00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գոյ» թատրոնի անձնակազմը հանդիպել է ԿԳՄՍ փոխնախարարի հետ, բավական երկար խոսել. Անդրեասյան

© Photo : official site of MESCS of RA Ժաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2023
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ նախարարի խոսքով` թատրոնի աշխատակիցներին հետաքրքրել է իրենց ստեղծագործական և մասնագիտական աշխատանքի շարունակականությունը, փոխնախարարը պարզաբանել է, որ իրենք շարունակելու են իրենց աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. «Գոյ» թատրոնի անձնակազմին հաջողվել է հանդիպել ԿԳՄՍ փոխնախարար, մշակութային ոլորտը համակարգող Դանիել Դանիելյանի հետ և ներկայացնել իրենց հուզող հարցերը։ Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նշենք, որ թատրոնի անձնակազմը երեկ բողոքի ակցիա էր անում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ` պահանջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։ Բանն այն է, որ «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանին դեկտեմբերի 25–ին հեռացրել են պաշտոնից և ժամեր հետո նշանակել մեկ այլ անձնավորության`Կարեն Սիմոնյանին, որին թատրոնում ոչ ոք չի ճանաչում։
«Հանդիպել են փոխնախարարի հետ և բավականին երկար խոսել, որևէ նորություն այս գործընթացում չկա։ Մենք գարնանից խոսում ենք, որ «Գոյ» թատրոնի գործունեությունը որպես առանձին ՊՈԱԿ չենք պատկերացնում, այլ առանձին ստեղծագործական միավոր Սունդուկյան թատրոնում»,–ասաց Անդրեասյանը։
Նա հիշեցրեց, որ կառավարության համապատասխան որոշումներն ընդունված են, և տնօրենի պաշտոնակատարը հետին թվով ոչ մի բան չպետք է ստորագրեր։
«Սա տարրական իրավական չիմացության հետևանք է։ Փաստաթղթերի պարտադիր փաթեթում է նաև փոխանցման ակտը («Գոյ» թատրոնը Սունդուկյան թատրոնին միացնելու փաստաթուղթը ), որը ստորագրվում է կոնկրետ ամսաթվով և կոնկրետ ժամկետում։ Ժամանակավոր պաշտոնակատարը փոխարինվել է, որովհետևչի իրականացրել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ չի իրականացրել իր պարտականությունները։ Սա եղել է պատճառ, որ մենք տնօրենի պաշտոնակատարին փոխարինենք և այնտեղ ունենաք մարդ, որն ավարտին կհասցնի գործընթացը»,–ասաց Անդրեասյանը։
Նա նշեց, որ թատրոնի աշխատակիցներին հետաքրքրել է իրենց ստեղծագործական և մասնագիտական աշխատանքի շարունակականությունը, փոխնախարարը պարզաբանել է, որ ի սկզբանե նման հարց դրված չի եղել և իրենք շարունակելու են իրենց աշխատանքը։
«Խոսքն աշխատանքի ձևաչափի փոփոխության մասին է։ Հարցեր են բարձրացվել խաղացանկի, ներկայացումների մասով, որոնք իրենք ազատ են պահպանելու և խաղալու Սունդուկյան թատրոնում»,–ասաց նախարարը։
Հիշեցնենք` «Գոյը» Սունդուկյանի թատրոնին միացնելու որոշման նախագիծը ներկայացրել էր ԿԳՄՍ նախարարությունը`որպես հիմք նշելով, որ «Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը: Բացի այդ, հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել, կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և այլն:
Որքա՞ն ժամանակ կգործի «Գոյը». թատրոնում հուլիսի խաղացանկ են կազմել
Լրահոս
0