00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik Արմենիային եթերից զրկելով` Փաշինյանը սադրում է ՌԴ–ին. քաղաքագետ

© Sputnik / Andranik GhazaryanԲենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայում
Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2023
Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Քաղաքագետը հիշեցնում է, որ Փաշինյանն իր քաղաքական գործունեության ընթացքում անընդհատ թմբկահարել է «Ա1+»–ի փակման թեման։ Բայց, գալով իշխանության, նույնաբովանդակ որոշում է կայացնում։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 1 ամսով դադարեցնելու որոշման մեջ կա ակնհայտ քաղաքական բաղադրիչ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` մեկնաբանելով ՀՌՀ երեկվա որոշումը։
«Սա լրատվամիջոցի անաչառ աշխատանքի հետ որևէ կապ չունի, մաքուր քաղաքական որոշում է»,– ասաց նա` հավելելով, որ որոշման մեջ բերված փաստարկները ևս որևէ քննադատության չեն դիմանում։
Մաթևոսյանի խոսքով` տեղեկատվական դաշտում կարելի է գտնել իրական ապատեղեկատվության օրինակներ, այդ թվում՝ հենց նույն արևմտամետ մամուլում։ Բայց հանձնաժողովը նախընտրում է դրանք չնկատել։
Հիշեցնենք` ՀՌՀ-ի երեկվա նիստում որոշվել է 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Վարչական 2 վարույթ է հարուցվել ընկերության նկատմամբ և տուգանք նշանակել 500 հազար դրամի չափով։ Վարույթներից մեկը վերաբերում է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման նոյեմբերի 17-ի եթերին, որի ընթացքում, ըստ հանձնաժողովի, հաղորդավարը բռնության կոչեր է հնչեցրել։ Մյուս վարույթը վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը, որի հեղինակը` Արման Աբովյանը, ըստ հանձնաժողովի, իբր, հնչեցրել է «այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ առաջանցող են»։
«Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված վերջին հարցազրույցից հետո ես կարծիք էի հայտնել, որ ՀՀ իշխանությունը, կարծես թե, քաղաքական սադրանքի է դիմում` ՌԴ–ի և անձամբ ՌԴ ղեկավարի դեմ հայտարարություններով` ակնկալելով, որ Ռուսաստանից այդ ամենի վերաբերյալ բացասական արձագանք կլինի, ինչը հիմք կտա Նիկոլ Փաշինյանին հրաժարվել տարեվերջին կայանալիք ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելուց։ Հավանաբար, հարցազրույցը Հայաստանի իշխանություններին չտվեց ցանկալի արդյունք, և նրանք որոշեցին գնալ հերթական սադրանքի»,- նկատեց Բենիամին Մաթևոսյանը։
Նա հավելեց, որ արևմտամետ ուժերն ու անհատները բաց տեքստով Փաշինյանին զգուշացնում , հորդորում են ոչ մի դեպքում չմեկնել Սանկտ Պետերբուրգ, չհանդիպել ՌԴ նախագահի հետ, որովհետև, ըստ քաղաքագետի, դա Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող է 180 աստիճանով շրջադարձի հանգեցնել, հատկապես, որ նախկինում նման նախադեպեր արդեն եղել են։
Քաղաքագետը հիշեցրեց, որ ընդդիմադիր գործչի կարգավիճակում Փաշինյանի քաղաքական գործունեությունը հիմնված էր մի շարք փաստերի շահարկումների ու աղմկահարույց դեպքերի թմբկահարման վրա, որոնց թվում էր նաև «Ա1+» հեռուստաալիքի փակման թեման։ «Ստացվում է, որ նախկինում ինքը խոսել է մի բացասական երևույթի մասին, բայց գալով իշխանության` նույնաբովանդակ, նույնատիպ որոշում է կայացնում»,– արձանագրում է Մաթևոսյանը։
Փորձագետը դժվարանում է ասել, թե Ռուսաստանի ղեկավարությունն այժմ ինչպես կարձագանքի Sputnik Արմենիա ռադիոյի հետ կապված գործողություններին, շատ բան կարող է ավելի պարզ դառնալ Սանկտ Պետերբուրգի առաջիկա հանդիպումից հետո։
Հավելենք, որ ՀՌՀ-ի որոշման մեջ նշված նոյեմբերի 17-ի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման ընթացքում հեղինակը սուր խոսքեր է ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գործողությունների վերաբերյալ, բայց Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին ուղղված որևէ վիրավորական խոսք չկա։ Ինչ վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը, ապա ՀՌՀ-ի նշած «ոչ հավաստի, չստուգված տեղեկությունները» հեղինակ Արման Աբովյանի կարծիքն է եղել. «Եթե առաջ կոնցեպտն էր՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, հիմա՝ Տավուշը տանք, հանգիստ ապրենք, Սյունիքը տանք, հանգիստ ապրենք, Գեղարքունիքը տանք, հանգիստ ապրենք․․․»։
Լրահոս
0