00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ–ն 10 տարում 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 2.5 տրիլիոն. Պուտին

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2023
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսքով` բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ քննարկելու են կարևոր, սկզբունքային նշանակության հարցեր, որոնք կնպաստեն ԵԱՏՄ փոխհարաբերությունների խորացմանը։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ն գրեթե 10 տարի է, ինչ գործում է, և այս ընթացքում ավելի քան երկու անգամ ավելացել է փոխադարձ առևտրի ծավալը, իսկ ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ–ն 1.6 տրլն դոլարից աճել է մինչև 2.5 տրիլիոն։ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ԵԱՏՄ համագործակցությունը շատ դինամիկ ու մեծ հաջողությամբ առաջ է շարժվում, որը հնարավորություն է տալիս ամբողջությամբ բացահայտել ԵԱՏՄ ներուժը։ Միության անդամ երկրները համագործակցում են փոխադարձ հարգանքի ու շահավետ ծրագրերի իրականացման տրամաբանությամբ։ ԵԱՏՄ–ն այսօր կայացել է որպես միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որի աշխատանքները զգալիորեն բարելավում են մեր երկրների բնակիչների կենսամակարդակը»,– նշեց Պուտինը։
Նա հիշեցրեց, որ 2024 թ. փետրվարի 1–ից ԵՏՀ նախագահությունը Բելառուսից կանցնի Ղազախստանին (4 տարով)։
Պուտինը տեղեկացրեց, որ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ քննարկելու են կարևոր, սկզբունքային նշանակության հարցեր, որոնք կնպաստեն ԵԱՏՄ փոխհարաբերությունների խորացմանը։
ԵԱՏՄ երկրները Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիր են ստորագրել
Ըստ ՌԴ նախագահի` քննարկվելու է նաև ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմված ԵԱՏՄ հետագա զարգացման մասին հռչակագիրը` նախատեսված 2030-2045 թթ. համար։
«Սա ծրագրային բնույթի նոր փաստաթուղթ է, որն ուղղված է միության հիմնական ոլորտներում մեր միասնական ջանքերին։ Հույս ունեմ, որ այն կհաստատենք»,– հայտարարեց Պուտինը։
Նշենք, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ավելի քան 20 հարց, այդ թվում՝ մինչև 2020 և 2045 թթ. ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հիմնական խնդիրներն ու առանցքային ուղղությունները, 2024 թ. համար ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունները, 2024-2025 թթ. համար Միության երկրների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները, 2022-2023 թթ. ԵԱՏՄ ներքին շուկայում արգելքների վերացման, բացառումների և սահմանափակումների կրճատման հարցը:
Օրակարգի կարևոր հարցերից են ԵՏՀ կոլեգիայի նախագահի և անհատական կազմի, ԵԱՏՄ մարմիններում նախագահության մասին հարցերը:
Պուտինն ու Փաշինյանը շփվելու լավ հնարավորություն կունենան Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Լրահոս
0