https://arm.sputniknews.ru/20231225/dzjun-buq-merkasarujc-iravitshaky-hajastani-tshanaparhnerin-70430331.html
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին
Sputnik Արմենիա
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ... 25.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-25T08:31+0400
2023-12-25T08:31+0400
2023-12-25T08:34+0400
ճանապարհ
բուք
ձյուն
մերկասառույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54237585_0:133:1600:1033_1920x0_80_0_0_a82b329301055882a8ddb6cb0e176ce1.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։Սպիտակի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։Ոսկեպարի, Դիլիջանի ոլորանները և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար:Մեծ Մանթաշ-Արագած, Բերդ-Ճամբարակ և Գորայք գյուղ (նաև Ջերմուկի խաչմերուկից) տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 86 տրանսպորտային միջոցԱլագյազ-Արթիկ և Մեծ Մանթաշ-Արթիկ ավտոճանապարհները (բուք է) դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։Սյունիքի մարզում, Ջերմուկ, Հրազդան, Գավառ, Սևան, Ճամբարակ, Բերդ քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Շինուհայր և Գորայք գյուղերում բուք է:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54237585_139:0:1562:1067_1920x0_80_0_0_6fc6aed3a887f689f5ba7c987d8fa01f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, բուք, ձյուն, մերկասառույց
ճանապարհ, բուք, ձյուն, մերկասառույց
Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին
08:31 25.12.2023 (Թարմացված է: 08:34 25.12.2023) Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։
Ոսկեպարի, Դիլիջանի ոլորանները և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար:
Մեծ Մանթաշ-Արագած, Բերդ-Ճամբարակ և Գորայք գյուղ (նաև Ջերմուկի խաչմերուկից) տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ալագյազ-Արթիկ և Մեծ Մանթաշ-Արթիկ ավտոճանապարհները (բուք է) դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզում, Ջերմուկ, Հրազդան, Գավառ, Սևան, Ճամբարակ, Բերդ քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Շինուհայր և Գորայք գյուղերում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։