00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Ավինյանին 15 անձ խորհուրդ կտա. ավագանին օրինագիծ ընդունեց

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2023
Տիգրան Ավինյան
Բաժանորդագրվել
Հայկ Մարությանի խմբակցությունը հեգնանքով արձագանքեց քաղաքապետի խորհրդականներին, օգնականներին, մամուլի քարտուղարին և այլ աշխատակիցներին առնչվող նախագծին։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու` այս տարվա վերջին նիստի օրակարգի հարցերից մեկը Երևանի քաղաքապետի խորհրդականներին, խորհրդատուներին, օգնականներին, մամուլի քարտուղարին և այլ աշխատակիցներին առնչվող օրենքի նախագիծն է։
Համաձայն օրինագծի` Երևանի քաղաքապետը կունենա 7 խորհրդական, աշխատակազմի առանձին գործառույթների իրականացման 15 խորհրդատու, 5 տեղակալ, 4 օգնական և այլն։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը հեգնանքով արձագանքեց նախագծին։
«Քի՞չ չէ 15 խորհրդատուն, գուցե 25 լինի»,– ասաց ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը։ Մեկ ուրիշն էլ տեղից մեկնաբանեց. «Կարող է 75 էլ լինել»։
Նախագծի զեկուցողը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատար Միլենա Այդինյանը, շեշտեց` քաղաքապետարանում շատ վարչություններ կան, և այդ քանակությամբ խորհրդատուներ ունենալը նորմալ է, միջազգային ստանդարտներին համապատասխան։
«Սա նորարար և արդի մոտեցում է, նեղ մասնագետներ են ներգրավվում աշխատանքներին։ Նրանք կետային աշխատանք կիրականացնեն ու համայնքի արդյունավետությունը կբարձրացնեն։ Ես անձամբ շատ եմ ուսումնասիրել ու համարում եմ, որ հաշվի առնելով մեր կատարած աշխատանքները` 15 խորհրդատուն շատ նորմալ թիվ է»,– նշեց Այդինյանը։
Երիցյանն արձագանքելով զեկուցողին` ասաց, որ հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի թիմի գիտելիքները, փորձառությունն ու մասնագիտական որակը, ապա 15 խորհրդատուն անգամ քիչ է, պետք է 150 խորհրդատու լինի։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանի Սամվել Հակոբյանն էլ շեշտեց` քաղաքապետարանում աշխատողներն այնքան շատ են, որ բոլորը նորմալ աշխատեն, ապա Ավինյանը կարող է գործի չգնալ։ Նա նաև ընդգծեց, որ աշխատավարձերի չափերն էլ իր համար առնվազն տարակուսելի են` քաղաքապետի խորհրդականները ստանում են 629 000 դրամ, քաղաքապետի օգնականները` 544 000 դրամ, տեղակալները` 952 000 դրամ և այլն։
Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց` Երևանի քաղաքապետն օգնականներ ու խորհրդականներ ունի, ոչ թե անձամբ ինքը։
«Տիգրան Ավինյանը հետո խորհրդականներին ու օգնականներին հետը տուն չի տանելու։ Նրանցից յուրաքանչյուրը աշխատանքներ են կատարում»,– ասաց Երևանի քաղաքապետը։
Հիշեցնենք, որ մինչ նիստի մեկնարկը «Մայր Հայաստան» խմբակցությունը բողոքի ակցիա էր իրականացնում քաղաքապետարանի դիմաց։ Նրանց էր միացել նաև «Ազգային առաջընթացը»։ Ակցիայի կարգախոսն էր «Ո՛չ թալանին»։
Նիստը սկսվեց «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Հանրային ձայն» խմբակցությունների մասնակցությամբ։ Ավելի ուշ, քանի որ քվորումն ապահովված էր, ներկայացան նաև «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները։
Ավագանին նախագիծն ընդունեց 31 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։
Լրահոս
0