00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լռեցրե՛ք էս անդաստիարակին». Երևանի ավագանու նիստում թեժ է, կանայք անցան կարմիր գծերը

Բաժանորդագրվել
Տիգրան Ավինյանը մինչև նիստի ավարտը խոսքի իրավունքից զրկեց Նարինե Հայրապետյանին։
Երևանի կենտրոնում կարմիր գծերի վճարների թանկացման շուրջ քննարկումների ժամանակ վիճաբանություն սկսվեց ավագանու «Մայր Հայաստան» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամներ Նարինե Հայրապետյանի և Անի Խաչատրյանի միջև։
«Կարմիր գծերի» թանկացմամբ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվի, միայն շատ փող կհավաքեն. փորձագետ
Նարինե Հայրապետյանը ելույթով հանդես եկավ և նշեց, որ միանգամայն պարզ է, թե ով է իսկական ընդդիմադիր և ով` «գրպանի ընդդիմադիր»։
«Երբ խոսքը վերաբերում է փողին ու բյուջեին, այլևս խաղալ չի ստացվում, թե ընդդիմադիր են։ Այսօր «Հանրային ձայնը» երկրորդ անգամ է քեզ դավաճանում, երևանցի՛։ Նոր տարվա «նվեր» արեց ու թանկացումների վերաբերյալ նիստին քվորում ապահովեց (նիստից առաջ «Մայր Հայաստանն» ու «Ազգային առաջընթացը» բոյկոտում էին քվորում չապահովելու համար,– խմբ.)։ Ինքնասիրություն ունեցող և իրական որևէ հայ չի կարող համախոհ լինել թուրքի հետ եղբայրություն անող իշխանազավթների հետ, առավել ևս` ծառայել նրանց»,– նշեց Հայրապետյանը։
Ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին այս խոսքերը բարկացրին ու նա սկսեց բղավել, որպեսզի լռեցնի Հայրապետյանին. ««Չափդ ճանաչի՛», «լռեցրե՛ք էս անդաստիարակին», «խմել, նոր ես էկել»»։
Ի պատասխան Հայրապետյանը նշեց. «Խմելը քո պրոֆեսիան է»։
Կարմիր գծերի թանկացումից Երևանի քաղաքապետարանը լրացուցիչ 150 մլն դրամ եկամուտ է ակնկալում
Այս վիճաբանության ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձում էր լռեցնել երկուսին էլ ու նշում էր, որ պետք է կանոնակարգի համաձայն խոսել ու կոռեկտության սահմաններում։
Այնուամենայնիվ, Նարինե Հայրապետյանը շարունակեց իր ելույթը ու շեշտեց, որ 2018 թվականից իշխանությունները կարմիր գծեր են քաշել ժողովրդի ու իրենց միջև։
«Բազազ Արտեմների դերում իրենց տեղավորած Գիքորները, որոնք որքան էլ հարստացան, բայց այդպես էլ արիստոկրատ չդարձան, վերջին ջեբկիրների նման մտել են ՀՀ քաղաքացու գրպանը։ Կենտրոնի բեռնաթափման իմիտացիա անելով` իրականում այդ տարածքում իրենց չընտրվելու վրեժն են լուծում։ Ձեր պարագլուխն ասել է` փողի խնդիր չունեք, դե ուրեմն ստորգետնյա ու վերգետնյա ավտոկայանատեղիներ կառուցեք, ավելի շատ ավտոբուսներ ներմուծեք, ինչո՞ւ չեք անում»,– նշեց ավագանու ընդդիմադիր անդամը։
Այս խոսքերն էլ հունից հանեցին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին, որը կոռեկտության կոչ արեց Հայրապետյանին։
Տիգրան Ավինյանը մինչև նիստի ավարտը խոսքի իրավունքից զրկեց Նարինե Հայրապետյանին։
«Եթե շատ է, թող չկայանեն». քաղաքացիները` «կարմիր գծերի» սպասվող վճարի մասին
Լրահոս
0