00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այն, ինչ անում են իշխանությունները, տոտալ «ջեբկիրություն» է. Մանուկ Սուքիասյան

© Sputnik / Asatur YesayantsКрасные линии
Красные линии - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2023
Բաժանորդագրվել
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը ներկայացրեց բոլոր այն թանկացումները, որոնք սպասում են երևանցիներին 2024 թ. հունվարի 1–ից։ Դրանք անմիջականորեն հարվածելու են երևանցու գրպանին և, ընդհանրապես, անհարմար դարձնեն ապրելը Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ամանորի առաջին օրը տոտալ թանկացումները հյուրի պես կթակեն երևանցիների դռները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 26–ին ժամը 9–ին դուրս է գալու փողոց՝ հունվարի 1–ից հետո նախատեսվող թանկացումները կանխելու համար։ Այդ օրը ավագանու նիստի օրակարգում բացի ավտոկայանատեղիների` կարմիր գծերի վճարները 13 անգամ թանկացնելու մասին նախագծից, ներառված են նաև տեղական մի շարք տուրքերի և վճարների բարձրացումների մասին հարցերը։
Մանուկ Սուքիասյանի խոսքով` նախորդ օրերին իրենց անցկացրած իրազեման ակցիաները ցույց տվեցին, որ երևանցիների զգալի մասը տեղյակ չէ, թե հունվարի 1–ից ինչ թանկացումներ են ուժի մեջ մտնելու։
«Բացի կարմիր գծերից, առնվազն 50 տոկոսով թանկանալու են նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների մեկ ժամվա վճարները։ Թանկանալու են նաև մեքենաների համար տարբեր պարագաներ վաճառողների տուրքերը։ Կավելանան գիշերային փոքր խանութների տուրքերը, որոնք վաճառում են խմիչքներ ու սիգարետ և գոյատևում են հենց գիշերային առևտրի հաշվին։ Ի դեպ, ավելանում են նաև մասնավոր գերեզմանատների տեղական տուրքերը։ Սարկազով ասում ենք` մարդ մեռնի էլ, չի կարող ազատվել ֆինանսական բեռից։ Շինթույլտվություններից բխող տեղական տուրքերը ևս կավելանան»,– տեղեկացրեց Սուքիասյանը։
Ըստ նրա` միայն Երևանի կենտրոնը ֆինանսական տեռորի ենթարկելով հնարավոր չէ հարցը լուծել. այդպիսով չի լուծվում, օրինա, մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրը, այլ ընդամենը վիրահատական միջամտություն անելով սոցիալական շերտավորում են առաջացնում։
«Այն, ինչ անում են իշխանությունները, տոտալ «ջեբկիրություն» է. դա նշանակում է մտնել երևանցու գրպանը, հաշվել նրա եկամուտները և հարկադրել ավելի, քան 13 անգամ ավելի տուրք վճարել կարմիր գծերի համար… Ընդ որում, այդ կարմիր գծերը ծառայություն չեն, այլ ընդամնեը կարմիր գիծ է քաշված։ Իսկ, օրինակ, շահումով խաղերի դեպքում լրացուցիչ հակային բեռ չի ավելանում։ Ստացվում է` քաղաքային իշխանությունները երևանցիներին ասում են` մենք ինչ ասենք, դուք դա եք անելու»,– նկատեց Սուքիասյանը։
«Եթե շատ է, թող չկայանեն». քաղաքացիները` «կարմիր գծերի» սպասվող վճարի մասին
Ավագանու անդամը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 26–ին ակցիան անցկացնելու են Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ ու տեսնեն, թե իշխանական կոալիցիայի մաս չկազմող ուժերից ով է գնալու նիստին` այդպիսով ապահովելով քվորում։
«Միայն մեր քվեները բավարար չեն նիստը տապալելու համար։ Իշխող կոալիցիան ունի 32 մանդատ, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 33 մանդատ, դրա համար մենք սկսել ենք հանրային ընդվզման ու բողոքի ակցիաներ, հրապարակային ուղերձ ենք հղում ավագանու մյուս ուժերին, որ նիստին չներկայանան ու տապալեն նիստը։ Այդ օրը երևանցին կտեսնի, թե ով առաջինը կմտնի նիստերի դահլիճ ու կապահովի քվորում։ Այն ուժը, որ կոալիցիայի մաս չի կազմում ու կգնա, կմասնակցնի այդ նիստին, նշանակում է` հավասարապես կիսում է իշխանության հետ պատասխանատվությունը»,– վստահեցրեց Մանուկ Սուքիասյանը։
Ըստ նրա` այս թանկացումները շղթայական ռեակցիա կունենան. արդեն կան խոսակցություններ տրանսպորտի վարձավճարների բարձրացման մասին, եթե հունվարմեկյան այս թանկացումները մարսվեն։ Նշվում է, որ կթանկանան նաև տաքսիների տուրքերը և այլն։
«Դեկտեմբերի 31–ին ժամը 00։00–ին իշխանությունը կժպտա երևանցիներին իր 32 ատամներով` «Նոր տարին ձեզ նոր հարկեր, նոր տուրքեր է բերել» կարգախոսով։ Այսպիսով, թալանը մտցնում են օրինական դաշտ։ Ստացվում է` երեք ամիս առաջ ձևավորված քաղաքային իշխանությունները խաբել են, խաբում են ու շարունակելու են խաբել երևանցիներին. երբ իշխանության էին գալիս, էժանացումներ էին խոստանում, մինչդեռ ամեն ինչ հակառակն են անում»,– ընդգծեց Սուքիասյանը։
Սահմանափակումների շարքից նա նաև նշեց Հրազդանի կիրճով անցնող ճանապարհի արգելափակումը օրվա հիմնական ժամերին։ Իշխանությունների պատճառաբանությունն այն է, որ այնտեղ մարզվողներ կան, վարորդները նրանց անհարմարություններ են պատճառում, իսկ իրականում, ըստ Սուքիասյանի, քանի որ կառավարական ամառանոցները գտնվում են այդ կիրճում, այնտեղի ժամանցային օբյեկտների ու ռեստորանների աղմուկը խանգարում է իրենց։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։
Լրահոս
0