00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատում եմ, որովհետև գիտեմ, որ մի օր այլևս ի վիճակի չեմ լինելու աշխատել. Շերիլին Սարգսյան

Շեր - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2023
Բաժանորդագրվել
Քրիստոնյաների մեծ մասը դեկտեմբերի 25-ին նշում է Քրիստոսի Սուրբ ծնունդը, որն Արևմուտքում տարվա ամենագլխավոր տոնն է համարվում։ Նույնիսկ երաժշտության առանձին ժանր գոյություն ունի՝ հատուկ Ծննդյան տոներին նվիրված երգեր՝ carols։
Բազմաթիվ հայտնի երգիչներ և երգչուհիներ «Ծննդյան երգերից» բաղկացած ալբոմներ ունեն հրատարակած։ Ամերիկահայ երգչուհի Շերիլին Սարգսյանը չուներ։ Այս տարվա Սուրբ ծնունդը նրա համար հատկանշական էր։ Տասը տարի շարունակ նա ոչ մի նոր ալբոմ չէր թողարկել, տասը տարի շարունակ անընդհատ ասում էր, թե շուտով կթողարկվի «Ծննդյան երգերի» իր ալբոմը։ Շատերն արդեն չէին թաքցնում իրենց հոռետեսությունը. «Ասաց, հո չարե՞ց։ 77 տարեկանում ի՞նչ նոր ալբոմ»։ Բայց մի քանի շաբաթ առաջ հայտնի երգչուհու նոր ալբոմը հայտնվեց Լոս Անջելեսի երաժշտական խանութներում։
«Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կընդունեն նոր ալբոմը ձեր հազարավոր երկրպագուները,- երգչուհուն հարցրեց Միացյալ Նահանգների հանրային ռադիոյի թղթակիցը։
Շերիլին Սարգսյանի պատասխանը ապշեցրեց լրագրողին. «Չգիտեմ, ես Շերի երկրպագուն չեմ, նրա ձայնն ինձ բավական տարօրինակ է թվում»։
Երգչուհի Շերը կոչ է անում դիտել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը
Այն, որ երգչուհին երբեմն կարող է բավական տարօրինակ մտքեր արտահայտել, վաղուց է հայտնի։ Մի անգամ լոնդոնյան «Գարդիան» օրաթերթին տված հարցազրույցում Շերիլին Սարգսյանն ասել է. «Ինձ երբեմն թվում է, թե ես բոլոր մարդկանցից ավելի երկար եմ ապրել, և թեկուզ հենց միայն դրա համար ինձ արժե գրանցել Գինեսի ռեկորդների գրքում»։
Իրականում Շերը իր երկար ու բեղուն ստեղծագործական կյանքի ընթացքում ստացել է երևի թե բոլոր հնարավոր մրցանակները. «Օսկար», «Գրեմմի», «Էմմի», «Ոսկե գլոբուս»։ Վերջինից, ընդ որում, երեք հատ։ Ու նաև ռեկորդակիր է. նրա երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթները։ Էլչեմ ասում, որ մոտ 20 տարի առաջ կազմակերպված այսպես կոչված հրաժեշտի շրջագայության ընթացքում եղել է աշխարհի 20 երկրներում և տվել 325 համերգ։ Երևի իզուր չէ, որ ամերիկահայ երգչուհուն, որը նաև դերասանուհի է, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր, հաճախ անվանում են փոփի աստվածուհի։
