https://arm.sputniknews.ru/20231223/israjeli-hrtirakvotsutjan-hetevanqvov-israjelci-5-geri-e-zvohvel-hamas-70419485.html
Իսրայելի հրթիռակոծության հետևանքով իսրայելցի 5 գերի է զոհվել. ՀԱՄԱՍ
Իսրայելի հրթիռակոծության հետևանքով իսրայելցի 5 գերի է զոհվել. ՀԱՄԱՍ
Sputnik Արմենիա
Գազայի հատվածում իսրայելական հարվածների սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 20 հազարի, տուժել է ավելի քան 52 հազար մարդ: 23.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-23T20:22+0400
2023-12-23T20:22+0400
2023-12-23T20:22+0400
համաս
իսրայել
գազայի հատված
պաղեստին
գերի
հրթիռակոծություն
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900292_0:84:1600:984_1920x0_80_0_0_0e70d3bfe496a0d6e2536fbd7368d17f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. «Ալ Քասամ» բրիգադի (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թև) պաշտոնական ներկայացուցիչ Աբու Ուբեյդան հայտարարել է, որ իսրայելական գնդակոծության պատճառով շարժումը կորցրել է կապը իսրայելցի հինգ գերիների համար պատասխանատու խմբի հետ։ Ենթադրվում է, որ նրանք սպանվել են: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրըԴեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
իսրայել
գազայի հատված
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900292_89:0:1512:1067_1920x0_80_0_0_88960f8426e486f3872eb13da223485c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաս, իսրայել, գազայի հատված, պաղեստին, գերի, հրթիռակոծություն, զոհ
համաս, իսրայել, գազայի հատված, պաղեստին, գերի, հրթիռակոծություն, զոհ
Իսրայելի հրթիռակոծության հետևանքով իսրայելցի 5 գերի է զոհվել. ՀԱՄԱՍ
Գազայի հատվածում իսրայելական հարվածների սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 20 հազարի, տուժել է ավելի քան 52 հազար մարդ:
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. «Ալ Քասամ» բրիգադի (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թև) պաշտոնական ներկայացուցիչ Աբու Ուբեյդան հայտարարել է, որ իսրայելական գնդակոծության պատճառով շարժումը կորցրել է կապը իսրայելցի հինգ գերիների համար պատասխանատու խմբի հետ։ Ենթադրվում է, որ նրանք սպանվել են: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Բարբարոսական սիոնիստական ռմբակոծության հետևանքով մենք կորցրեցինք կապը հինգ սիոնիստ գերիների համար պատասխանատու խմբի հետ։ Ամենայն հավանականությամբ, գերիները սպանվել են Գազայի հատվածի ուղղությամբ սիոնիստական հարձակումներից մեկի ժամանակ»,- ասված է Ուբեյդայի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: