00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանն ավելացրել է մինչև 60% հարստացված ուրանի արտադրությունը․ ԶԼՄ

© AP Photo / Majid Asgaripour Здание реактора АЭС Бушер (26 октября 2010). Иран
Здание реактора АЭС Бушер (26 октября 2010). Иран - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2023
Բաժանորդագրվել
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն իր զեկույցում նշում է, որ խոսքը երկու միջուկային օբյեկտների մասին է, որոնք տեղակայված են Նաթանզում և Ֆորդոյում:
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Իրանն ավելացրել է մինչև 60 տոկոս հարստացված ուրանի արտադրության տեմպերը՝ ամսական 3 կգ-ից հասցնելով 9 կգ-ի։ Տեղեկությունը հայտնում է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Թեհրանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների նոր համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ կամ միջուկային գործարքի) կնքման անհրաժեշտություն չի տեսնում:
Նշվում է, որ Իրանը սկսել է ուրանի հարստացման տեմպերն ավելացնել նոյեմբերի վերջից: Խոսքը երկու միջուկային օբյեկտների մասին է, որոնք տեղակայված են Նաթանզում և Ֆորդոյում։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ ԳՀՀԾ-ն, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Ինչ վերաբերում է ԳՀՀԾ–ի բանակցությունների ավարտին, գնդակն Արևմուտքի դաշտում է. Իրանի ԱԳՆ
Վիեննայում բանակցություններ սկսվեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ: 2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության եկան համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել էր նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քանին հայտարարեց, որ բանակցությունները հաջող են ընթանում, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում գրանցված առաջընթացը համեստ որակեց՝ Թեհրանին կոչ անելով խնդրին լուրջ վերաբերվել: Կողմերի՝ իրենց մայրաքաղաքներ վերադառնալուց հետո մարտի վերջին բանակցությունները դադարեցվեցին։ Իրանի ԱԳՆ-ն դրանում մեղադրում է ամերիկյան վարչակազմին։ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հունիսի 29-30-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում:
Այժմ Վիեննայի բանակցային գործընթացը կանգ է առել։
Լրահոս
0