https://arm.sputniknews.ru/20231224/lujs-ashkharh-e-ekel-paterazmum-anmahacats-levvon-levvonjani-eghbajry-levon-70423623.html
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Լևոն Լևոնյանի եղբայրը` Լեոն
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Լևոն Լևոնյանի եղբայրը` Լեոն
Sputnik Արմենիա
Լևոնի հոր` Կարեն Լևոնյանի խոսքով` նման ծնունդները իսկական հակահարվածն են թշնամուն։ 24.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-24T14:11+0400
2023-12-24T14:11+0400
2023-12-24T14:11+0400
զինծառայող
ծնունդ
նորածին
արցախյան պատերազմ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/18/70423060_0:0:1852:1042_1920x0_80_0_0_afed00c0a4b0dc1203099b2d9b4b871a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Լևոն Լևոնյանի եղբայրը` Լեոն։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ «Զինուժի» տեսանյութից։44–օրյա պատերազմի ժամանակ Լևոն Լևոնյանը ժամկետային զինծառայող էր, ծառայում էր ականանետային ստորաբաժանումում։ Նա արիաբար կռվել է 34 օր շարունակ առաջնագծի մի շարք հատվածներում։Մայր ցույց է տալիս լուսանկար, որը զոհվելուց առաջ է եղել. բոլոր տղաների ձեռքերին նուռ կար։«Դա ես ընկալում եմ որպես կյանքի խորհրդանիշ։ Ընդամենը 20 օրական է Լեոն` Լևոնի կրտսեր եղբայրը, սակայն տպավորությունս այնպիսին է, որ միասին ենք եղել եկար տարիներ։ Երևի Աստծո պարգև է ինձ համար, օրհնել է այսպես Աստված ինձ, որ ես կրկին մայրացել եմ»,– ասում է Անժելա Մնացականյանը։Նրա խոսքով` երեխա ունենալու որոշումը հեշտ չի տրվել իրեն։«Լևոնին կորցնելուց անմիջապես հետո մտածել եմ այդ մասին։ Ես միայն Լևոնին չէի կորցրել, ես ինքս ինձ էի կորցրել։ Ես այն զգացումը չեմ ունեցել, որ Լևոնին կորցրել եմ, ուրեմն անպայման տեղը պետք է լրացնեմ։ Նույնիսկ մեծ վախ ունեի։ Այս քայլով ես ընդամենը ցանկացել եմ իմ ընտանիքը ապրեցնեմ։ Հարցնում են` ինչպիսի՞ տղա է, ասում եմ միջին չարության տղա է։ Երբ մեկ–մեկ լացում է, ասում եմ` մենք շատ ենք լացել, դու մի լացի, տղաս»,– պատմում է Անժելա Մնացականյանը։Լևոնի հոր` Կարեն Լևոնյանի խոսքով` նման ծնունդները իսկական հակահարվածն են թշնամուն։Հրաշքով փրկված զինծառայող Նարեկ Պողոսյանի մոտ շատ ֆունկցիաներ վերականգնվել են
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/18/70423060_113:0:1502:1042_1920x0_80_0_0_19fe74884b56005f24c5f76014ee7c90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, ծնունդ, նորածին, արցախյան պատերազմ, տեսանյութեր, видео
զինծառայող, ծնունդ, նորածին, արցախյան պատերազմ, տեսանյութեր, видео
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Լևոն Լևոնյանի եղբայրը` Լեոն
Լևոնի հոր` Կարեն Լևոնյանի խոսքով` նման ծնունդները իսկական հակահարվածն են թշնամուն։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Լևոն Լևոնյանի եղբայրը` Լեոն։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ «Զինուժի» տեսանյութից։
44–օրյա պատերազմի ժամանակ Լևոն Լևոնյանը ժամկետային զինծառայող էր, ծառայում էր ականանետային ստորաբաժանումում։ Նա արիաբար կռվել է 34 օր շարունակ առաջնագծի մի շարք հատվածներում։
Նրա մոր` Անժելա Մնացականյանի պատմելով` Լևոնի զոհվելու օրը թշնամու մեծ շարասյուն է եղել, Լևոնենց ստորաբաժանումը հրաման է ստացել` կասեցնելու թշնամու շարժը։ Թշնամու ԱԹՍ–երից մեկը խփել է Լևոնենց մեքենային. տղաների մի մասը պատսպարվել են, իսկ Լևոնն ու ևս 6 զինվոր` հրամանատարի գլխավորությամբ, այդ պահին շարունակել են կռվել։ Լևոնը չի լսել հրամանատարի` հեռանալու հորդորը և որոշել կռվել նրա հետ կողք կողքի։
Մայր ցույց է տալիս լուսանկար, որը զոհվելուց առաջ է եղել. բոլոր տղաների ձեռքերին նուռ կար։
«Դա ես ընկալում եմ որպես կյանքի խորհրդանիշ։ Ընդամենը 20 օրական է Լեոն` Լևոնի կրտսեր եղբայրը, սակայն տպավորությունս այնպիսին է, որ միասին ենք եղել եկար տարիներ։ Երևի Աստծո պարգև է ինձ համար, օրհնել է այսպես Աստված ինձ, որ ես կրկին մայրացել եմ»,– ասում է Անժելա Մնացականյանը։
Նրա խոսքով` երեխա ունենալու որոշումը հեշտ չի տրվել իրեն։
«Լևոնին կորցնելուց անմիջապես հետո մտածել եմ այդ մասին։ Ես միայն Լևոնին չէի կորցրել, ես ինքս ինձ էի կորցրել։ Ես այն զգացումը չեմ ունեցել, որ Լևոնին կորցրել եմ, ուրեմն անպայման տեղը պետք է լրացնեմ։ Նույնիսկ մեծ վախ ունեի։ Այս քայլով ես ընդամենը ցանկացել եմ իմ ընտանիքը ապրեցնեմ։ Հարցնում են` ինչպիսի՞ տղա է, ասում եմ միջին չարության տղա է։ Երբ մեկ–մեկ լացում է, ասում եմ` մենք շատ ենք լացել, դու մի լացի, տղաս»,– պատմում է Անժելա Մնացականյանը։
Լևոնի հոր` Կարեն Լևոնյանի խոսքով` նման ծնունդները իսկական հակահարվածն են թշնամուն։