00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի պետերբուրգյան այցից հետո կփոխվի՞ ՀՀ արտաքին քաղաքականությունը

© Sputnik / Рамиль СитдиковՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2023
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բենիամին Մաթևոսյանը խոսում է արևմտամետ հատվածի մտավախությունների և ԱՄՆ–ի` ՀՀ–ի հետ կապված նպատակների մասին։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետերբուրգյան այցը երկրի արտաքին քաղաքականությունում կտրուկ փոփոխությունների չի հանգեցնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Քաղաքագետի խոսքով` արևմտամետ հատվածը ներկայացնողները կարծում են, որ Փաշինյանը ոչ մի դեպքում չպետք է գնար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, չպետք է ընդունի ԵԱՏՄ նախագահությունը, որովհետև Եվրոպայում կամ ԱՄՆ–ում դա կհամարեն դավաճանություն, կդադարեն համագործակցել ՀՀ–ի հետ։

«Մենք նախկինում ունեցել ենք փորձ, երբ մոտավորապես նույն տրամադրություններն էին Հայաստանում տիրում, և մեզ այստեղ պատմում էին, որ եթե ոչ այսօր, ապա վաղը ՀՀ–ն ասոցացման համաձայնագիր է ստորագրելու Եվրամիության հետ, ինչից հետո գրեթե ԵՄ անդամ ենք դառնալու, և ընդամենը մեկ այցը (նկատի ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այցը ՌԴ) 180 աստիճանով փոխեց արտաքին քաղաքականությունը։ Ակնհայտ է` Փաշինյանի այցի հետ կապված նույն մտավախությունները կան, թե Պուտինի հետ հանդիպումից հետո իրավիճակը կփոխվի»,– նշեց նա։

Մաթևոսյանի խոսքով` ՀՀ վարչապետի այցը ՌԴ անակնկալ չէր, սակայն քաղաքագետը չի ցանկանում վերջնարդյունքի մասին կանխատեսում անել։
«Ամենայն հավանականությամբ այդ այցով ոչինչ չի փոխվելու, որովհետև դրանից է կախված իրենց անձնական անվտանգությունը, Սվետլանա Տիխանովսկայայի (2020 թվականին Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակիցը, որն ավելի ուշ հեռացավ Բելառուսից և մեկնեց Լիտվա. խմբ) կարգավիճակը կարող ես ստանալ, եթե շատ կարևոր ծառայություններ մատուցես Արևմուտքին, ինչի դիմաց իրենք քեզ արտերկրում կպահեն»,– հավելեց մեր զրուցակիցը։
Ըստ Մաթևոսյանի` ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ ուկրաինական ճակատում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, և նկատելի է` իրավիճակը հանգելու է նրան, որ Արևմուտքը ստիպված է լինելու նստել ՌԴ–ի հետ որոշակի բանակցությունների, և փոփոխություններ են սպասվում նաև մեր տարածաշրջանում, Հայաստանում շարունակում են հույս ունենալ, որ ռուսական զորքը տարածաշրջանից դուրս կգա, 102–րդ ռազմաբազան այստեղից կհանվի։
«Այս պարագայում աշխարհաքաղաքական առումով այսքան բոբիկ լինելն անթույլատրելի է»,–նշեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին, ապա քաղաքագետը կարծում է, որ Վաշինգտոնը ՀՀ–ի հետ կապված կոնկրետ նպատակ ունի` Երևանը Բաքվի հետ միասնական, տնտեսական, քաղաքական կապեր պետք է ունենա, իսկ ռազմական առումով պետք է ամբողջական բռունցք կազմեն ընդդեմ Թեհրանի և Մոսկվայի։
«Մեզ սրան են տանում։ Ակնհայտ է, որ այդ ամենի արդյունքում ՀՀ պետականությունը վերանալու է»,–ընդգծեց փորձագետը։
Նրա խոսքով` եթե ինչ– որ մեկը պատրանք ունի, որ Հայաստանը, պատերազմ հայտարարելով ՌԴ–ին ու Իրանին, կարող է պահպանվել, ուղղակի իրողությունը ընկալելու խնդիր ունի։
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպե՞ն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում. Պեսկովի պատասխանը
Լրահոս
0