https://arm.sputniknews.ru/20231222/hajastanum-anchapahasneri-katarats-hancagvortsutjunneri-depqern-ajs-tari-avelacel-en-70386110.html
Հայաստանում անչափահասների կատարած հանցագործությունների դեպքերն այս տարի ավելացել են
Հայաստանում անչափահասների կատարած հանցագործությունների դեպքերն այս տարի ավելացել են
Sputnik Արմենիա
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների գերակշիռ դեպքերը գույքային հափշտակության դեպքեր են: 22.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-22T22:17+0400
2023-12-22T22:17+0400
2023-12-22T22:17+0400
անչափահաս
հհ ոստիկանություն
ոստիկան
հայաստան
հանցագործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1987/94/19879444_0:145:1570:1028_1920x0_80_0_0_7f35e48898d002e0bf2b5d2aaac8b240.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում 2023 թվականին անչափահասների կողմից կատարված հանցագործության դեպքերն աճել են: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման (ՀԱԱ) գլխավոր վարչությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը:Նշվում է, որ 2023 թվականի 10 ամիսների ընթացքում հաշվառվել է անչափահասների կողմից և նրանց մասնակցությամբ կատարված 228 հանցագործության դեպք։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է հանցագործությունների 183 դեպք։Միաժամանակ ոստիկանությունը հիշեցնում է, որ անչափահասների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ գլխի 95-րդ հոդվածով նախատեսված են պատժի տեսակներ` տուգանքը, հանրային աշխատանքները, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, ազատության սահմանափակումը, կարճաժամկետ ազատազրկումը, ազատազրկումը:Նշվում է նաև, որ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ դարձնելու, ինչպես նաև անչափահասների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀՀ ոստիկանության ծառայողները հանրակրթական դպրոցներում և ուսումնական հաստատություններում անցկացնում են հանդիպումներ, զրույց-զեկուցումներ տարբեր իրավական թեմաներով:Երևանում անչափահասի մասնակցությամբ վեճ և դանակահարություն է տեղի ունեցել«Անցկացվող հանդիպումներն ու զրույցներն անչափահասներին հնարավորություն են տալիս սովորել ու իմանալ իրենց իրավունքներն ու պարտականությունները, որպեսզի զերծ մնան այլ անձանց շահագործումից (թրաֆիքինգ) ու հանցավոր այլ ոտնձգություններից»,–նշված է հաղորդագրության մեջ:Կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում նաև տարբեր իրավախախտումներ կատարած անչափահասների հետ, որոնց նպատակն է կանխել նրանց կողմից հնարավոր այլ իրավախախտումները:Անչափահասների շրջանում հանցագործությունների կանխարգելման, դրանց ծնող պատճառների և նպաստող պայմանների հայտնաբերման և վերացման նպատակով 2013թ. ՀՀ ոստիկանությունում ներդրվել է դպրոցական տեսուչների ինստիտուտը և ներկայումս դպրոցական տեսուչները իրենց գործունեությունն են ծավալում ՀՀ տարածքում գործող ավագ դպրոցներում և Հանրապետական թիվ 1 կրթահամալիրում:Ոստիկանությունը կարծում է, որ դպրոցական տեսուչի ներկայությունը դպրոցներում հնարավորինս կանխում է աշակերտների միջև հնարավոր վիճաբանություններն ու ընդհարումները:ՔԿ–ում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների մոտ 700 վարույթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1987/94/19879444_173:0:1570:1048_1920x0_80_0_0_d8b408a63220ab65da93596d6e6e4890.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անչափահաս, հհ ոստիկանություն, ոստիկան, հայաստան, հանցագործություն
անչափահաս, հհ ոստիկանություն, ոստիկան, հայաստան, հանցագործություն
Հայաստանում անչափահասների կատարած հանցագործությունների դեպքերն այս տարի ավելացել են
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների գերակշիռ դեպքերը գույքային հափշտակության դեպքեր են:
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում 2023 թվականին անչափահասների կողմից կատարված հանցագործության դեպքերն աճել են: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման (ՀԱԱ) գլխավոր վարչությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը:
Նշվում է, որ 2023 թվականի 10 ամիսների ընթացքում հաշվառվել է անչափահասների կողմից և նրանց մասնակցությամբ կատարված 228 հանցագործության դեպք։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է հանցագործությունների 183 դեպք։
«Հանցագործությունների գերակշիռ դեպքերը գույքային հափշտակության են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ ոստիկանությունը հիշեցնում է, որ անչափահասների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ գլխի 95-րդ հոդվածով նախատեսված են պատժի տեսակներ` տուգանքը, հանրային աշխատանքները, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, ազատության սահմանափակումը, կարճաժամկետ ազատազրկումը, ազատազրկումը:
Նշվում է նաև, որ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ դարձնելու, ինչպես նաև անչափահասների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀՀ ոստիկանության ծառայողները հանրակրթական դպրոցներում և ուսումնական հաստատություններում անցկացնում են հանդիպումներ, զրույց-զեկուցումներ տարբեր իրավական թեմաներով:
«Անցկացվող հանդիպումներն ու զրույցներն անչափահասներին հնարավորություն են տալիս սովորել ու իմանալ իրենց իրավունքներն ու պարտականությունները, որպեսզի զերծ մնան այլ անձանց շահագործումից (թրաֆիքինգ) ու հանցավոր այլ ոտնձգություններից»,–նշված է հաղորդագրության մեջ:
Կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում նաև տարբեր իրավախախտումներ կատարած անչափահասների հետ, որոնց նպատակն է կանխել նրանց կողմից հնարավոր այլ իրավախախտումները:
«Ոստիկանության ծառայողները հաճախակի այցելություններ են կատարում հաշվառվողի ուսման, աշխատանքի և բնակության վայրեր, որտեղ համապատասխան կանխարգելիչ բնույթի զրույցներ են անցկացնում նրանց դասավանդող ուսուցիչների, հարևանների և նրանց հարազատների հետ` նպատակ ունենալով պարզել վերջիններիս վարքագիծը շրջապատում: Կանխարգելիչ աշխատանքներում ընդգրկվում են նաև իրավախախտ անչափահասների ծնողներն ու ընտանիքի այլ անդամները»,–հայտնում է ոստիկանությունը:
Անչափահասների շրջանում հանցագործությունների կանխարգելման, դրանց ծնող պատճառների և նպաստող պայմանների հայտնաբերման և վերացման նպատակով 2013թ. ՀՀ ոստիկանությունում ներդրվել է դպրոցական տեսուչների ինստիտուտը և ներկայումս դպրոցական տեսուչները իրենց գործունեությունն են ծավալում ՀՀ տարածքում գործող ավագ դպրոցներում և Հանրապետական թիվ 1 կրթահամալիրում:
Ոստիկանությունը կարծում է, որ դպրոցական տեսուչի ներկայությունը դպրոցներում հնարավորինս կանխում է աշակերտների միջև հնարավոր վիճաբանություններն ու ընդհարումները: