https://arm.sputniknews.ru/20231225/spanutjun-sisianum-35-amja-eritasardy-dzerbakalvel-e-70442124.html
Սպանություն Սիսիանում. 35-ամյա տղամարդը ձերբակալվել է
Սպանություն Սիսիանում. 35-ամյա տղամարդը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Հանցագործության մեջ կասկածվող անձը խոստովանել է արարքը: 25.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-25T12:35+0400
2023-12-25T12:35+0400
2023-12-25T12:38+0400
հայաստան
սիսիան
սպանություն
տղամարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/13/28340552_0:0:1600:901_1920x0_80_0_0_01f198f2251bb647d70101537825c259.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Սիսիան քաղաքում 35-ամյա տղամարդը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել 66-ամյա համաքաղաքացուն, որը մահացել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը:Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին։«Տղամարդու մոտ նաև ներքին արնահոսություն է եղել, նրան տեղափոխել են «Սիսիան» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշում է ոստիկանությունը։Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 17:00-ի սահմաններում Սիսիան քաղաքի Խանջյան փողոցում՝ էլեկտրական ենթակայանի հետնամասում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ է 35-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել 66-ամյա տղամարդուն: Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում 35-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:Նա ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին: Դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակի բռնակը:Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին
սիսիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/13/28340552_167:0:1591:1068_1920x0_80_0_0_68101a322f878ad83daa0064da9cde90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սիսիան, սպանություն, տղամարդ
հայաստան, սիսիան, սպանություն, տղամարդ
Սպանություն Սիսիանում. 35-ամյա տղամարդը ձերբակալվել է
12:35 25.12.2023 (Թարմացված է: 12:38 25.12.2023) Հանցագործության մեջ կասկածվող անձը խոստովանել է արարքը:
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Սիսիան քաղաքում 35-ամյա տղամարդը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել 66-ամյա համաքաղաքացուն, որը մահացել է: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին։
«Տղամարդու մոտ նաև ներքին արնահոսություն է եղել, նրան տեղափոխել են «Սիսիան» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշում է ոստիկանությունը։
Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 17:00-ի սահմաններում Սիսիան քաղաքի Խանջյան փողոցում՝ էլեկտրական ենթակայանի հետնամասում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ է 35-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել 66-ամյա տղամարդուն: Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում 35-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Նա ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին: Դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակի բռնակը: