https://arm.sputniknews.ru/20231224/gazaji-hatvatsum-zvohvats-lragrvoghneri-tivy-hasel-e-103-i-anklavi-ishkhanutjun-70429093.html
Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 103-ի. անկլավի իշխանություն
Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 103-ի. անկլավի իշխանություն
Sputnik Արմենիա
Վերջին զոհերի թվում է Կատարից հեռարձակվող «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի օպերատոր Սամեր Աբու Դաքան։ 24.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-24T19:27+0400
2023-12-24T19:27+0400
2023-12-24T19:29+0400
գազայի հատված
իսրայել
պաղեստին
լրագրող
համաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900292_0:84:1600:984_1920x0_80_0_0_0e70d3bfe496a0d6e2536fbd7368d17f.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինյան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհված լրագրողների թիվը հասել է 103-ի: Տեղեկությունը հայտնում է Գազայի հատվածում կառավարության մամուլի ծառայությունը։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրըԴեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանի «Հըզբոլլահի» ռազմական թիրախների ուղղությամբ
գազայի հատված
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900292_89:0:1512:1067_1920x0_80_0_0_88960f8426e486f3872eb13da223485c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, իսրայել, պաղեստին, լրագրող, համաս
գազայի հատված, իսրայել, պաղեստին, լրագրող, համաս
Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 103-ի. անկլավի իշխանություն
19:27 24.12.2023 (Թարմացված է: 19:29 24.12.2023) Վերջին զոհերի թվում է Կատարից հեռարձակվող «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի օպերատոր Սամեր Աբու Դաքան։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինյան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհված լրագրողների թիվը հասել է 103-ի: Տեղեկությունը հայտնում է Գազայի հատվածում կառավարության մամուլի ծառայությունը։
Վերջին զոհերի թվում է Կատարից հեռարձակվող «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի օպերատոր Սամեր Աբու Դաքան, որը ծանր վիրավորվել էր իսրայելական հարձակման ժամանակ ու մահացել է, քանի որ շտապօգնությունը չէր կարողացել նրան հասնել վեց ժամում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: