00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ պայմաններում են Հայաստանում պահվել ադրբեջանցի կալանավորներ Բաբիրովն ու Ախունդովը

© Photo : Screenshot / Լուրեր Հուսեյն Ախունդովի դատը
Հուսեյն Ախունդովի դատը - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2023
Բաժանորդագրվել
Ախունդովն ու Բաբիրովը Հայաստանում դատապարտվել են սպանության և սահմանն ապօրինի հատելու համար։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցի կալանավորված զինծառայողներ Ագշին Բաբիրովն ու Հուսեյն Ախունդովը Ֆիզիկական և հոգեբանական որևէ ճնշման չեն ենթարկվել։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին ասել են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Ախունդովն ու Բաբիրովը Հայաստանում դատապարտվել են սպանության և սահմանն ապօրինի հատելու համար։ Նրանց վերադարձից հետո ադրբեջանական մամուլում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ նրանց հարազատները հայտարարում էին, թե իբր Հայաստանում Ախունդովին և Բաբիրովին բռնության և հոգեբանական ճնշման են ենթարկել։
Կալանավորված Ագշին Բաբիրովը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է ընդունվել է 2023 թվականի ապրիլի 13-ին, Հուսեյն Ախունդովը՝ 2023 թվականի ապրիլի 15-ին։ ՀՀ արդարադատության նախարարությունից նշում են, որ ադրբեջանցի կալանավորվածներին այցելել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները, բացի այդ 8 այց են ունեցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները (19.04.2023, 13.06.2023, 20.07.2023, 07.08.2023, 11.09.2023, 19.10.2023, 20.10.2023, 23.11.2023)։
«Ագշին Բաբիրովը և Հուսեյն Ախունդովը պահվել են խցային պայմաններում, կենցաղային խնդիրներ չեն ունեցել, խցերն ապահովված են գույքով և մշտական խմելու ջրով։ Կալանավորված անձանց տրամադրվել է սնունդ, հագուստ, կենցաղային և անկողնային պարագաներ, դեղորայք։ Մեկ կալանավորված անձի սննդի օրական ծախսը կազմում է 1550 դրամ»,- նշված է հարցման պատասխանում։
ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում նրանց պարբերաբար այցելել են հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների խմբի աշխատակիցները, նաև բժիշկը։ Ախունդովն ու Բաբիրովն օգտվել են հասանելի ամենօրյա զբոսանքից, գրադարանից։ ԿԽՄԿ-ն տրամադրել է ադրբեջաներեն լեզվով գրականություն, կալանավորվածների համար ապահովվել են նաև թարգմանչի ծառայություններ՝ ադրբեջաներենից հայերեն և հայերենից ադրբեջաներեն։ Ընդգծվում է, որ նրանք օգտվել են թարգմանչի ծառայություններից։
ԶՊՄԿ–ի պահնորդի ընտանիքը դեմ է, որ մարդասպանին հանձնեն հայ ռազմագերիների փոխարեն
Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովն ու Աղշին Բաբիրովը ՀՀ սահմանը հատել էին Նախիջևանի կողմից և Հայաստանի տարածքում հայտնվել այս տարվա ապրիլին: Ախունդովը ապրիլի 12-ին Կապան համայնքի Շղարշիկ գյուղի մոտ սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին:
Հունիսի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակցին սպանելու մեջ մեղադրվող Հուսեյն Ախունդովին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։
Ավելի ուշ ՀՀ տարածք ներխուժած և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը խստացվեց` նա ցմահ ազատազրկման դատապարտվեց։
դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։
Ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին։
Լրահոս
0