https://arm.sputniknews.ru/20231221/hhum-kanckacven-varzhakan-havaqner-dranq-kteven-2024-t-hunvari-23-ic-minchev-aprili-12-y-70319869.html
ՀՀ–ում կանցկացվեն վարժական հավաքներ. դրանք կտևեն 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը
ՀՀ–ում կանցկացվեն վարժական հավաքներ. դրանք կտևեն 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը
Sputnik Արմենիա
Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ 21.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-21T11:04+0400
2023-12-21T11:04+0400
2023-12-21T11:22+0400
զինծառայող
հհ պաշտպանության նախարարություն (պն)
վարժական հավաք
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28850263_0:18:1025:594_1920x0_80_0_0_acb7c79ad38ffe34d51ad8d1353a513a.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ՀՀ–ում կանցկացվեն վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Նշվում է, որ հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները:Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։Վարժական հավաքների ապահովման համար 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (անվավոր բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ))՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:Նշենք, որ Հայաստանում վերջին վարժական հավաքները նոր են ավարտվել, դրանք անցկացվել են 2023թ. հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28850263_105:0:918:610_1920x0_80_0_0_5a31727d9fca60d6b8b7657c00b511b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, հհ պաշտպանության նախարարություն (պն), վարժական հավաք, բանակ
զինծառայող, հհ պաշտպանության նախարարություն (պն), վարժական հավաք, բանակ
ՀՀ–ում կանցկացվեն վարժական հավաքներ. դրանք կտևեն 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը
11:04 21.12.2023 (Թարմացված է: 11:22 21.12.2023) Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ՀՀ–ում կանցկացվեն վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները:
Նախատեսվում է` վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու, որոնցից 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 98-ը` ավագ ենթասպայական կազմի, 161-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:
Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։
Վարժական հավաքների ապահովման համար 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (անվավոր բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ))՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նշենք, որ Հայաստանում վերջին վարժական հավաքները նոր են ավարտվել, դրանք
անցկացվել են 2023թ. հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը։