00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հարգելի՛ տատիկ, ազատված եք գործից». Փաշինյանը դժգոհեց դայակի փոխհատուցման սահմանափակումից

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյանը կառավարության նիստին
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2023
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սկսած 2021 թ–ից զոհված զինծառայողների ընտանիքներում արդեն ծնվել է 54 երեխա, նրանցից 32–ը` ծրագրի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը կանոնակարգեց զոհված զինծառայողների ծնողների նորածին երեխաների խնամքը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Համաձայն որոշման` զոհված զինծառայողների ծնողներն իրենց նորածինների խնամքը պատշաճ կազմակերպելու համար ամսական 104 հազար դրամի աջակցություն կստանան` մինչև երեխայի 3 տարին լրանալը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց, որ 2022 թ. հունվարին հաստատվեց մի նախագիծ, համաձայն որի` մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած զինծառայողների ծնողները հնարավորություն ստացան վերարտադրողական բուժօգնության և փոխնակ մոր ծառայության միջոցով երեխա ունենալ և արդեն տասնյակ ընտանիքներում ծնվել են երեխաներ։
«Այդ երեխաների խնամքը պատշաճ կազմակերպել դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունների միջոցով։ Նախատեսում ենք ամսական 104 հազար դրամի սահմաններում տրամադրել աջակցություն, որպեսզի երեխայի` մինչև 3 տարին լրանալը նրա խնամքը պատշաճ կազմակերպվի»,– ընդգծեց նախարարը։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն իր հերթին տեղեկացրեց, որ սկսած 2021 թ–ից զոհված զինծառայողների ընտանիքներում արդեն ծնվել է 54 երեխա, որից ծրագրի շրջանակում ծնվել է 32–ը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի հետ կապված մի շարք դիտողություններ արեց։ Նրա համար անհասկանալի էր, որ դայակը ծրագրի շահառուի հետ նույն հասցեում չպետք է գրանցված լինի։ Ըստ նրա` առնվազն զոհված զինծառայողների դեպքում այդ բացառությունը պետք է անել, քանի որ ՀՀ կառավարության շահառուն, որին ցանկանում է աջակցել, երեխան է։
Վարչապետի խոսքով` ինչքան լավ պահեն այդ երեխային, այնքան բոլորիս համար լավ։
«Եթե հանգամանքներն այնպիսին են, որ հարազատներից մեկը պետք է այդ գործառույթն իրականացնի, ապա ինչու` ոչ։ Բացի այդ, նաև մայրիկները կկարողանան աշխատել։ Ուզում եմ հասկանալ` այս նախագծով ինչ–որ մի տեղ գործազուրկ դայակներ կան, նրա՞նց ենք ուզում աշխատանքի տեղավորել, դա՞ է մեր գործառույթը»,– հետաքրքրվեց Փաշինյանը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց կարգավորումը փոխել ու սահմանել` եթե երկու ծնողն էլ ՊԵԿ–ով իդենտիֆիկացվում են, որ աշխատում են, ապա որևէ ֆիլտր չկիրառվի ու երեխայի դայակը լինի հարազատներից որևէ մեկը։
Բացատրությունը չբավարարեց Փաշինյանին, ու նա հայտարարեց, որ ՀՀ կառավարության որոշումները միայն զեկույցներում գրելու համար չեն, այլ որ մարդիկ կարողանան դրանից օգտվել, նրանց կյանքը բարելավվի։
«Այսպիսի կարգավորումներով մենք մեր նպատակներից շեղվում ենք։ Երբեմն շատ չենք խորանում նախագծերի մեջ ու ասում ենք` այ, տեսեք, մենք լավ կառավարություն ենք, այսպիսի որոշումներ ենք կայացրել, հետո գնում ենք մարզային հանդիպման, մարդկանց հարցնում ենք` օգտվո՞ւմ եք այս ծրագրից, ասում են` չէ, ասում ենք` ինչի՞, ասում են` հազար ու մի սահմանափակում եք դնում` մեր հարևանը, բարեկամը չի կարող դայակ լինել, մենք այդքան ներվ չունենք այդքան հարցերի լուծման հետևից գնալու։ Մենք մեր շահառուին չպետք է կորցնենք ու այդ ընկալումը, որ դայակը երեխայի տատիկն է, ուրեմն` ինչի՞ ենք իրեն փող տալիս, իր պարտականությունն է, որ իր թոռնիկին պահի։ Մայրիկներին էլ հավելյալ լծակ կտանք` եթե տատիկն իր պարտականությունը լավ չկատարի, ասի` հարգելի տատիկ, դուք ազատված եք աշխատանքից»,– կատակեց ՀՀ վարչապետը։
Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Լրահոս
0