https://arm.sputniknews.ru/20231227/dasakan-angagitutjun-e-eatmn-miajn-tntesakan-karujc-hamarely-surenjanc-70539565.html
Դասական անգրագիտություն է ԵԱՏՄ–ն միայն տնտեսական կառույց համարելը. Սուրենյանց
Դասական անգրագիտություն է ԵԱՏՄ–ն միայն տնտեսական կառույց համարելը. Սուրենյանց
Sputnik Արմենիա
Սուրենյանցը ընդգծեց, որ ԵՄ–ն ևս ստեղծվել է տնտեսական հիմքի վրա, սակայն այն քաղաքական չափանիշներով է առաջնորդվում։ 27.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-27T13:51+0400
2023-12-27T13:51+0400
2023-12-27T13:55+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
սուրեն սուրենյանց
նիկոլ փաշինյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1b/70534855_0:55:1600:955_1920x0_80_0_0_c53fb88901761c3d4e36d46c5bdc7ba3.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Տնտեսությունը քաղաքականությունից կամ անվտանգությունից զատելը դասական անգրագիտություն է։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Պետերբուրգում հնչեցրած հայտարարությանը։Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում ասել էր, թե ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս, աշխարհաքաղաքական օրակարգ։Նա որպես օրինակ ընդգծեց, որ Եվրամիությունը ևս ստեղծվել է պողպատի ու ածուխի համաձայնությունների շուրջ, սակայն եթե այն տնտեսական միություն է, ինչո՞ւ է քաղաքական կրիտերիաներով անդամ ընդունում կամ ինչո՞ւ է պատժամիջոցներ կիրառում ՌԴ–ի դեմ, որը տնտեսական առումով ձեռնտու չէ։ԵԱՏՄ նախագահությունը պետք է ՀՀ–ին. Ալեն ՍիմոնյանՆույն տրամաբանությամբ էլ, եթե ԵԱՏՄ–ն միայն տնտեսական միություն է, որտեղ ամեն ինչ ձևավորում է շուկան, ի՞նչ սկզբուքնով է ՌԴ–ն էժան գազ մատակարարում անդամ երկրներին, չէ՞ որ դա տնտեսապես ձեռնտու չէ ՌԴ–ին։Իսկ նման արտահայտությունը Փաշինյանի կողմից փորձագետը համարում է Նիկոլ Փաշինյանի կողմից Արևմուտքին արդարանալու փորձ։Սուրենյանցը համոզված է, որ Արևմուտքի համար ՀՀ ղեկավարության կողմից արված որևէ քայլ չի կարող հավասարազոր լինել ադրբեջանական նավթին։Մոսկվայի և Երևանի փոխգործակցությունը ԵԱՏՄ-ում կառուցվում է պրագմատիկ հիմքի վրա. Զախարովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1b/70534855_50:0:1474:1068_1920x0_80_0_0_1ecec8b10736cef86fafd93798da72bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, սուրեն սուրենյանց, նիկոլ փաշինյան, հայաստան
Դասական անգրագիտություն է ԵԱՏՄ–ն միայն տնտեսական կառույց համարելը. Սուրենյանց
13:51 27.12.2023 (Թարմացված է: 13:55 27.12.2023) Սուրենյանցը ընդգծեց, որ ԵՄ–ն ևս ստեղծվել է տնտեսական հիմքի վրա, սակայն այն քաղաքական չափանիշներով է առաջնորդվում։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Տնտեսությունը քաղաքականությունից կամ անվտանգությունից զատելը դասական անգրագիտություն է։ Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Պետերբուրգում հնչեցրած հայտարարությանը։
Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական
նիստում ասել էր, թե ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս, աշխարհաքաղաքական օրակարգ։
«Այդ հայտարարությունը ներկա լիդերների ծիծաղը կարող էր առաջացնել։ Սա նշանակում է` ինքը միջազգային հարաբերություններից ոչինչ չի հասկանում։ Իսկ միջազգային հարաբերությունները կոնկերտ բաղադրիչներ ունեն, որոնք կառուցված են անվտանգային կամ նյութական ու տնտեսական շահերի վրա։ Այսինքն, դրանք փոխկապակցված են, տնտեսությունը չես կարող տարանջատել քաղաքականությունից ու անվտանգությունից, դա դասական անգրագիտություն է»,–ասաց Սուրենյանցը։
Նա որպես օրինակ ընդգծեց, որ Եվրամիությունը ևս ստեղծվել է պողպատի ու ածուխի համաձայնությունների շուրջ, սակայն եթե այն տնտեսական միություն է, ինչո՞ւ է քաղաքական կրիտերիաներով անդամ ընդունում կամ ինչո՞ւ է պատժամիջոցներ կիրառում ՌԴ–ի դեմ, որը տնտեսական առումով ձեռնտու չէ։
Նույն տրամաբանությամբ էլ, եթե ԵԱՏՄ–ն միայն տնտեսական միություն է, որտեղ ամեն ինչ ձևավորում է շուկան, ի՞նչ սկզբուքնով է ՌԴ–ն էժան գազ մատակարարում անդամ երկրներին, չէ՞ որ դա տնտեսապես ձեռնտու չէ ՌԴ–ին։
Իսկ նման արտահայտությունը Փաշինյանի կողմից փորձագետը համարում է Նիկոլ Փաշինյանի կողմից Արևմուտքին արդարանալու փորձ։
«Ըստ երևույթին, նրանց այնպիսի խոստումներ է տվել, որ փորձում էր ասել` իր այնտեղ գնալը չկապեն աշխարհաքաղաքական հետդարձ անելու հետ։ Իրեն թվում է` ինչքան ՌԴ–ին «ներվայնացնի», այնքան Արևմուտքի համար կարևոր է դառնալու»,–նշեց նա։
Սուրենյանցը համոզված է, որ Արևմուտքի համար ՀՀ ղեկավարության կողմից արված որևէ քայլ չի կարող հավասարազոր լինել ադրբեջանական նավթին։