00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գուցե չեմպիոն չդառնան, բայց չեմպիոնների կմարզեն. Զինվորի տան տղաները նոր նպատակ ունեն

© Photo : Zinvori Tun Rehabilitation Center«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմը
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմը - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2023
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմը
Բաժանորդագրվել
Արդեն 1.5 տարի է` պատերազմների մասնակցած, վերջույթների ամպուտացիա ունեցող տղաները պարապում, պայքարում ու ապացուցում են` կյանքում անհնար ոչինչ չկա։
Ռուբենը, Վահեն, Ներսեսը, Վլադը, Խաչիկը, Շիրակն ու Սամվելը Հայաստանում առաջին ու միակ պարալիմպիկ ջրագնդակի թիմի անդամներ են։ Նրանք վնասվածքներ են ստացել տարբեր տարիների, ծանոթացել են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։ Չնայած ջրագնդակի թիմը դեռ երիտասարդ է ու մեծ փորձառություն չունի, բայց արդեն հասցրել է մասնակցել ներպետական մրցումների։
Ընկեր Համիկ
Ամեն ինչ սկսվեց հատուկ այս տղաների համար նախատեսված լողի վերականգնողական ծրագրից։ Լողավազանում նրանք հանդիպեցին ընկեր Համիկին` ջրագնդակի մարզչին, որը երազում էր իրականություն դարձնել իր տղայի` 44–օրյա պատերազմում զոհված Հենրիկի երազանքը` ստեղծել ջրագնդակի պարալիմպիկ թիմ։
© Sputnik / Asatur YesayantsԸնկեր Համիկը Վլադ Վարդանյանի հետ
Тренер команды водного поло Дом солдата товарищ Амик (Гурген Акопян) и игрок команды Влад Варданян - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2023
Ընկեր Համիկը Վլադ Վարդանյանի հետ
«Ես հենց տղաներին տեսա, մտքով դա անցավ, ասեցի` ես ձեզ ընկեր ու մարզիչ կլինեմ, եկեք ստեղծենք թիմը, եկեք իրականություն դարձնենք տղայիս երազանքը։ Առաջին պարապմունքն արեցինք, ու գնա՜ց... Տղաներն այնքան ոգևորվեցին, որ ես հասկացա` հետադարձ չկա»։
Ընկեր Համիկը հիշում է` սկզբում տղաներն անգամ լողալ չգիտեին, հիմա արդեն պայքարում են պրոֆեսիոնալ թիմերի հետ։
«Նրանք մտնում են լողավազան ու «քյալա» են տալիս, մինչև վերջին շունչը պայքարում են, ու դա նրանց դուր է գալիս։ Ով ոտք չունի, կենտրոնանում է ձեռքերի վրա, ով ձեռք չունի` ոտքերի վրա։ Ճիշտ է` իրենք չեն կարող նույնը անել, ինչ կանեն երկու ձեռքով ու երկու ոտքով մարդիկ, բայց հավատացեք` դա չի խանգարում մեր տղաներին»։
Տղաները միջամտում են. «Ճիշտ է` հիմնականում պարտվում ենք, բայց դա չէ կարևորը, մեզ համար իսկապես կարևորը մասնակցելն ու պայքարելն է»։
Ռուբեն Գալստյան
Ռուբենը դեռ մանկուց երազում էր ֆուտբոլիստ դառնալ, բայց ժամկետային զինծառայության ժամանակ տեղի ունեցած դեպքը փոխեց նրա բոլոր երազանքները։ 2016 թ.–ին վիրավորում ստացավ, ինչի հետևանքով մի ոտքն անդամահատեցին։
Սպորտին վերադառնալը նրա համար երազանք էր թվում, մինչև չեկավ «Զինվորի տուն»։ Սկզբում լողն էր, հետո` ընկեր Համիկի հետ հանդիպումն ու ջրագնդակը։ Փաստորեն հրաշքներ իսկապես լինում են. արդեն համոզված է Ռուբենը։ Հիմա թիմի ավագի պարտականությունները ուսերին` ոգևորում է տղաներին. հաղթանակները դեռ առջևում են։
«Կապ չունի, որ մրցում ենք մարդկանց հետ, որոնք ունեն երկու ոտք ու երկու ձեռք։ Մենք դրանից չենք նեղվում, չենք մտածում, որ մեր մոտ ինչ–որ բան պակաս է, ուրեմն պետք է ավելի վատ խաղանք։ Մենք պայքարում ենք, ու վստահեցնում եմ` հասել ենք այնպիսի մակարդակի, որին շատերն անգամ երկար տարիների պարապմունքից հետո չեն հասնում»։
© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Գալստյանը
Капитан команды водного поло Дом солдата Рубен Галстян - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2023
Ռուբեն Գալստյանը
Վլադ Վարդանյան
Վլադը թիմում միակն է, որի ձեռքն է ամպուտացված։ 44–օրյա պատերազմի մասնակից է, որպես կամավոր է մեկնել Արցախ։ Մինչև «Զինվորի տուն» գալը երբեք սպորտով չի զբաղվել, իսկ հիմա ոչ միայն լավ լողում է, ջրագնդակ խաղում, այլ նաև ուժերը փորձում է ֆուտբոլում։
Նրա մասին խոսելիս տղաներն ասում են. «Մեր միջի միակ խելքը գլխին տղեն ա, պատերազմից հետո ամուսնացավ ու հիմա մի հրաշք աղջիկ ունի»։
Վլադը նշանադրվել էր 44–օրյա պատերազմ մեկնելուց առաջ։ Պատերազմը, ճիշտ է, նրա կյանքը փոխեց 180 աստիճանով, բաժանեց երկու մասի` առաջ և հետո, փոխեց բոլոր պատկերացումները կյանքի մասին, բայց Վլադը վստահեցնում է` նպատակները չփոխվեցին։
«Պարզապես փոխվել են նպատակին հասնելու միջոցները։ Օրինակ` եթե նախկինում ես պիտի երկու ձեռքով վերցնեի այս աթոռը, հիմա պիտի մի ձեռքով վերցնեմ, բայց պետք է անպայմա՛ն վերցնեմ...»։
