https://arm.sputniknews.ru/20231226/baqun-nvota-e-hghel-parizin-fransiaji-despanatan-2-ashkhatakci-ancankali-andz-en-hajtararel-70495753.html
Բաքուն նոտա է հղել Փարիզին. Ֆրանսիայի դեսպանատան 2 աշխատակցի անցանկալի անձ են հայտարարել
Բաքուն նոտա է հղել Փարիզին. Ֆրանսիայի դեսպանատան 2 աշխատակցի անցանկալի անձ են հայտարարել
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: 26.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-26T15:19+0400
2023-12-26T15:19+0400
2023-12-26T15:22+0400
ֆրանսիա
ադրբեջան
դեսպանատուն
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/934/51/9345147_0:0:2000:1125_1920x0_80_0_0_1be88c0aecc67c04c36d877f0f4cdc13.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Բաքուն նոտա է փոխանցել Փարիզին, Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից անցանկալի անձ են հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Նշվում է, որ դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:Բաքուն պահանջել է, որ այդ անձինք 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը։Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո, որի հետևանքով բնակչությունը տեղահանվեց, , Փարիզի և Բաքվի հարաբերությունները վատթարացան: Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիային պարբերաբար մեղադրում են «կողմնակալության» և Հայաստանին աջակցելու համար:Հայաստանն ու Ֆրանսիան ռազմաքաղաքական խորհրդակցություններ են անցկացրել. ՊՆ
ֆրանսիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/934/51/9345147_293:0:2000:1280_1920x0_80_0_0_4065c7857607b58ccbeb1fa1f0246e1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, ադրբեջան, դեսպանատուն, դեսպան
ֆրանսիա, ադրբեջան, դեսպանատուն, դեսպան
Բաքուն նոտա է հղել Փարիզին. Ֆրանսիայի դեսպանատան 2 աշխատակցի անցանկալի անձ են հայտարարել
15:19 26.12.2023 (Թարմացված է: 15:22 26.12.2023) Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Բաքուն նոտա է փոխանցել Փարիզին, Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից անցանկալի անձ են հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:
«Դեսպանը տեղեկացվել է, որ Ադրբեջանի կառավարությունը Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ.-ի Վիեննայի կոնվենցիային հակասող և նրանց դիվանագիտական կարգավիճակներին չհամապատասխանող գործունեության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բաքուն պահանջել է, որ այդ անձինք 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո, որի հետևանքով բնակչությունը տեղահանվեց, , Փարիզի և Բաքվի հարաբերությունները վատթարացան: Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիային պարբերաբար մեղադրում են «կողմնակալության» և Հայաստանին աջակցելու համար: