https://arm.sputniknews.ru/20231222/rdn-ev-hhn-razmatekhnikakan-gvortsakcutjan-volvortum-nvor-hamadzajnagrer-en-qnnarkum-despan-70355735.html
ՌԴ–ն և ՀՀ–ն ռազմատեխնիկական գործակցության ոլորտում նոր համաձայնագրեր են քննարկում. դեսպան
ՌԴ–ն և ՀՀ–ն ռազմատեխնիկական գործակցության ոլորտում նոր համաձայնագրեր են քննարկում. դեսպան
Sputnik Արմենիա
Երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասով գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են որակով և ժամանակին։ 22.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-22T10:35+0400
2023-12-22T10:35+0400
2023-12-22T10:37+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ կոպիրկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/13/67467114_0:0:1600:901_1920x0_80_0_0_725e99a1346e37bb135dae411205d40f.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը նոր համաձայնագրեր են քննարկում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Կոպիրկինի խոսքով` երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասով գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են որակով և ժամանակին։Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը վաղեմի ավանդույթ ունի և հիմնված է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին ՌԴ–ի և ՀՀ–ի միջև 2013 թվականի հունիսի 25-ի պայմանագրի վրա։Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/13/67467114_0:0:1428:1071_1920x0_80_0_0_7f20a68544828f2e27dc71d2a5816771.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին
հայաստան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին
ՌԴ–ն և ՀՀ–ն ռազմատեխնիկական գործակցության ոլորտում նոր համաձայնագրեր են քննարկում. դեսպան
10:35 22.12.2023 (Թարմացված է: 10:37 22.12.2023) Երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասով գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են որակով և ժամանակին։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը նոր համաձայնագրեր են քննարկում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Այս մասին
ՏԱՍՍ–ին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Որոշ առանձին պայմանագրերի մասով իսկապես հարցեր կան` կապված պետական պաշտպանական պատվերի կատարման գծով ռուսաստանյան ձեռնարկությունների պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային պահեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի ճյուղային գերատեսչությունների երկխոսության միջոցով»,– նշել է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։
Կոպիրկինի խոսքով` երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասով գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են որակով և ժամանակին։
Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը վաղեմի ավանդույթ ունի և հիմնված է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին ՌԴ–ի և ՀՀ–ի միջև 2013 թվականի հունիսի 25-ի պայմանագրի վրա։
Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։