https://arm.sputniknews.ru/20231221/ukrainajum-tsragrum-en-zvorakvochel-arterkir-pakhats-25-60-tarekan-tghamardkanc-70329042.html
Ուկրաինայում ծրագրում են զորակոչել արտերկիր փախած 25-60 տարեկան տղամարդկանց
Ուկրաինայում ծրագրում են զորակոչել արտերկիր փախած 25-60 տարեկան տղամարդկանց
Sputnik Արմենիա
Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով` ապագայում մտադիր են զինապարտներին նախապես տեղեկացնել, թե որտեղ և երբ են նրանք ծառայելու: 21.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-21T14:48+0400
2023-12-21T14:48+0400
2023-12-21T14:51+0400
ուկրաինա
զորակոչ
տղամարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/09/65546777_0:0:3072:1728_1920x0_80_0_0_23a2154b4ba8f9e493bdf3e10a7dfdfd.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ կցանկանար 2024 թվականին զորակոչել երկիրը լքած քաղաքացիներին: Խոսքը 25-60 տարեկան տղամարդկանց մասին է, որոնք Ուկրաինայից մեկնել են Գերմանիա և այլ երկրներ։Նախարարը հստակեցրել է` Կիևի իշխանությունները նախևառաջ կպահանջեն, որ այդ քաղաքացիներն իրենց մասին տեղեկացնեն Ուկրաինայի զինված ուժերի զորակոչային կենտրոններին:Բացի այդ, Ումերովը սպառնացել է պատժել նրանց, ովքեր դա չեն անի։ «Դեռ քննարկում ենք, թե ինչ կլինի, եթե նրանք ինքնակամ չգան»,- ասել է նախարարը:Նա ընդգծել է, որ ինքը չի համակրում այն մարդկանց, որոնք հրաժարվում են զինվորական ծառայությունից իրենց համոզմունքների պատճառով։ «Սեփական երկիրը պաշտպանելն ու սեփական երկրին ծառայելը պատիժ չէ։ Դա պատիվ է»,- հավելել է նա։Ուկրաինայի ՊՆ ղեկավարը խոստացել է, որ ապագայում իշխանությունները նախապես կտեղեկացնեն զինապարտներին, թե որտեղ և երբ են նրանք ծառայելու:Հատկանշական է, որ ԶԼՄ-ների տեղեկություններով` Ումերովի երեք երեխաները ԱՄՆ քաղաքացիներ են։ 2022 թվականի հայտարարագրում նշված է, որ Ումերովի որդին և դուստրը ամերիկյան անձնագրեր ունեն, ծնվելուց անմիջապես հետո ամերիկյան անձնագիր է ստացել նաև երկրորդ դուստրը։Ավելի վաղ` դեկտեմբերին, ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (ՔԴՄ) Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Ռոդերիխ Կիզևեթերը հայտարարել էր, որ բանակից խուսափած ուկրաինացիներից Գերմանիայում հնարավոր կլիներ 10 դիվիզիա ձևավորել:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/09/65546777_211:0:2942:2048_1920x0_80_0_0_4f2915a1ac58a45b8e695abe9adac2a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, զորակոչ, տղամարդ
ուկրաինա, զորակոչ, տղամարդ
Ուկրաինայում ծրագրում են զորակոչել արտերկիր փախած 25-60 տարեկան տղամարդկանց
14:48 21.12.2023 (Թարմացված է: 14:51 21.12.2023) Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով` ապագայում մտադիր են զինապարտներին նախապես տեղեկացնել, թե որտեղ և երբ են նրանք ծառայելու:
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ կցանկանար 2024 թվականին զորակոչել երկիրը լքած քաղաքացիներին: Խոսքը 25-60 տարեկան տղամարդկանց մասին է, որոնք Ուկրաինայից մեկնել են Գերմանիա և այլ երկրներ։
«Մենք արդարություն ենք ուզում բոլորի համար, քանի որ խոսքը մեր սեփական երկրի մասին է։ Մենք նրանց հրավեր կուղարկենք»,- Ումերովի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարը հստակեցրել է` Կիևի իշխանությունները նախևառաջ կպահանջեն, որ այդ քաղաքացիներն իրենց մասին տեղեկացնեն Ուկրաինայի զինված ուժերի զորակոչային կենտրոններին:
Բացի այդ, Ումերովը սպառնացել է պատժել նրանց, ովքեր դա չեն անի։ «Դեռ քննարկում ենք, թե ինչ կլինի, եթե նրանք ինքնակամ չգան»,- ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ ինքը չի համակրում այն մարդկանց, որոնք հրաժարվում են զինվորական ծառայությունից իրենց համոզմունքների պատճառով։ «Սեփական երկիրը պաշտպանելն ու սեփական երկրին ծառայելը պատիժ չէ։ Դա պատիվ է»,- հավելել է նա։
Ուկրաինայի ՊՆ ղեկավարը խոստացել է, որ ապագայում իշխանությունները նախապես կտեղեկացնեն զինապարտներին, թե որտեղ և երբ են նրանք ծառայելու:
Հատկանշական է, որ ԶԼՄ-ների տեղեկություններով` Ումերովի երեք երեխաները ԱՄՆ քաղաքացիներ են։ 2022 թվականի հայտարարագրում նշված է, որ Ումերովի որդին և դուստրը ամերիկյան անձնագրեր ունեն, ծնվելուց անմիջապես հետո ամերիկյան անձնագիր է ստացել նաև երկրորդ դուստրը։
Ավելի վաղ` դեկտեմբերին, ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (ՔԴՄ) Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Ռոդերիխ Կիզևեթերը հայտարարել էր, որ բանակից խուսափած ուկրաինացիներից Գերմանիայում հնարավոր կլիներ 10 դիվիզիա ձևավորել:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։