https://arm.sputniknews.ru/20231224/tavushi-barekamavan-hamajnqy-patrast-e-minchev-10-arcakhci-yntaniq-yndunel-70420674.html
Տավուշի Բարեկամավան համայնքը պատրաստ է մինչև 10 արցախցի ընտանիք ընդունել
Տավուշի Բարեկամավան համայնքը պատրաստ է մինչև 10 արցախցի ընտանիք ընդունել
Sputnik Արմենիա
Բարեկամավան տեղափոխվել ցանկացող ընտանիքները պետք է անպայման ունենան դպրոցական գոնե 1 երեխա, ինչպես նաև ծանոթ լինեն գյուղական կյանքին: 24.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-24T10:45+0400
2023-12-24T10:45+0400
2023-12-24T10:52+0400
բարեկամավան
տավուշ
արցախ
բռնի տեղահանված
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/06/44808270_0:84:1601:984_1920x0_80_0_0_7ab22cfb46e157b9435e93ee7cd132d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բարեկամավան գյուղը պատրաստ է հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված մինչև 10 ընտանիքի: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Ընդգծվում է, որ ծրագիրն իրականացվում է Նոյեմբերյան համայնքի, Բարեկամավան գյուղի, տեղական ՀԿ-ների ու սփյուռքահայ կազմակերպությունների ու անհատ նվիրատուների համատեղ ջանքերով և օժանդակությամբ:Բարեկամավան տեղափոխվել ցանկացող ընտանիքները պետք է անպայման ունենան դպրոցական գոնե 1 երեխա, ինչպես նաև ծանոթ լինեն գյուղական կյանքին:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
բարեկամավան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/06/44808270_88:0:1511:1067_1920x0_80_0_0_9085ce81932559da57355eb8d81e4228.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարեկամավան, տավուշ, արցախ, բռնի տեղահանված, լեռնային ղարաբաղ
բարեկամավան, տավուշ, արցախ, բռնի տեղահանված, լեռնային ղարաբաղ
Տավուշի Բարեկամավան համայնքը պատրաստ է մինչև 10 արցախցի ընտանիք ընդունել
10:45 24.12.2023 (Թարմացված է: 10:52 24.12.2023) Բարեկամավան տեղափոխվել ցանկացող ընտանիքները պետք է անպայման ունենան դպրոցական գոնե 1 երեխա, ինչպես նաև ծանոթ լինեն գյուղական կյանքին:
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բարեկամավան գյուղը պատրաստ է հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված մինչև 10 ընտանիքի: Տեղեկությունը
հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Բարեկամավանում հաստատվել ցանկացողները առնվազն 1 տարի՝ մինչև 2025 թ. հունվար, չեն վճարի բնակարանի վարձ, ինչպես նաև, կախված ընտանիքի անդամների թվից, կստանան միջինը 400–500 հազար դրամ արժողության տնային կենդանիներ, տնային պարագաներ և այլ օժանդակություն՝ կախված անհրաժեշտությունից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ ծրագիրն իրականացվում է Նոյեմբերյան համայնքի, Բարեկամավան գյուղի, տեղական ՀԿ-ների ու սփյուռքահայ կազմակերպությունների ու անհատ նվիրատուների համատեղ ջանքերով և օժանդակությամբ:
Բարեկամավան տեղափոխվել ցանկացող ընտանիքները պետք է անպայման ունենան դպրոցական գոնե 1 երեխա, ինչպես նաև ծանոթ լինեն գյուղական կյանքին:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։