https://arm.sputniknews.ru/20231227/hajastani-ev-irani-vordegrats-mvotecumnery-livovin-hamahunch-en-mirzvojan-70557602.html
Հայաստանի և Իրանի որդեգրած մոտեցումները լիովին համահունչ են․ Միրզոյան
Հայաստանի և Իրանի որդեգրած մոտեցումները լիովին համահունչ են․ Միրզոյան
Sputnik Արմենիա
Գալիք տարում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացվելու է ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն։ 27.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-27T17:01+0400
2023-12-27T17:01+0400
2023-12-27T17:02+0400
արարատ միրզոյան
հոսեյն ամիր աբդոլլահիան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1b/70556755_0:0:1509:850_1920x0_80_0_0_b483350ed4cfc88e282a34248dba7d37.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի և Իրանի որդեգրած քաղաքականությունները, մոտեցումները լիովին համահունչ են։ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։«Այս առումով մենք կարևորում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության հարցում, որը մեկ անգամ չէ, որ դրսևորվել է Իրանի կողմից»,- շեշտեց Միրզոյանը։ Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կհիմնվի. ԱբդոլլահիանՀանդիպման ընթացքում Միրզոյանն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի մասին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ այս հարցում Հայաստանը կարևորում է գործընկերների, բարեկամների ջանքերը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։Միրզոյանի խոսքով՝ Հայաստան այցի ընթացքում նախանշվել են գալիք տարվա աշխատանքային ճանապարհներն ու կոնկրետ ծրագրերը։Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել երկկողմ փոխգործակցության տարբեր ոլորտներին, ներառյալ՝ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական և այլն։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևոր ձեռքբերում համարեց «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման պայմանագրի ստորագրումը։ ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ համատեղ քայլերի արդյունքում շոշափելի առաջընթաց կարձանագրվի և ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի աշխատանքները։Հանդիպման ժամանակ շեշտվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1b/70556755_101:0:1442:1006_1920x0_80_0_0_3ebadf69ffe954a80a839a062ed267e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արարատ միրզոյան, հոսեյն ամիր աբդոլլահիան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան
արարատ միրզոյան, հոսեյն ամիր աբդոլլահիան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան
Հայաստանի և Իրանի որդեգրած մոտեցումները լիովին համահունչ են․ Միրզոյան
17:01 27.12.2023 (Թարմացված է: 17:02 27.12.2023) Գալիք տարում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացվելու է ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի և Իրանի որդեգրած քաղաքականությունները, մոտեցումները լիովին համահունչ են։ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս առումով մենք կարևորում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության հարցում, որը մեկ անգամ չէ, որ դրսևորվել է Իրանի կողմից»,- շեշտեց Միրզոյանը։
Հանդիպման ընթացքում Միրզոյանն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի մասին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ այս հարցում Հայաստանը կարևորում է գործընկերների, բարեկամների ջանքերը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստան այցի ընթացքում նախանշվել են գալիք տարվա աշխատանքային ճանապարհներն ու կոնկրետ ծրագրերը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել երկկողմ փոխգործակցության տարբեր ոլորտներին, ներառյալ՝ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական և այլն։
«Վերահաստատել ենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և սկզբում 1, հետագայում՝ տարեկան 3 միլիարդ դոլարի հասցնելու պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի միջև»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևոր ձեռքբերում համարեց «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման պայմանագրի ստորագրումը։ ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ համատեղ քայլերի արդյունքում շոշափելի առաջընթաց կարձանագրվի և ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի աշխատանքները։
Հանդիպման ժամանակ շեշտվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը։