https://arm.sputniknews.ru/20231222/rdi-ev-hh-mijev-zlmneri-ashkhatanqi-harcervov-kapi-operativ-ughiner-en-steghtsvel-kvopirkin-70356563.html
ՌԴ–ի և ՀՀ–ի միջև ԶԼՄ–ների աշխատանքի հարցերով կապի օպերատիվ ուղիներ են ստեղծվել. Կոպիրկին
ՌԴ–ի և ՀՀ–ի միջև ԶԼՄ–ների աշխատանքի հարցերով կապի օպերատիվ ուղիներ են ստեղծվել. Կոպիրկին
Sputnik Արմենիա
Դեկտեմբերի 14-ին ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երկկողմանի... 22.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-22T11:05+0400
2023-12-22T11:05+0400
2023-12-22T11:06+0400
հայաստան
ռուսաստան
զլմ
սերգեյ կոպիրկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/17/84230339_0:84:1600:984_1920x0_80_0_0_3199c877f62fc65aafcfaf8d0fa819a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը ԶԼՄ–ների աշխատանքի հարցերով կապի օպերատիվ ուղիներ են ստեղծել միմյանց տարածքներում։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև ԶԼՄ–ների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է գործում, որը կնքվել է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին, և հենց այդ փաստաթղթի շրջանակում դեկտեմբերի 14-ին ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երկկողմանի խորհրդակցություններ են անցկացրել։Նշենք, որ ՀՀ մայրաքաղաքում կայացած խորհրդակցություններին հայկական կողմից դրանց մասնակցել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը, ռուսական կողմից` թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Բելլա Չերկեսովան։Երևանում հայտարարել են, որ ՀՀ կառավարությունը չի քննարկում ՌԴ հեռուստաալիքների փակման հարցը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/17/84230339_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1a027c4476cec69e34c203a4d1a325c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, զլմ, սերգեյ կոպիրկին
հայաստան, ռուսաստան, զլմ, սերգեյ կոպիրկին
ՌԴ–ի և ՀՀ–ի միջև ԶԼՄ–ների աշխատանքի հարցերով կապի օպերատիվ ուղիներ են ստեղծվել. Կոպիրկին
11:05 22.12.2023 (Թարմացված է: 11:06 22.12.2023) Դեկտեմբերի 14-ին ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երկկողմանի խորհրդակցություններ են անցկացրել։
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու
Հայաստանը ԶԼՄ–ների աշխատանքի հարցերով կապի օպերատիվ ուղիներ են ստեղծել միմյանց տարածքներում։ Այս մասին
ՏԱՍՍ–ին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև ԶԼՄ–ների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է գործում, որը կնքվել է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին, և հենց այդ փաստաթղթի շրջանակում դեկտեմբերի 14-ին ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երկկողմանի խորհրդակցություններ են անցկացրել։
«Բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակությունը լսել է իր գործընկերների փաստարկներն ու հաշվի առել նրանց մտահոգությունները։ Կարևոր է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը համաձայնեցրել են կապի օպերատիվ միջոցների ստեղծումը` հնարավոր տարաձայնությունները մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ոգով լուծելու համար», – ասել է ՌԴ դեսպանը։
Նշենք, որ ՀՀ մայրաքաղաքում կայացած խորհրդակցություններին հայկական կողմից դրանց մասնակցել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը, ռուսական կողմից` թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Բելլա Չերկեսովան։