https://arm.sputniknews.ru/20231227/jurn-aveli-karevvor-e-shm-nakhararutjuny-mtadir-che-zijumner-anel-dzknabujtsnerin-70565359.html
Ջուրն ավելի կարևոր է. ՇՄ նախարարությունը մտադիր չէ զիջումներ անել ձկնաբույծներին
Ջուրն ավելի կարևոր է. ՇՄ նախարարությունը մտադիր չէ զիջումներ անել ձկնաբույծներին
Sputnik Արմենիա
Տիգրան Գաբրիելյանը չբացառեց, որ առաջիկայում ձկնաբույծների նկատմամբ ավելի խիստ միջոցներ կկիրառվեն: 27.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-27T19:00+0400
2023-12-27T19:00+0400
2023-12-27T19:08+0400
ձկնաբուծարան
հհ կառավարություն
շրջակա միջավայրի նախարարություն
փոխնախարար
ձկնորս
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/16/70362756_0:75:1601:975_1920x0_80_0_0_b04b08089d2d96aa1f92ba4397c95ea4.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Մինչև 2024 թ. մարտի 1–ը հայկական ձկնաբուծական տնտեսությունները պետք է ներդնեն 40% ջրի խնայողության մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։Ձուկ կարող ենք այլ տեղից ձեռք բերել, ջուր` ոչ. Փաշինյանը` ձկնաբուծարանների մասինՆա նշեց, որ Սևանա լճի մակարդակը կլիմայական փոփոխությունների ֆոնին նվազում է: Բացի այդ, վերջին 10 տարվա ընթացքում զգալիորեն նվազել է արտեզյան ավազանի մակարդակը` 1,57 մետրով: Հետևաբար, ջրային ռեսուրսների վերականգնման համար խիստ անհրաժեշտ է կրճատել ջրի օգտագործումը։ Փոխնախարարը նաև ընդգծեց, որ ջրից ամենամեծ օգտագործողները ֆերմերներն ու ձկնաբուծարաններն են։Լրագրողի դիտարկմանը, որ Արմավիրի և Արարատի մարզերի տարածքում գործում են ավելի քան 900 ապօրինի և լքված հորեր, փոխնախարարը վստահեցրեց, որ դրանց դեպքում ջրի կորուստը մեծ չէ: Նրա տվյալներով՝ ընդամենը 49 ցայտաղբյուրային հորատանցք կա և ջրի կորուստը ամենամեծում կազմում է 64 լիտր վայրկյանում, մինչդեռ խոշոր ձկնաբուծական տնտեսությունները ստանում են վայրկյանում 2400 լիտր օգտագործելու թույլտվություն:«Եթե մենք վաղը փակենք այդ հորատանցքերը, ապա ջրի վերականգնման հարցը չի լուծվի։ Անհրաժեշտ են լուրջ միջոցներ։ Եվ ձկնաբույծները պետք է գնան մեզ ընդառաջ», – ասաց նա։Փակ ցիկլը խնայում է ջուրը, բայց ձկնաբուծության վերջն է. գործարարը` իր ձախողված փորձի մասինՆշենք, որ ՀՀ ջրային օրենսգրքում նոյեմբերի 22–ին ընդունված փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր: Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:ՀՀ ԱԺ–ում քննարկման ժամանակ ընդդիմությունը քննադատել է օրինագիծը՝ հայտարարելով, որ բիզնեսին պետք էր նախապես նախազգուշացնել նման համակարգեր տեղադրելու անհրաժեշտության մասին, որոնք քիչ ծախսեր չեն պահանջում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/16/70362756_0:0:1601:1200_1920x0_80_0_0_889e7750e77c7e8a1f75408c0b033dcc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձկնաբուծարան, հհ կառավարություն, շրջակա միջավայրի նախարարություն, փոխնախարար, ձկնորս, բողոքի ակցիա
ձկնաբուծարան, հհ կառավարություն, շրջակա միջավայրի նախարարություն, փոխնախարար, ձկնորս, բողոքի ակցիա
Ջուրն ավելի կարևոր է. ՇՄ նախարարությունը մտադիր չէ զիջումներ անել ձկնաբույծներին
19:00 27.12.2023 (Թարմացված է: 19:08 27.12.2023) Տիգրան Գաբրիելյանը չբացառեց, որ առաջիկայում ձկնաբույծների նկատմամբ ավելի խիստ միջոցներ կկիրառվեն:
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Մինչև 2024 թ. մարտի 1–ը հայկական ձկնաբուծական տնտեսությունները պետք է ներդնեն 40% ջրի խնայողության մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։
Նա նշեց, որ Սևանա լճի մակարդակը կլիմայական փոփոխությունների ֆոնին նվազում է: Բացի այդ, վերջին 10 տարվա ընթացքում զգալիորեն նվազել է արտեզյան ավազանի մակարդակը` 1,57 մետրով: Հետևաբար, ջրային ռեսուրսների վերականգնման համար խիստ անհրաժեշտ է կրճատել ջրի օգտագործումը։ Փոխնախարարը նաև ընդգծեց, որ ջրից ամենամեծ օգտագործողները ֆերմերներն ու ձկնաբուծարաններն են։
«Ռեսուրսների խնայողության համար որոշվել է գնալ ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող նոր համակարգերի ներդրմանը և ջրի խնայողությանը։ Մեր հաշվարկներով՝ ձկնաբուծական տնտեսություններում ջրի ծախսի 40%–ով նվազումը կհանգեցնի արտեզյան ավազանի վերականգնմանը։ Եթե դա բավարար չլինի, ավելի կոշտ միջոցներ կձեռնարկվեն»,– ասաց Գաբրիելյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ Արմավիրի և Արարատի մարզերի տարածքում գործում են ավելի քան 900 ապօրինի և լքված հորեր, փոխնախարարը վստահեցրեց, որ դրանց դեպքում ջրի կորուստը մեծ չէ: Նրա տվյալներով՝ ընդամենը 49 ցայտաղբյուրային հորատանցք կա և ջրի կորուստը ամենամեծում կազմում է 64 լիտր վայրկյանում, մինչդեռ խոշոր ձկնաբուծական տնտեսությունները ստանում են վայրկյանում 2400 լիտր օգտագործելու թույլտվություն:
«Եթե մենք վաղը փակենք այդ հորատանցքերը, ապա ջրի վերականգնման հարցը չի լուծվի։ Անհրաժեշտ են լուրջ միջոցներ։ Եվ ձկնաբույծները պետք է գնան մեզ ընդառաջ», – ասաց նա։
Նշենք, որ ՀՀ ջրային օրենսգրքում նոյեմբերի 22–ին ընդունված փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր: Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:
ՀՀ ԱԺ–ում քննարկման ժամանակ ընդդիմությունը քննադատել է օրինագիծը՝ հայտարարելով, որ բիզնեսին պետք էր նախապես նախազգուշացնել նման համակարգեր տեղադրելու անհրաժեշտության մասին, որոնք քիչ ծախսեր չեն պահանջում: