https://arm.sputniknews.ru/20231227/irani-artgvortsnakharary-voghjunel-e-erevani-ev-baqvi-mijev-banakcutjunneri-arajyntacy-70525679.html
Իրանի արտգործնախարարը ողջունել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների առաջընթացը
Իրանի արտգործնախարարը ողջունել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների առաջընթացը
Sputnik Արմենիա
Երեկ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների զրույցից հետո տեղի է ունեցել նաև Աբդոլլահիանի հեռախոսազրույցը Լավրովի հետ: 27.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-27T09:59+0400
2023-12-27T09:59+0400
2023-12-27T10:00+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
հարավային կովկաս
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հոսեյն ամիր աբդոլլահիան
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39777363_0:131:3175:1917_1920x0_80_0_0_cfddf30680ec1f9f5821dfe5ce1613ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը: Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի իշխանությանը։Խոսելով Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Աբդոլլահիանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առաջընթացը:«Նա ընդգծել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին», - նշում է IRNA-ն:Իրանական կողմի տվյալներով՝ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է Իրանի տարածքային ամբողջականությանը և մտադիր չէ փոխել դիրքորոշումն այդ հարցում:Իրանական կողմի բողոքն առաջացրել է հայտարարության մի մասը, որում խոսվում է Պարսից ծոցում երեք կղզիների կարգավիճակի մասին:Հիշեցնենք, որ Լավրովի հետ զրույցին նախորդել էին ադրբեջանական կողմի հետ շփումները: Այսօր Իրանի արտգործնախարարը այցով կժամանի Հայաստան։
իրանի իսլամական հանրապետություն
հարավային կովկաս
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39777363_222:0:2953:2048_1920x0_80_0_0_68aeae1bf1b3228762e7c6d81ded7482.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հարավային կովկաս, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հոսեյն ամիր աբդոլլահիան, սերգեյ լավրով
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հարավային կովկաս, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հոսեյն ամիր աբդոլլահիան, սերգեյ լավրով
Իրանի արտգործնախարարը ողջունել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների առաջընթացը
09:59 27.12.2023 (Թարմացված է: 10:00 27.12.2023) Երեկ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների զրույցից հետո տեղի է ունեցել նաև Աբդոլլահիանի հեռախոսազրույցը Լավրովի հետ:
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը: Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի իշխանությանը։
«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, համագործակցության ընթացքն ու երկկողմ հարաբերությունները: Խոսվել է նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի մասին», - գրում է գործակալությունը։
Խոսելով Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Աբդոլլահիանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առաջընթացը:
«Նա ընդգծել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին», - նշում է IRNA-ն:
Իրանական կողմի տվյալներով՝ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է Իրանի տարածքային ամբողջականությանը և մտադիր չէ փոխել դիրքորոշումն այդ հարցում:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի ԱԳՆ են կանչել Թեհրանում ՌԴ գործերի հավատարմատարին՝ բողոք հայտնելու ռուս-արաբական ֆորումին ընդունված հայտարարության դրույթներից մեկի դեմ: Այն ժամանակ իրանական կողմը բողոք էր հայտնել, որ ռուսական կողմը «պաշտպանել է անհիմն հավակնությունները, որոնք պարունակվում են վերջերս Մարոկկոյում կայացած ռուս-արաբական համագործակցության համաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ»:
Իրանական կողմի բողոքն առաջացրել է հայտարարության մի մասը, որում խոսվում է Պարսից ծոցում երեք կղզիների կարգավիճակի մասին:
Հիշեցնենք, որ Լավրովի հետ զրույցին նախորդել էին ադրբեջանական կողմի հետ շփումները: Այսօր Իրանի արտգործնախարարը այցով
կժամանի Հայաստան։