00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
01:58
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն չպետք է բաց թողնի Իրանի հետ գործընկերությունն ամրապնդելու հնարավորությունը. փորձագետ

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Սաֆարյան
Արամ Սաֆարյան - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2023
Արամ Սաֆարյան
Բաժանորդագրվել
Վերջին 4 տարում Հայաստանից Իրան արտահանումը գրեթե չի աճել։ Փորձագետներ Արամ Սաֆարյանն ու Թաթուլ Մանասերյանը կարծում են, որ պետք է մտածել այդ խոշոր շուկայի, ինչպես նաև հայ-իրանական համատեղ արտադրություններ ստեղծելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանն այս անգամ չպետք է բաց թողնի Իրանի հետ գործընկերությունն ամրապնդելու հնարավորությունը։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց Ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ մեկնաբանելով երեկ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրված ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը։
Սաֆարյանի խոսքով` Ռուսաստան վերարտահանելու փորձը, որը վերջին երկու տարում կուտակել է Հայաստանը, այժմ կարող է օգնել նաև Իրանի հետ հարաբերություններում, որպեսզի իրանական շուկան հագեցնի ժամանակակից, բարձր տեխնոլոգիական ապրանքներով:
«Ակնհայտ է, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում Իրանն առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն Եվրասիական միության, այլև մասնավորապես Հայաստանի նկատմամբ», - ասաց նա:
Իրանի-ԵԱՏՄ արտոնյալ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը Հայաստանի համար, ըստ էության, այդպես էլ չգործեց։ Նա նշեց, որ Ռուսաստանի հետ առևտուրն այս տարիների ընթացքում աճել է 76 տոկոսով, բայց Հայաստանի դեպքում նման զարգացում չի նկատվում։
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը նշեց, որ հայ-իրանական սահմանին (իսկ դա միակ ցամաքային կապն է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև) դեռ ենթակառուցվածքներ չեն կառուցվել՝ ո՛չ լոգիստիկ, ո՛չ բեռների ապահովագրության:
Բիզնեսը տարեկան մոտ 27 մլրդ ռուբլի կտնտեսի Իրանի մաքսատուրքերի նվազման հաշվին. Ռեշետնիկով
Բացի այդ, պետք է վերջապես լրջորեն մտածել Իրանի հետ համատեղ արտադրություններ ստեղծելու մասին՝ և՛ իրանական շուկայի, և՛ ԵԱՏՄ շուկայի համար։ Նման նախաձեռնություններով հանդես է գալիս առայժմ միայն իրանական կողմը, հիմա դրանք պետք է երկուստեք լինեն։
«Նման արտադրությունների ստեղծման գործում պետք է ներգրավել ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ երկրների ներդրողներին», - նշեց Մանասերյանը:
Նշենք, որ Հայաստան–Իրանի առևտրաշրջանառությունը 2023 թվականի հոկտեմբերին կազմել է մոտ 567 մլն և չորս տարում (2019 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ) աճել է ավելի քան 70%-ով։ Ընդ որում` Հայաստանից արտահանումն այս ընթացքում գրեթե չի աճել ($71-ից մինչև $79 մլն)։
ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի արտահանմանը և Հյուսիս–հարավ երթուղուն. Պուտին
Լրահոս
0