© Sputnik / Asatur YesayantsՎլադ Վարդանյանը
Игрок команды водного поло Дом солдата Влад Варданян - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2023
Վլադ Վարդանյանը
Վահե Աբրահամյան
Վահեն Ռուսաստանում էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, ժամկետային զինծառայող եղբոր կողքին լինելու համար եկավ Հայաստան ու կամավոր մեկնեց Արցախ։ Չհասցրեց գտնել եղբորը, վիրավորվեց ու գերի ընկավ։ Վահեն 50 օր Բաքվի հիվանդանոցում է եղել, հենց այնտեղ էլ ամպուտացրել են ոտքը։ «Զինվորի տանը» հայտնվելն ու սպորտով զբաղվելը կարծես խթան են դարձել կյանքը նորովի սկսելու համար։
«Սկզբում դժվար էր, շատ դժվար, անգամ նորմալ լողալ չգիտեի, բայց այդ բոլոր դժվարությունները հաղթահարվեցին... Մրցումների ենք մասնակցում պրոֆեսիոնալ մարզիկների հետ, ու մեր պարտությունն անգամ հաղթանակ է մեզ համար, որովհետեւ խաղացել ենք նրանց հետ ու պայքարել ենք մինչև վերջ»։
© Sputnik / Asatur YesayantsՎահե Աբրահամյանը
Игрок команды водного поло Дом солдата Ваге Абраамян - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2023
Վահե Աբրահամյանը
Ներսես Քարիմյան
Ներսեսը 44–օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող է եղել։ Ծառայության մեկնելուց առաջ արդեն Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանող էր, հիմա վերադարձել է բուհ, ուզում է թարգմանիչ դառնալ։ Սպորտով միշտ է զբաղվել, մանկուց վոլեյբոլի է գնացել, անգամ պրոֆեսիոնալ մակարդակում հաջողությունների հասել։ Ասում է` երևի սպորտային անցյալն է պատճառը, որ ամեն ինչ հիմա շատ հեշտ է ստացվում։
Ներսեսը համեստորեն լռում է իր հաջողությունների մասին, փոխարենը տղաներն են պատմում` արդեն հասցրել է լողի պարալիմպիկ մրցումների մասնակցել ու դառնալ Հայաստանի չեմպիոն։
«Հերիք չէ` չեմպիոն է, մեր միջից ամենալավն ինքն է խաղում, ամենաշատ գոլը ինքն է խփում, մի հատ էլ ամենասիրունն է... »,– ասում են տղաները ու միասին ծիծաղում։
© Sputnik / Asatur YesayantsՆերսես Քարիմյանը
Игрок команды водного поло Дом солдата Нерсес Каримян - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2023
Ներսես Քարիմյանը
Հաղթանակները դեռ առջևում են
Վերջերս տղաները մրցել են ջրագնդակի Հայաստանի վետերանների թիմի հետ։ Այս իրադարձությունը նրանց համար ամենամեծ «հաղթանակներից» մեկն է եղել (չնայած պարտվել են վետերանների թիմին)։
«Նրանք միայն մեր տարիքի չափ պարապել են, ու նրանց հետ խաղալն ու պայքարելը արդեն հաղթանակ է մեր համար»,– ասում են տղաները։
Ռեսուրսների բացակայության ու տղաների զբաղվածության պատճառով հիմա նրանք չեն կարողանում ավելի հաճախ ջրագնդակի մարզումներ անցկացնել։ Տղաները հասկանում են` դժվար թե հասցնեն պրոֆեսիոնալ թիմ դառնալ, բայց վստահեցնում են` Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար ջրագնդակ մարզաձևը հենց իրենք կզարգացնեն ու մասսայական կդարձնեն։ Իրենք չեմպիոն գուցե չդառնան, բայց ապագա չեմպիոնների հաստատ կմարզեն։
© Photo : Zinvori Tun Rehabilitation Center

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմը

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմը - Sputnik Արմենիա
1/4

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմը

© Sputnik / Asatur Yesayants

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմի անդամները

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմի անդամները - Sputnik Արմենիա
2/4

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմի անդամները

© Sputnik / Asatur Yesayants

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմի անդամ Վահե Աբրահամյանը

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմի անդամ Վահե Աբրահամյանը - Sputnik Արմենիա
3/4

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմի անդամ Վահե Աբրահամյանը

© Sputnik / Asatur Yesayants

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմի անդամ Շիրակ Քասաբյանը

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմի անդամ Շիրակ Քասաբյանը - Sputnik Արմենիա
4/4

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմի անդամ Շիրակ Քասաբյանը

1/4

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմը

2/4

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմի անդամները

3/4

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմի անդամ Վահե Աբրահամյանը

4/4

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ջրագնդակի թիմի անդամ Շիրակ Քասաբյանը

Լրահոս
0