https://arm.sputniknews.ru/20231222/ynddimutjuny-patrast-che-yntrutjunneri-gnal-azh-nakhagah-70370902.html
Ընդդիմությունը պատրաստ չէ ընտրությունների գնալ․ ԱԺ նախագահ
Ընդդիմությունը պատրաստ չէ ընտրությունների գնալ․ ԱԺ նախագահ
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերում արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվել։ 22.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-22T13:46+0400
2023-12-22T13:46+0400
2023-12-22T13:48+0400
հայաստան
ալեն սիմոնյան
ընդդիմություն
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28779596_0:0:1600:901_1920x0_80_0_0_74f85d67af858e7ea84dff913b3c0f70.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Իշխանությունը պատրաստ է ամեն տարի հաղթել ընտրություններում, մինչդեռ ընդդիմությունն անգամ ընտրությունների գնալու պատրաստ չէ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդյոք արտահերթ ընտրությունների հարց քննարկվո՞ւմ է։«Ինչի՞ համար են առհասարակ արտահերթ ընտրությունները պետք»,– հակադարձեց ԱԺ նախագահը։Նա շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերում արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվել։Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններն անցկացվեցին: 65 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացավ 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14, «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։Հոկտեմբերի 10-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևանի քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Նիստից հետո երկու խմբակցությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28779596_91:0:1514:1067_1920x0_80_0_0_39335db0d0507f66350132ccd2a7cb35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, ընդդիմություն, ընտրություններ
հայաստան, ալեն սիմոնյան, ընդդիմություն, ընտրություններ
Ընդդիմությունը պատրաստ չէ ընտրությունների գնալ․ ԱԺ նախագահ
13:46 22.12.2023 (Թարմացված է: 13:48 22.12.2023) Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերում արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվել։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Իշխանությունը պատրաստ է ամեն տարի հաղթել ընտրություններում, մինչդեռ ընդդիմությունն անգամ ընտրությունների գնալու պատրաստ չէ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդյոք արտահերթ ընտրությունների հարց քննարկվո՞ւմ է։
«Ինչի՞ համար են առհասարակ արտահերթ ընտրությունները պետք»,– հակադարձեց ԱԺ նախագահը։
Նա շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերում արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվել։
«Մենք տարին մեկ պատրաստ ենք ընտրություն կրել, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընդհանրապես ընտրությունների գնալ, նույնիսկ քաղաքային ընտրություններին չեն կարողանում մասնակցել»,- ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններն անցկացվեցին: 65 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացավ 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14, «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։
Հոկտեմբերի 10-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևանի
քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Նիստից հետո
երկու խմբակցությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։