https://arm.sputniknews.ru/20231223/mvot-95-milivon-fransiaciner-patrastvum-en-veravatsharel-amanvorja-nvernery-70418363.html
Մոտ 9,5 միլիոն ֆրանսիացիներ պատրաստվում են վերավաճառել ամանորյա նվերները
Մոտ 9,5 միլիոն ֆրանսիացիներ պատրաստվում են վերավաճառել ամանորյա նվերները
Sputnik Արմենիա
Այս ցուցանիշը ռեկորդային է համարվում վերջին 10 տարվա ցուցանիշների համեմատությամբ։ 23.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-23T19:17+0400
2023-12-23T19:17+0400
2023-12-23T19:19+0400
նվեր
հուշանվեր
ամանոր
սուրբ ծնունդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1c/25926108_0:31:2001:1156_1920x0_80_0_0_df16f7d169fb7839f4e084c7c77860ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Ֆրանսիացիների մոտ 23 տոկոսը պլանավորում է Սուրբ ծննդյան տոնին նվեր ստացած անպետք կամ ավելորդ նվերները վերավաճառել։ Այս մասին գրում է ֆրանսիական Figaro թերթը՝ վկայակոչելով Kantar ինստիտուտի անցկացրած հարցումը: Այս հետազոտությունն անցկացվում է տարիներ շարունակ, և սա վերջին տասը տարվիների ռեկորդն է։Նշվում է, որ նվերները վերավաճառելու պատրաստ ֆրանսիացիների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2,5 միլիոնով։Նվերները վերավաճառելուն առավել հակված են ամենացածր գնողունակությամբ շրջաններում ապրող ու երեխաներ ունեցող 25-44 տարեկան քաղաքացիները։Ինչպես նվիրել այն, ինչը դեն չեն նետի. ամերիկացի մարկետոլոգ-հոգեբանի ուսումնասիրությունըՀարցվածների 42%-ը նշել է, որ վերավաճառքի դեպքում մտադիր է պահպանել գումարը, 30%-ը՝ դրա օգնությամբ հոգալ սուրբծննդյան ծախսերը, իսկ 29% - ը վաճառքից ստացված միջոցները կօգտագործի ավելի հարմար նվեր գնելու համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1c/25926108_131:0:1826:1271_1920x0_80_0_0_1971c6c8ced87e4c5a4228fbc72c09de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նվեր, հուշանվեր, ամանոր, սուրբ ծնունդ
նվեր, հուշանվեր, ամանոր, սուրբ ծնունդ
Մոտ 9,5 միլիոն ֆրանսիացիներ պատրաստվում են վերավաճառել ամանորյա նվերները
19:17 23.12.2023 (Թարմացված է: 19:19 23.12.2023) Այս ցուցանիշը ռեկորդային է համարվում վերջին 10 տարվա ցուցանիշների համեմատությամբ։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Ֆրանսիացիների մոտ 23 տոկոսը պլանավորում է Սուրբ ծննդյան տոնին նվեր ստացած անպետք կամ ավելորդ նվերները վերավաճառել։ Այս մասին գրում է ֆրանսիական
Figaro թերթը՝ վկայակոչելով Kantar ինստիտուտի անցկացրած հարցումը: Այս հետազոտությունն անցկացվում է տարիներ շարունակ, և սա վերջին տասը տարվիների ռեկորդն է։
«2023 թվականի Սուրբ ծնունդին ֆրանսիացիների գրեթե մեկ քառորդը (23%) նախատեսում է դիմել ավելորդ նվերների վերավաճառքի պրակտիկային, որը մինչ օրս քիչ թե շատ տաբու էր մնում։ Հետազոտության տվյալներով՝ խոսքը 9,5 միլիոն մարդու մասին է։ Նման ցուցանիշ չի եղել 2011 թվականից՝ ամենամյա հետազոտության մեկնարկից ի վեր»,- ասված է հոդվածում։
Նշվում է, որ նվերները վերավաճառելու պատրաստ ֆրանսիացիների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2,5 միլիոնով։
Նվերները վերավաճառելուն առավել հակված են ամենացածր գնողունակությամբ շրջաններում ապրող ու երեխաներ ունեցող 25-44 տարեկան քաղաքացիները։
Հարցվածների 42%-ը նշել է, որ վերավաճառքի դեպքում մտադիր է պահպանել գումարը, 30%-ը՝ դրա օգնությամբ հոգալ սուրբծննդյան ծախսերը, իսկ 29% - ը վաճառքից ստացված միջոցները կօգտագործի ավելի հարմար նվեր գնելու համար: