00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանը սիրուն է». Երևանի փողոցները մաքրում են ոչ միայն տեղացիները, այլև աֆրիկացիները

Բաժանորդագրվել
Երևանի մաքրությամբ զբաղվում է 495 հավաքարար։ Նրանց բոլորին միավորում է մեկ բան՝ սերը աշխատանքի և քաղաքի հանդեպ։
Հավաքարարների որոշ մասի աշխատանքային օրը սկսվում է կեսգիշերին, ոմանք էլ գալիս են առավոտյան յոթից կամ ութից: Կեսգիշերին հավաքարարները մոտենում են համայնքապետարանին կից հավաքակայանին, քննարկում աշխատանքային պլանը, վերցնում ավելներն ու անցնում աշխատանքի։ Ավելներն ամեն օր փոխվում են, հավաքարարներն են դրանք պատրաստում։ Մեկ գիշերվա ընթացքում փողոցները մաքրելու համար յուրաքանչյուրին պետք է գալիս 3-ից 4 ավել:
«Մենք ինքներս ենք հավաքում ավելի կապոցն առանց չափելու, աչքներս արդեն սովոր է։ Ցանկալի է, որ ճյուղերը շատ հաստ ու կարճ չլինեն։ Ավելը պետք է փարթամ լինի, որ հեշտ լինի միանգամից մեծ տարածք մաքրել: Թելով կապում եմ, կպցնում փայտիկի վրա, ու ցախավելը պատրաստ է», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց 43-ամյա Հռիփսիմե Խաչատրյանը։

Ե՞րբ է ավելի դժվար աշխատել

Քաղաքը մաքրելու հարցում տարվա յուրաքանչյուր եղանակ իր դժվարություններն ունի։ Աշնանը տերևաթափ է, մաքրողները պետք է մի քանի ժամ տերևները մաքրեն, և նույնիսկ օրվա ընթացքում կուտակված աղբը: Ձմռանը ցուրտ է և ձյուն, ամռանը քաղաքում շատ զբոսաշրջիկներ կան, որոնք մինչև ուշ զբոսնում են, գարնանը՝ բարդու բմբուլմ է խանգարում:
«Մենք անընդհատ շարժման մեջ ենք, դրա համար էլ ցուրտը չենք զգում, սովոր ենք արդեն», - ասում է Նվարդ Խաչատրյանը:
Իսկ 75-ամյա Զավեն Բաղմանյանի համար աշխատանքն իրոք տոն է, գալիս է միշտ կոկիկ հագնված և օծանելիք օգտագործած։ Նա ծնունդով Արցախի Մարտակերտից է, 90-ականներին մասնակցել է Օմարի լեռնանցքի պաշտպանական մարտերին։
Քաղաքի մաքրման աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են նաև օտարերկրացիները։ Գիշերային հերթափոխով աշխատում են հիմնականում Աֆրիկայից եկած ուսանողները։ Սիերա Լեոնեի քաղաքացի Մելվին Մանսահին եղբոր հետ չորս տարի առաջ է Հայաստան եկել։ Երկուսն էլ Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողներ են:
«Հայաստանն ապահով, հրաշալի երկիր է, ժողովուրդը՝ լավն է․.. Չի բացառվում, որ եղբորս հետ այստեղ մնանք», - ասաց նա։
Ինչպես Sputnik Արմենիային ասաց Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի պետ Կարապետ Տոնոյանը, Երևանում հավաքարարներն աշխատում են 8 ժամ, մեկ ժամ ընդմիջում է, շաբաթ օրերին հանգստյան օր ունեն։
Յուրաքանչյուր համայնքապետարանի հավաքարարների խմբի ղեկավարները հետևում են, որ աշխատակիցները որակովկատարեն իրենց գործը: Տոնոյանը կարծում է, որ փողոցների աղտոտվածության հիմնական պատճառը հենց մարդիկ են, իսկ հավաքարարի աշխատանքի ծանրությունը կախված է նաև մարդկանց բարեխղճությունից և եղանակային պայմաններից:
Լրահոս
0