00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմտյան բիզնեսները քնում–վեր են կենում, երազում են ռուսական շուկայի մասին. Մանասերյան

© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում հնչած տեսակետների ու ընդունված որոշումների շուրջ Sputnik Արմենիան լսել է փորձագետների կարծիքները։
Այն, ինչ Արևմուտքը թելադրում է մեր երկրին, ինքը չի անում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով ԵԱՏՄ–ից ու ՌԴ–ից հեռանալու ու դեպի Արևմուտք շրջվելու մասին վերջին շրջանում ակտիվացած խոսակցություններին։
Մանասերյանի դիտարկմամբ` ՌԴ–ի դեմ պատժամիջոցներ կիրառելով` Արևմուտքը միևնույն է՝ միջնորդավորված, երրորդ երկրների միջոցով իր բիզնեսով շարունակում է մշտապես ներկա գտնվել ռուսական շուկայում։
«Արևմտյան բիզնեսները քնում–վեր են կենում, երազում են ռուսական շուկայի մասին, բայց Հայաստանին դրդում են կապերը խզել Ռուսաստանի հետ։ Եվ կտեսնեք, ռուս–ուկրաինական պատերազմի ավարտից հետո եվրոպական ներկայության ծավալները ռուսական շուկայում ավելանալու են։ Հայաստանը պետք է սթափ լինի և մեկ բևեռից կախված չլինի»,– կարծում է Մանասերյանը` արձանագրելով, որ աշխարհն այսօր անցում է կատարում բազմաբևեռ աշխարհակարգին, որտեղ իր ճիշտ տեղը գտնելու համար Հայաստանը կարիք ունի փորձառու, բանիմաց մասնագետների ու նրանց խորհուրդները լսող իշխանությունների։
Անդրադառնալով 2024թ–ի տնտեսական կանխատեսումներին` Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ՀՀ տնտեսական սպասումները պայմանավորված են երկու հիմնական գործոններով` տարածաշրջանային անվտանգային զարգացումներով և նրանով, թե ովքեր են կառավարելու ՀՀ տնտեսությունն ու արտաքին տնտեսական կապերը։
«Եթե ադեկվատ գնահատվեն մեզ ընձեռնված հնարավորությունները, ապա ես կարծում եմ, որ այն, ինչ ունենք, ամենահամեստ հաշվարկով 2024-25թթ–ին կարող է կրկնապատկվել»,– ասաց Մանասերյանը` նկատելով, որ ԵԱՏՄ– Իրան ազատ առևտրի նոր համաձայնագրով ու լոգիստիկ նոր կարողությունների զարգացմամբ Հայաստանի առջև հաջորդ տարվանից սկսած բացվում են անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ։
ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն էլ, խոսելով ԵԱՏՄ– Հայաստան ապագա հնարավոությունների մասին, նկատեց, որ տնտեսագիտական կանխատեսումներով`առևտրատնտեսական աճը ԵԱՏՄ–ում մեծ տեմպերով շարունակվելու է նաև առաջիկա առնվազն երկու տարիներին։
Տասը տարի ԵԱՏՄ-ում․ տնտեսական ցուցանիշներն ու քաղաքական բաղադրիչները
«ԵԱԶԲ–ի մասնագետները շատ լուրջ կանխատեսում ունեն, որ 2024թ–ը ԵԱՏՄ–ի տնտեսության համար շատ լավն է լինելու, նաև՝ 2025թ–ի առաջին կիսամյակը»,– ասաց Սաֆարյանը` հավելելով, որ հայաստանյան փորձագետներն այս պահին ևս աշխատում են առաջիկա 2 տարիների` ՀՀ—ԵԱՏՄ տնտեսական կանխատեսումների վրա։ Իսկ հետազոտության արդյունքները խոստանում են հրապարակել արդեն 2024թ-ի փետրվարի կեսին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և որի ժամանակ նշվել է, որ Հայաստանը հունվարի 1-ից ստանձնում է ԵԱՏՄ 2024թ–ի նախագահությունը։
Շարունակելով Հայաստանին ընձեռնված հնարավորությունների թեման` Արամ Սաֆարյանն անդրադարձավ ԵԱՏՄ խորհրդի նիստում ստորագրված ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի համաձայնագրին` հիշեցնելով, որ 2019թ–ի համանման համաձայնագիրը Իրանի հետ ստորագրվել էր Հայաստանի առաջարկի ու միջնորդական ջանքերի շնորհիվ։ Հետո, սակայն, ՀՀ իշխանությունները չօգտվեցին Իրանի հետ առևտրատնտեսական հնարավորություններից այն չափով, ինչ ի սկզբանե նախատեսում էին։
Այս անգամ, ըստ փորձագետի,Հայաստանը չպետք է բաց թողնի Իրանի հետ գործընկերությունն ամրապնդելու հնարավորությունը` հատկապես, որ Իրանը նախկինի պես շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ։
Նշենք, որ Հայաստան–Իրանի առևտրաշրջանառությունը 2023 թվականի հոկտեմբերին կազմել է մոտ 567 մլն դոլար և չորս տարում (2019 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ) աճել է ավելի քան 70%-ով։ Ընդ որում, կտրուկ աճել է միայն ներկրումը, այն դեպքում, երբ արտահանման ցուցանիշները գրեթե չեն փոխվել` 71մլն դոլարից դարձել է 79 մլն։
Հատկանշական է, որ Իրանի հետ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ ՌԴ–ում հաշվարկել են, որ համաձայնագրի արդյունքում ռուսաստանյան բիզնեսը տարեկան շուրջ 27 մլրդ ռուբլի կտնտեսի Իրանի հետ փոխադարձ առևտրի միայն մաքսատուրքերի վրա։
Հայաստանյան փորձագետներից հետաքրքրվեցինք նաև` արդյո՞ք մեր երկրում էլ նման հաշվարկներ արվել են։ Պարզվեց, որ պետական համակարգում առնվազն բաց աղբյուրներում նման հետազոտություն չկա։ Իսկ անհատ փորձագետները չափազանց քիչ տեղեկատվություն ունեն ինքնուրույն նման ծավալի ուսումնասիրութուն իրականացնելու համար։
Լրահոս
0