https://arm.sputniknews.ru/20231225/israjelakan-surtshi-apranqanishy-hrazharvel-e-patetavvorman-vra-turqakan-bary-greluc-70471440.html
Իսրայելական սուրճի ապրանքանիշը հրաժարվել է փաթեթավորման վրա «թուրքական» բառը գրելուց
Իսրայելական սուրճի ապրանքանիշը հրաժարվել է փաթեթավորման վրա «թուրքական» բառը գրելուց
Sputnik Արմենիա
Ընկերությունը ներկայացրել է Elite շարքի սուրճի տուփերի նոր նմուշներն առանց «թուրքական» բառի, բայց Իսրայելի դրոշով և «Հաղթանակի սերունդ» կարգախոսով: 25.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-25T23:59+0400
2023-12-25T23:59+0400
2023-12-25T23:59+0400
իսրայել
թուրքիա
համաս
պաղեստին
գազայի հատված
սուրճ
ապրանքանիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1c/27347502_0:0:1600:901_1920x0_80_0_0_92cb0c369efcecf551bd7b7335883537.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելական Strauss սուրճ արտադրող ընկերությունը հայտարարել է սուրճի տուփերի վրա «թուրքական» բառից ժամանակավորապես հրաժարվելու մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Times of Israel պարբերականին։Գազայի ապագան կքննարկվի միայն ռազմական նպատակներին հասնելուց հետո. Իսրայելի ԱԳՆԸնկերությունը նման որոշում է կայացրել հասարակական քննադատության պատճառով՝ Թուրքիայի կողմից Գազայի հատվածին աջակցելու ֆոնին։ Այժմ Strauss-ը ներկայացրել է Elite շարքի սուրճի տուփերի նոր նմուշներ՝ առանց «թուրքական» բառի, բայց Իսրայելի դրոշով և «Հաղթանակի սերունդ», «Միասին ավելի ուժեղ» և այլ կարգախոսներով:Թերթի տվյալներով՝ սուրճի ապրանքանիշը «ոչ մի կապ չունի Թուրքիայի հետ» և հայտնի է արդեն տասնյակ տարիներ, այնուամենայնիվ, մարքեթինգային քայլը հավանության է արժանացել համացանցի օգտատերերի կողմից:ՀԱՄԱՍ-ի անդամները կարող են հանձնվել կամ մեռնել․ ՆեթանյահուԸնկերության տնօրեն Ավի Լաուֆերը նշել է, որ սոցիալական ցանցերում ընկերությանը կոչ են արել ապրանքանիշը փոխել «իսրայելական սուրճի»: Նա ընդգծել է, որ սուրճի հատիկները մատակարարվում են ոչ թե Թուրքիայից, այլ Բրազիլիայից և այլ երկրներից: Նրա խոսքով՝ նոր փաթեթավորումը կոչված է բարձրացնելու Գազայի հատվածում կռվող զինվորների մարտական ոգին։ Նա նշել է, որ նոր փաթեթավորումը ժամանակավորապես հասանելի կլինի, սակայն չի մանրամասնել, թե որքան ժամանակ, ընդ որում՝ դիզայնի հին տարբերակը նույնպես հասանելի է մնում:ԶԼՄ-ները նշում են, որ սուրճ արտադրողի հասցեին նմանատիպ կոչեր հնչել են 2014 թվականին, երբ հերթական հակամարտության ընթացքում Թուրքիան աջակցել է ՀԱՄԱՍ-ին:
իսրայել
թուրքիա
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1c/27347502_68:0:1491:1067_1920x0_80_0_0_05919fbb4b0d5cb09d63082c91fda8d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, թուրքիա, համաս, պաղեստին, գազայի հատված, սուրճ, ապրանքանիշ
իսրայել, թուրքիա, համաս, պաղեստին, գազայի հատված, սուրճ, ապրանքանիշ
Իսրայելական սուրճի ապրանքանիշը հրաժարվել է փաթեթավորման վրա «թուրքական» բառը գրելուց
Ընկերությունը ներկայացրել է Elite շարքի սուրճի տուփերի նոր նմուշներն առանց «թուրքական» բառի, բայց Իսրայելի դրոշով և «Հաղթանակի սերունդ» կարգախոսով:
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելական Strauss սուրճ արտադրող ընկերությունը հայտարարել է սուրճի տուփերի վրա «թուրքական» բառից ժամանակավորապես հրաժարվելու մասին: Այս մասին գրում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Times of Israel պարբերականին։
Ընկերությունը նման որոշում է կայացրել հասարակական քննադատության պատճառով՝ Թուրքիայի կողմից Գազայի հատվածին աջակցելու ֆոնին։ Այժմ Strauss-ը ներկայացրել է Elite շարքի սուրճի տուփերի նոր նմուշներ՝ առանց «թուրքական» բառի, բայց Իսրայելի դրոշով և «Հաղթանակի սերունդ», «Միասին ավելի ուժեղ» և այլ կարգախոսներով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ բազմիցս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանել է «դահիճ» և «մարդասպան», հայտարարել, որ նա ցեղասպանություն է իրականացրել Գազայի հատվածում, որ երկարացնի իր քաղաքական կարիերան և խուսափի Իսրայելում իր դեմ սկսված դատավարությունից: Անկարան նաև հրաժարվում է ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուց։
Թերթի տվյալներով՝ սուրճի ապրանքանիշը «ոչ մի կապ չունի Թուրքիայի հետ» և հայտնի է արդեն տասնյակ տարիներ, այնուամենայնիվ, մարքեթինգային քայլը հավանության է արժանացել համացանցի օգտատերերի կողմից:
Ընկերության տնօրեն Ավի Լաուֆերը նշել է, որ սոցիալական ցանցերում ընկերությանը կոչ են արել ապրանքանիշը փոխել «իսրայելական սուրճի»: Նա ընդգծել է, որ սուրճի հատիկները մատակարարվում են ոչ թե Թուրքիայից, այլ Բրազիլիայից և այլ երկրներից: Նրա խոսքով՝ նոր փաթեթավորումը կոչված է բարձրացնելու Գազայի հատվածում կռվող զինվորների մարտական ոգին։ Նա նշել է, որ նոր փաթեթավորումը ժամանակավորապես հասանելի կլինի, սակայն չի մանրամասնել, թե որքան ժամանակ, ընդ որում՝ դիզայնի հին տարբերակը նույնպես հասանելի է մնում:
ԶԼՄ-ները նշում են, որ սուրճ արտադրողի հասցեին նմանատիպ կոչեր հնչել են 2014 թվականին, երբ հերթական հակամարտության ընթացքում Թուրքիան աջակցել է ՀԱՄԱՍ-ին: