00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայր աթոռը կապ չունի Հայոց պատմության աղմկահարույց դասագրքի ստեղծման հետ. հոգևորական

© Sputnik / Aram NersesyanՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2023
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Բաժանորդագրվել
Հոգևորականներին զարմացրել է այն, որ գրքի տիտղոսաթերթում նշվում է, թե իբր դասագիրքը պատրաստվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. «Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագիրքը, որի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, չի ստեղծվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նա շեշտեց, որ այդ դասագրքի կիրառումն անընդունելի է Հայ առաքելական եկեղեցու համար։
Աջապահյանը նշեց, որ պետական կառույցներ ներկայացնող լուրջ գիտնականներ, պատմաբաններ դեմ են արտահայտվել այդ դասագրքին և հրապարակել են իրենց կարծիքը։
«Մեզ համար զարմանք հարուցեց մանավանդ այն, որ գրքի տիտղոսաթերթում նշվում է, թե իբր դասագիրքը պատրաստվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ։ Մինչդեռ ոչ մի հարաբերություն չի հաստատվել Մայր աթոռի որևէ կառույցի հետ, և ապակողմնորոշող այդ հայտարարությունը դրված է մարդկանց մոտ այլ պատկերացում ստեղծելու համար»,–ասաց արքեպիսկոպոսը։
Նրա խոսքով` նման դասագրքի կիրառումն անընդունելի է ոչ միայն նրա համար, որ եկեղեցագիտական նյութերը սխալ են, այլ այն, որ դրանք շեղված են առայսօր գոյություն ունեցող բոլոր չափանիշներից և արմատապես տարբերվում են։
«Լրիվ փոփոխված է մոտեցումը, հերոսները դարձել են հակահերոսներ, իսկ հակահերոսները` հերոսներ»,–ասաց նա։
Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն էլ ներկայացրեց դասագրքում ակնառու մի քանի խնդիրները։
«Օրինակ` մեր հանրային գիտակցության մեջ Հայկ նահապետն ընդունված է որպես հայ ժողովրդի նախահայր, բայց այդ գրքում Հայկ նահապետի մասին ընդամենը մեկ հիշատակություն կա, այն էլ որպես Պարույր Սկայորդու նախահայր ներկայացնելու կոնտեքստում։ Որևէ այլ դրվագ նշված չէ»,–ասաց նա։
Արքեպիսկոպոսն ընդգծեց, որ Արարատ լեռան սրբազան լինելու վերաբերյալ, Սուրբ Էջմիածնի մասին շատ կցկտուր, մեկանգամյա հիշատակություն կա այդ դասագրքում։
Նրա խոսքով` եկեղեցու հիմնադիրն այդ գրքում դարձել է Տրդատ թագավորը, մինչդեռ Հայ առաքելական եկեղեցին «միամտորեն կարծում է», որ եկեղեցու ստեղծողը Քրիստոսն է, իսկ առաքյալները քարոզել են։
Դիվանապետը շեշտեց` այն, ինչ այսօր տեղ է գտել այդ դասագրքում, նախապատրաստվել է տարիների ընթացքում։
«2018 թվականին ծանոթացա մի շարք կազմակերպությունների հրապարակած զեկույցներին, որոնցում ներկայացվում էր Հայաստանի զարգացման ծրագիրը և շեշտված կերպով նշվում էր, որ պետք է ձերբազատվել կարծրատիպերից։ Այսօրվա իշխանությունների բառապաշարում շատ հստակ է, թե որոնք են այդ կարծրատիպերը»,–ասաց նա։
Հոգևորականն ընդգծեց, որ այսօրվա իշխանության համար ազգային ինքնությունը, ցեղասպանության հանդեպ վերաբերմունքը, Հայ դատն ու պահանջատիրությունը կարծրատիպային արժեք ունեն։ Ըստ նրա` կա հստակ առաջադրանք, որ ամեն կերպ պետք է հրաժարվել այդ կարծրատիպերից։
«Ես կասկած չունեմ, որ սա քաղաքական գծի ուղիղ արձագանքն է դասագրքերի մեջ»,– ասաց նա։
Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում և մասնագիտական տարբեր շրջանակներում քննադատվում է պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում, որոնք վերաբերում են մասնավորապես Ուրարտուի ժամանակաշրջանին, որևէ տեղ հիշատակում չկա, որ Երևանի պատմությունը սկսվում է Էրեբունուց։ Նրանք կարծում են, որ հեղինակը նաև այնպիսի մտքեր է գրել, որ ջուր են լցնում թուրք ազգայնամոլական պատմագիտական մոդելի վրա։
Հայոց պատմության դասագիրքը կազմելիս 7 սխալ է թույլ տրվել. մասնագետները դիմել են ԿԳՄՍՆ–ին
Լրահոս
0