00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՖՖ–ի դեմքը չի փոխվի. Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում

© Photo : Football Federation of ArmeniaԱրմեն Մելիքբեկյան
Արմեն Մելիքբեկյան - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2023
Բաժանորդագրվել
ՀՖՖ վերընտրված նախագահը խոստացավ ամեն ինչ անել, որ հայկական ֆուտբոլի քարտեզում բաց տեղեր չմնան։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կշարունակի գլխավորել Արմեն Մելիքբեկյանը․ քիչ առաջ նա վերընտրվեց ֆեդերացիայի անդամների ձայների մեծամասնությամբ։
Արմեն Մելիքբեկյանի օգտին քվեարկեց 20 մարդ, իսկ Արաս Օզբիլիսը ստացավ 3 քվե։
Ժողովի ընթացքում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը բողոքեց, որ գործող նախագահը իրավունք չունի նորից առաջադրվել այդ պաշտոնում, քանի որ դա արգելում է ՀՖՖ կանոնադրությունը։ Սակայն ժողովն անցկացնողները հակառակ փաստարկներ բերեցին ու նշեցին, որ երկու թեկնածուներն էլ լեգետիմ են նախագահի ընտրություններին մասնակցելու համար։
Մինչ քվեարկությունը Մելիքբեկյանն իր խոսքում նշեց, որ վերջին 4 տարիներին ապագայի համար լավ սերմեր են ցանվել, գալիք 3 տարիներին հողը պետք է ջրվի և որոշ արագահաս պտուղներ քաղվեն։
2025-26 մրցաշրջանից սկսած ՀՀ–ում ֆուտբոլային լիգաների թիվը կարող է հասնել 5-ի. Մելիքբեկյան
Նա շեշտեց՝ սերմեր ցանելն էլ շարունակական գործընթաց է։ Ֆուտբոլի զարգացման 2024 թվականի ռազմավարության իրականացման համար Մելիքբեկյանը մտադիր է կոմիտե, աշխատանքային խմբեր ստեղծել, որոնք առաջարկներ կանեն ռազմավարության առավել արդյունավետ իրականացման համար։
«Մեր աշխատանքները շատ են, բայց մեր թիմը պատրաստ է մարտահրավերներին»,- նշեց Մելիքբեկյանը։
Նա ներողություն խնդրեց չստացվածի համար` խոստանալով ծառայել հայկական ֆուտբոլի բոլոր հատվածներին և անել ամեն ինչ, որ հայկական ֆուտբոլի քարտեզի վրա չմնան բաց տեղեր։
ՀՖՖ նախագահի մյուս թեկնածու, հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը մինչև քվեարկությունն իր խոսքում տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ հավաքականներն իրենց առջև դրված առաջադրանքը չեն կատարել, բայց ամեն ինչ շատ լավ է։
«Ես սիրում եմ ֆուտբոլն ու իմ երկիրը․․․ Գիտեմ, որ կարող եմ դեպի դրականը փոխել ֆուտբոլը, ես վճռական եմ, որ հայկական ֆուտբոլը թափանցիկ լինի, որ խոսելիս մեկը չասի՝ խաղը ծախված էր կամ պայմանավորված, արդար աշխատելու եմ բոլոր ակումբների հետ, ֆեդերացիան տեղյակ է լինելու ակումբի դարդ ու ցավերից»,- ասաց Օզբիլիսը։
Արդեն պաշտոնում վերընտրվելուց հետո Արմեն Մելիքբեկյանը նշեց, որ իր նախագահության օրոք ՀՖՖ-ն պատրաստ է լինելու համագործակցել բոլոր ակումբների հետ։ Նա ընդգծեց` կցանկանար, որպեսզի քայլեր լինեին նաև ոչ իր օգտին քվեարկած 3 ակումբներից առնվազն 2-ի կողմից։
«Եթե որևէ ակումբի ղեկավար ցանկություն չունի աշխատելու անձամբ ինձ հետ, կարծում եմ՝ կան բազմաթիվ մարմիններ, որոնց միջոցով կարելի է ձայնը լսելի դարձնել»,- ասաց ՀՖՖ նախագահը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածուներ՝ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն ու ՀՖՖ ղեկավար Արմեն Մելիքբեկյանը։
Ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանար քվեարկության մասնակիցների ձայների 50 + 1 տոկոսը։
«Ես պայքարելու եմ մինչև վերջ». Արաս Օզբիլիսը` ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին
Նշենք, որ ՀՖՖ 25 անդամներից ժողովին մասնակցում էին 23-ը (չէին ներկայացել «Նոա» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների պատվիրակները), ֆեդերացիայի նախագահի ընտրությունը օրակարգի 11-րդ հարցն էր։ Մինչ այդ մասնակիցները լսեցին ֆեդերացիայի 2023թ-ի գործունեության հաշվետվությունը, հաստատեցին 2024 թվականի բյուջեն։
Լրահոս
0