https://arm.sputniknews.ru/20231222/arcakhi-petakan-institutnery-lutsarvats-chen-shahramanjany-erkri-pashtvonjanerin-70376643.html
Արցախի պետական ինստիտուտները լուծարված չեն. Շահրամանյանը` երկրի պաշտոնյաներին
Արցախի պետական ինստիտուտները լուծարված չեն. Շահրամանյանը` երկրի պաշտոնյաներին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները լուծարված չեն։ Այս մասին Արցախի պաշտոնյաների հետ քննարկման ժամանակ ասել է երկրի... 22.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-22T16:15+0400
2023-12-22T16:15+0400
2023-12-22T16:20+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
կարեն շահրամանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/04/66841836_0:0:1280:721_1920x0_80_0_0_0e307cfd19eedceb98232f58fd2a13bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները լուծարված չեն։ Այս մասին Արցախի պաշտոնյաների հետ քննարկման ժամանակ ասել է երկրի նախագահ Սամվել Շահրամանյանը։Հանդիպման ընթացքում քննարկվել է բռնի տեղահանումից հետո արցախցիների հիմնախնդիրներին առնչվող հարցեր, և դրանց լուծման ուղղությամբ առանձնացվել առաջարկություններ:Արցախի նախագահը շեշտել է 2024 թվականին դրանք շարունակելու անհրաժեշտությունը, իսկ Ստեփանակերտի քաղաքապետին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել շարունակել գույքագրել բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու պարբերաբար ներկայացնել կառավարությանը:Հիշեցնենք, որ Արցախի պետական մարմինների ղեկավարները շարունակում են հասարակական հիմունքներով պաշտոնավարել։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/04/66841836_0:0:1148:860_1920x0_80_0_0_5a3fe34c4660f9f765d13d821c359a94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, կարեն շահրամանյան
արցախ, լեռնային ղարաբաղ, կարեն շահրամանյան
Արցախի պետական ինստիտուտները լուծարված չեն. Շահրամանյանը` երկրի պաշտոնյաներին
16:15 22.12.2023 (Թարմացված է: 16:20 22.12.2023) ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները լուծարված չեն։ Այս մասին Արցախի պաշտոնյաների հետ քննարկման ժամանակ ասել է երկրի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Սամվել Շահրամանյանն իր խոսքում անդրադարձել է վերջին շրջանում լայն քննարկում ստացած նախագահի՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին։ Նա ընդգծել է` Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է բռնի տեղահանումից հետո արցախցիների հիմնախնդիրներին առնչվող հարցեր, և դրանց լուծման ուղղությամբ առանձնացվել առաջարկություններ:
Արցախի նախագահը շեշտել է 2024 թվականին դրանք շարունակելու անհրաժեշտությունը, իսկ Ստեփանակերտի քաղաքապետին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել շարունակել գույքագրել բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու պարբերաբար ներկայացնել կառավարությանը:
Հիշեցնենք, որ Արցախի պետական մարմինների ղեկավարները շարունակում են հասարակական հիմունքներով պաշտոնավարել։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։