնուամենայնիվ որոշ գործոնների եզակի համակցության դեպքում հասնի մի պահ, երբ ժամանակը կընթանա հակառակ ուղղությամբ, և բաժակը, այսպես ասենք, «վերակենդանանա»։ Ուղղակի դրա հավանականությունը ձգտում է զրոյի։ Բայց եթե ժամանակ ունենաք և մի տրիլիոն տարի նստեք այդ բաժակի կողքին, միգուցե կդառնաք բաժակի վերականգնման ականատեսը։ Կամ չեք դառնա։ Էդ դեպքում փորձեք մի տրիլիոն տարի էլ նստել։
Բոլոր դեպքերում համաձայնե′ք՝ միանգամայն ճիշտ էր հին հռոմեական քաղաքական գործիչ և փիլիսոփա Մարկուս Տուլիուս Կիկերոնը, երբ դեռ մեր թվարկությունից առաջ ասում էր. «Չափազանց դժվար է հավատալ, որ կլինի մի ժամանակ, երբ ժամանակ ընդհանրապես չի լինի»։
Պատմության դասեր. ինչպես Նոբելյան մրցանակ ստացան խաղաղության չաշխատող համաձայնագրի համար
Լրահոս
0