https://arm.sputniknews.ru/20231227/italiaji-varchapety-hivandutjan-pattsharvov-erku-angam-hetadzgel-e-ampvopich-asulisy-70572515.html
Իտալիայի վարչապետը հիվանդության պատճառով երկու անգամ հետաձգել է ամփոփիչ ասուլիսը
Իտալիայի վարչապետը հիվանդության պատճառով երկու անգամ հետաձգել է ամփոփիչ ասուլիսը
Sputnik Արմենիա
Տեղական և օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ ասուլիսը նախատեսվում էր անցկացնել դեկտեմբերի 21-ին։ 27.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-27T22:08+0400
2023-12-27T22:08+0400
2023-12-27T22:10+0400
իտալիա
վարչապետ
ասուլիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61857926_0:62:1600:962_1920x0_80_0_0_7bbe72c480ec0c4a4ca16ba45ec8cfd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի տարեվերջյան մամուլի ասուլիսը երկրորդ անգամ հետաձգվել է նրա հիվանդության պատճառով։ Այս մասին հայտնել է Իտալիայի լրագրողների միաբանությունը, որը միջոցառման կազմակերպիչն է։Տեղական և օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ ասուլիսը նախատեսվում էր անցկացնել Սուրբ ծնունդից առաջ` դեկտեմբերի 21-ին։ Դրանից մեկ օր առաջ լրագրողների միաբանությունը հայտնեց, որ ասուլիսը մեկ շաբաթով հետաձգվում է, քանի որ Մելոնին դեռ չի բուժվել գրիպից։Դեկտեմբերի 19-ին Քիջիի կառավարական պալատը հայտնել էր, որ վարչապետի հիվանդության պատճառով չեղարկվում են այդ օրվա միջոցառումները։ Այդ օրվանից Մելոնին հանրությանը ներկայացել է միայն դստեր դպրոցական միջոցառման ժամանակ։Իտալիայի վարչապետը հունից դուրս է եկել ռուս պրանկերների հետ զրույցի պատճառով․ ԶԼՄ
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61857926_44:0:1467:1067_1920x0_80_0_0_f1254387fc4097faae1a0df215b35e85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իտալիա, վարչապետ, ասուլիս
իտալիա, վարչապետ, ասուլիս
Իտալիայի վարչապետը հիվանդության պատճառով երկու անգամ հետաձգել է ամփոփիչ ասուլիսը
22:08 27.12.2023 (Թարմացված է: 22:10 27.12.2023) Տեղական և օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ ասուլիսը նախատեսվում էր անցկացնել դեկտեմբերի 21-ին։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի տարեվերջյան մամուլի ասուլիսը երկրորդ անգամ հետաձգվել է նրա հիվանդության պատճառով։ Այս մասին հայտնել է Իտալիայի լրագրողների միաբանությունը, որը միջոցառման կազմակերպիչն է։
Տեղական և օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ ասուլիսը նախատեսվում էր անցկացնել Սուրբ ծնունդից առաջ` դեկտեմբերի 21-ին։ Դրանից մեկ օր առաջ լրագրողների միաբանությունը հայտնեց, որ ասուլիսը մեկ շաբաթով հետաձգվում է, քանի որ Մելոնին դեռ չի բուժվել գրիպից։
«Վարչապետ Ջորջա Մելոնիի ամփոփիչ ասուլիսը, որը նախատեսվում էր անցկացնել վաղը` դեկտեմբերի 28-ին, չի կայանա նրա շարունակվող վատ ինքնազգացողության պատճառով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 19-ին Քիջիի կառավարական պալատը հայտնել էր, որ վարչապետի հիվանդության պատճառով չեղարկվում են այդ օրվա միջոցառումները։ Այդ օրվանից Մելոնին հանրությանը ներկայացել է միայն դստեր դպրոցական միջոցառման ժամանակ։