Թե ինչպես է ապագա երգչուհու հայրը՝ Կարապետ Սարգսյանը, հայտնվել Ամերիկայում, ստույգ տեղեկություններ չկան։ Հայաստանում բազմաթիվ վարկածներ են շրջանառվում։ Վկայակոչեմ դրանցից ընդամենը մեկը։ Դեռ 2006 թվականին երևանցի Վարազդատ Սարգսյանը պնդել է, թե ինքը Շերի հարազատ եղբայրն է։ Նրանց ընտանիքն ապրել է Աբովյան քաղաքի մոտ գտնվող Ֆանտան գյուղում։ 1940-ականներին, երբ սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, հայրը մեկնել է ռազմաճակատ և անհետ կորել։ Հետո հայտնվել է Ամերիկայում, ամուսնացել, բայց այն ժամանակ, երբ ծնվել է Շերիլինը, ծնողներն արդեն բաժանված են եղել, քանզի հայրը խաղատանը մեծ գումար էր տանուլ տվել։ Եվ աղջիկը հորն առաջին անգամ տեսել է 11 տարեկանում։
Արդյոք Վարազդատ Սարգսյանի պատմածը համապատասխանում է իրականությանը, և նա իրոք Շերի հարազատ եղբայրն է, շատ դժվար է ասել։ Բազմաթիվ նման պատմություններ կան՝ կապված հայազգի տարբեր հայտնի արվեստագետների հետ։ Հիշում եմ, օրինակ, երբ 1960-ականներին Շառլ Ազնավուրը առաջին անգամ եկավ Հայաստան և համերգ տվեց, պարզվեց, որ բազմաթիվ հայաստանցիներ, այդ թվում շենքում մեր հարևանը, նրա հետ ազգակցական կապեր ունեն։ Բոլոր դեպքերում, լրատվամիջոցներում վաղուց արդեն այսպիսի պատմություն է շրջանառվում՝ 1985 թվականին, երբ Շերի հայրը մահամերձ վիճակում էր, նա հարազատների միջոցով իր մոտ է հրավիրել դստերը և նրան խնդրել է խոստանալ, որ անպայման կայցելի հայրենիք և Հայաստանում կգտնի հարազատներին։
Երգչուհի Շերը բացահայտել է իր երիտասարդության գլխավոր գաղտնիքը
Ուղիղ երեսուն տարի առաջ՝ 1993 թվականին, Շերիլին Սարգսյանը վերջապես եկավ Երևան։ Ամենածանր ժամանակաշրջանն էր, որը ոմանք «մութ ու ցուրտ տարիներ» են անվանում, մյուսները հակադարձում են` դրանք մեր ամենալավ՝ հաղթական տարիներն էին։ Այս վեճը, որը շարունակվում է մինչև այսօր, գոնե ինձ բացարձակ անիմաստ է թվում, քանզի իրականում դրանք հայերի թե′ փայլուն ռազմական հաղթանակների, թե′ աննախադեպ դժվարությունների և զանգվածային արտագաղթի տարիներն էին։ Համենայն դեպս, ամենաշքեղ ու ամենահարմարավետ պայմաններին սովոր հայտնի երգչուհին հաստատ կյանքում առաջին անգամ էր տեսնում նման բան՝ «Արմենիա» հյուրանոցում տաք ջուր չկար, իսկ լույսը միացնում էին օրական ընդամենը երկու ժամով։
Այնուամենայնիվ, Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Շերը փորձում էր գոտեպնդել և ոգևորել հայաստանցի երիտասարդներին։ Ասում էր, որ իրեն լիովին հայ է համարում, խոսեց իր հայրիկի, ազգանվան մասին, որից երբեք հրաժարվելու մտադրություն չի ունեցել, իսկ հայերին կոչ էր անում անկախ ամեն ինչից ուժեղ լինել։ Այն ժամանակ՝ 1993-ին, Շերը խոստացավ կրկին գալ Հայաստան։ Չեկավ։ Ինչ արած, երևի զբաղված է, քանզի մինչև հիմա շարունակում է աշխատել։ Վերջերս Շերիլին Սարգսյանը խոստովանել է. «Երբեք չեմ պատկերացրել, որ այսքան տարեց կդառնամ և կշարունակեմ աշխատել։ Բարբարա Սթրեյզանդը մի անգամ հարցրեց ինձ. «Լսի′ր, դու մինչև հիմա աշխատո՞ւմ ես»։ Ես էլ պատասխանեցի. «Այո′, աշխատում եմ, որովհետև գիտեմ, որ մի օր այլևս ի վիճակի չեմ լինելու աշխատել։ Ուրեմն, քանի ի վիճակի եմ, պիտի աշխատեմ»։
Լրահոս
0