00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրիտանիայում գտել են 2-րդ դարում 2500 կմ հեռվից այնտեղ հայտնված «միգրանտի» մնացորդները

© AP Photo / Lefteris PitarakisԿմախք
Կմախք - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2023
Բաժանորդագրվել
Ամենայն հավանականությամբ, տղամարդը փոքր ժամանակ Տավրիայից կամ Դունայի մերձակայքի հարթավայրերից տեղափոխվել է Բրիտանիա, որտեղ էլ մեծացել է: Այս ամենը նման ճշգրտությամբ հնարավոր է եղել ենթադրել նաև նրա ատամների ուսումնասիրության շնորհիվ։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Քեմբրիջից ոչ հեռու ճանապարհի կառուցման ժամանակ տղամարդու մնացորդներ են գտել, որը ենթադրաբար ապրել է մ.թ.ա.II-III դարերում, հաղորդում է Archaeology.org պորտալը։
Սկզբում ենթադրվում էր, որ կելտ է կամ հռոմեացի (քանի որ Բրիտանիան այդ ժամանակ Հռոմի մաս էր կազմում)։ Սակայն ԴՆԹ-ի մասնիկները, որոնք հաջողվել է հանել ոսկորներից, բոլորովին այլ պատկեր են ցույց տվել, նշում է Մարինա Սիլվան՝ Ֆրենսիս Կրիկի ինստիտուտից: Պարզվել է, որ նա, ամենայն հավանականությամբ, ծագումով սարմատ է եղել։ Այս իրանախոս քոչվոր ժողովուրդն ապրում էր Սևծովյան տափաստաններում, ինչպես նաև Տավրիայում և Դունայի մերջակայքի հարթավայրերում (այսինքն՝ ներկայիս Կուբանում, Ուկրաինայում և Ռումինիայում):
Ամբերդը կվերականգնվի ու կվերակենդանանա․ մինչ այդ ամրոցը հնագետներին ակակնկալներ է մատուցել
Հետազոտությանն օգնել է նաև ժամանակակից տեխնոլոգիայով ատամների վերլուծությունը։ Քանի որ մեր ատամները մշտապես վերականգնվում են, դրանց շերտերը, ինչպես ծառի օղակները, պահպանում են այն քիմիական նյութերի հետքերը, որոնց հետ շփվել են:
Վերլուծությունը ցույց է տվել, որ երեխա ժամանակ տղամարդը սնվել է կորեկով, որն այն ժամանակ տարածված էր Սևծովյան տարածաշրջանում։ Բայց ժամանակի ընթացքում նրա սննդակարգում սկսել է գերակշռել ցորենը, որն այն ժամանակ հիմնականում մշակվում էր Արևմտյան Եվրոպայում։ Այսպիսով, այս մարդը երեխա ժամանակ Բրիտանիա է տեղափոխվել Դոնի տափաստաններից կամ Դունայի հարթավայրերից։
Սա այնքան էլ անհավանական չի թվում, եթե հաշվի առնենք, որ Մ.Թ․ 170-ական թվականներին` հռոմեացիների և սարմատների միջև հերթական պատերազմից հետո, որն ավարտվեց խաղաղության համաձայնագրով, սարմատների այրուձի ջոկատը ընդունվեց հռոմեական բանակ: Այստեղից նրանց ուղարկում էին կայսրության ամենահեռավոր անկյունները, այդ թվում՝ Բրիտանիա։
Նախամարդու և քարանձավային արջի հանդիպման վայրը Հայաստանում. հնագետների բացահայտումները
Եթե տղամարդը փոքր ժամանակ հասել է և մեծացել այնտեղ, ապա նա կարող էր լինել այդ ջոկատի զինվորներից մեկի որդին լինել, նշում են հնագետները։
Լրահոս
0