https://arm.sputniknews.ru/20231226/hajastanic-artahanman-atshi-arjutsi-bazhiny-nakhkini-pes-bazhin-e-ynknum-rdin-tntesaget-70493742.html
Հայաստանից արտահանման աճի առյուծի բաժինը նախկինի պես բաժին է ընկնում ՌԴ–ին. տնտեսագետ
Հայաստանից արտահանման աճի առյուծի բաժինը նախկինի պես բաժին է ընկնում ՌԴ–ին. տնտեսագետ
Sputnik Արմենիա
2023 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանումն աճել է 38%-ով կամ մոտ 1 մլրդ 610 մլն դոլարով։ Դրանից մոտ 1 մլրդ 300 մլն դոլարը բաժին է ընկել ԵԱՏՄ... 26.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-26T14:43+0400
2023-12-26T14:43+0400
2023-12-26T14:47+0400
տնտեսություն
թաթուլ մանասերյան
հայաստան
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1a/70487121_0:69:1600:969_1920x0_80_0_0_0f64542757219f8229737326ed663f46.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանից արտահանման աճի առյուծի բաժինը նախկինի պես բաժին է ընկնում Ռուսաստանին։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։Հայկական ընդհանուր արտահանման մեջ (որը հունվար-հոկտեմբերին կազմել է 5,1 մլրդ դոլար) ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը կազմել է մոտ 54 տոկոս, Ռուսաստանի մասնաբաժինը՝ 52 տոկոս։ Մանասարյանի գնահատմամբ՝ շատ կարևոր է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի վերջին հանդիպումներում նշում է, որ Ռուսաստանի գործոնը հիմնականն է Հայաստանի տնտեսական աճի հարցում:ՀՀ–ն չպետք է բաց թողնի Իրանի հետ գործընկերությունն ամրապնդելու հնարավորությունը. փորձագետԲացի արտահանումից, նրա խոսքով, շատ կարևոր է ռուս զբոսաշրջիկների հոսքը. 2023 թվականի արդյունքներով` նրանց թիվը սպասվում է մոտ 1 մլն կամ զբոսաշրջիկների ընդհանուր թվի մոտ կեսը, իսկ Ռուսաստանից ֆիզիկական անձանց տրանսֆերտների ներհոսքը 2023 թվականի հունվար-հոկտեմբերին արդեն գերազանցել է 3,3 մլրդ դոլարը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/1a/70487121_154:0:1577:1067_1920x0_80_0_0_22bc2afffe073d676fa4ca6e2741bd87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնտեսություն, թաթուլ մանասերյան, հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
տնտեսություն, թաթուլ մանասերյան, հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Հայաստանից արտահանման աճի առյուծի բաժինը նախկինի պես բաժին է ընկնում ՌԴ–ին. տնտեսագետ
14:43 26.12.2023 (Թարմացված է: 14:47 26.12.2023) 2023 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանումն աճել է 38%-ով կամ մոտ 1 մլրդ 610 մլն դոլարով։ Դրանից մոտ 1 մլրդ 300 մլն դոլարը բաժին է ընկել ԵԱՏՄ երկրներին։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանից արտահանման աճի առյուծի բաժինը նախկինի պես բաժին է ընկնում Ռուսաստանին։
Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2023 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանումն աճել է 38 տոկոսով կամ մոտ 1 մլրդ 610 մլն դոլարով։ Դրանից մոտ 1 մլրդ 300 մլն դոլարը բաժին է ընկել արտահանմանը ԵԱՏՄ երկրներ։
Հայկական ընդհանուր արտահանման մեջ (որը հունվար-հոկտեմբերին կազմել է 5,1 մլրդ դոլար) ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը կազմել է մոտ 54 տոկոս, Ռուսաստանի մասնաբաժինը՝ 52 տոկոս։ Մանասարյանի գնահատմամբ՝ շատ կարևոր է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի վերջին հանդիպումներում նշում է, որ Ռուսաստանի գործոնը հիմնականն է Հայաստանի տնտեսական աճի հարցում:
Բացի արտահանումից, նրա խոսքով, շատ կարևոր է ռուս զբոսաշրջիկների հոսքը. 2023 թվականի արդյունքներով` նրանց թիվը սպասվում է մոտ 1 մլն կամ զբոսաշրջիկների ընդհանուր թվի մոտ կեսը, իսկ Ռուսաստանից ֆիզիկական անձանց տրանսֆերտների ներհոսքը 2023 թվականի հունվար-հոկտեմբերին արդեն գերազանցել է 3,3 մլրդ դոլարը։