https://arm.sputniknews.ru/20231227/hajtnabervel-e-prahajum-14-mardu-spanats-usanvoghi-namaky-inch-e-na--khvostvovanel-70573741.html
Հայտնաբերվել է Պրահայում 14 մարդու սպանած ուսանողի նամակը. ի՞նչ է խոստովանել նա
Հայտնաբերվել է Պրահայում 14 մարդու սպանած ուսանողի նամակը. ի՞նչ է խոստովանել նա
Sputnik Արմենիա
Ոստիկանությունը ապացույցներ ունի, որ ուսանողը դեկտեմբերի 15-ին այլ սպանություններ էլ է կատարել։ 27.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-27T23:52+0400
2023-12-27T23:52+0400
2023-12-27T23:55+0400
չեխիա
պրահա
սպանություն
նամակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/15/70344068_0:33:850:511_1920x0_80_0_0_c66d5f27b3732854f2df8046b381e6c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 21-ին Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում 14 մարդու սպանած ու 25 մարդու վիրավորած Դավիթ Կ.-ն խոստովանել է, որ ևս մեկ տղամարդու ու երեխայի է սպանել։ Այդ մասին գրված է եղել նրա տանը հայտնաբերված նամակում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ոստիկանության մամուլի քարտուղար Յան Դանեկը։Ավելի վաղ Պրահայի ոստիկանությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 15-ին Կլանովիցկի այգում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու ու նրա երկու ամսական դստեր դիակները: Այժմ ոստիկանությունը, բացի վերը նշված նամակից, ունի նաև Դավիթ Կ.-ի կողմից իրագործված կրկնակի սպանության մեղավորության այլ ապացույցներ:«Մենք գտել ենք նամակ, որում մարդասպանը գրել է, որ հարձակում է գործել Կլանովիցկի այգում» - ասել է Դանեկը։Հիշեցնենք` Պրահայում դեկտեմբերի 21-ին Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի 24-ամյա ուսանող Դավիթ Կ.- ն ինքնալիցքավորվող հրացանով կրակ է բացել լսարաններում գտնվող ուսանողների, ինչպես նաև համալսարանի պատուհանների տակով անցնող մարդկանց վրա: Վերջին տվյալներով՝ կրակոցների զոհ է դարձել 14 մարդ, ևս 25-ը վիրավորվել են:Կարլի համալսարանի դեպքից հետո Չեխիայի կրթօջախներում կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել
չեխիա
պրահա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/15/70344068_89:0:770:511_1920x0_80_0_0_6b4fcb67b0cfe3a7619a5ead3c7c90fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չեխիա, պրահա, սպանություն, նամակ
չեխիա, պրահա, սպանություն, նամակ
Հայտնաբերվել է Պրահայում 14 մարդու սպանած ուսանողի նամակը. ի՞նչ է խոստովանել նա
23:52 27.12.2023 (Թարմացված է: 23:55 27.12.2023) Ոստիկանությունը ապացույցներ ունի, որ ուսանողը դեկտեմբերի 15-ին այլ սպանություններ էլ է կատարել։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 21-ին Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում 14 մարդու սպանած ու 25 մարդու վիրավորած Դավիթ Կ.-ն խոստովանել է, որ ևս մեկ տղամարդու ու երեխայի է սպանել։ Այդ մասին գրված է եղել նրա տանը հայտնաբերված նամակում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ոստիկանության մամուլի քարտուղար Յան Դանեկը։
Ավելի վաղ Պրահայի ոստիկանությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 15-ին Կլանովիցկի այգում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու ու նրա երկու ամսական դստեր դիակները: Այժմ ոստիկանությունը, բացի վերը նշված նամակից, ունի նաև Դավիթ Կ.-ի կողմից իրագործված կրկնակի սպանության մեղավորության այլ ապացույցներ:
«Մենք գտել ենք նամակ, որում մարդասպանը գրել է, որ հարձակում է գործել Կլանովիցկի այգում» - ասել է Դանեկը։
Հիշեցնենք` Պրահայում դեկտեմբերի 21-ին Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի 24-ամյա ուսանող
Դավիթ Կ.- ն ինքնալիցքավորվող հրացանով կրակ է բացել լսարաններում գտնվող ուսանողների, ինչպես նաև համալսարանի պատուհանների տակով անցնող մարդկանց վրա: Վերջին տվյալներով՝ կրակոցների զոհ է դարձել 14 մարդ, ևս 25-ը վիրավորվել են: