https://arm.sputniknews.ru/20231221/hajtni-en-2023-tvakani-hajastani-lavagujn-10-marziknery-70338515.html
Հայտնի են 2023 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկները
Հայտնի են 2023 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկները
Sputnik Արմենիա
Ընդլայնված ցուցակից, որում տեղ են գտել 20 մարզիկ-մարզուհիներ, ընտրվել են լավագույնների ուղիղ կեսը։ 21.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-21T18:24+0400
2023-12-21T18:24+0400
2023-12-21T18:28+0400
մարզիկ
արթուր ալեքսանյան
հայաստան
մալխաս ամոյան
արթուր դավթյան
հովհաննես բաչկով
վազգեն թևանյան
վարազդատ լալայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28588571_0:0:1422:801_1920x0_80_0_0_9692cc4749a38f0deed22a946a023ef3.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Կայացել է 2023 թվականի լավագույն 10 մարզիկների ընտրությունը, որին մասնակցել են մարզական լրագրողներն ու տարբեր մարզաձևերում հավաքականների գլխավոր մարզիչները։Ճիշտ է, լավագույն մարզիկները ընտրվում են առանց համարակալման, այսինքն` առաջին կամ երկրորդ տեղ զբաղեցնող չկա, սակայն բոլորից շատ միավորներ ստացել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը։2023 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկների ցանկում ըմբիշները շատ են՝ 5 մարզիկ, 2 ծանրամարտիկ է ընդգրկված, բռնցքամարտն ունի 2 ներկայացուցիչ և սպորտային մարմնամարզությունը` 1։Ստորև ներկայացնում ենք լավագույն մարզիկների տասնյակըՔվեարկությունից առաջ և ընթացքում որոշ լրագրողներն ու մարզիչներն ընդլայնված ցուցակը արդար չհամարեցին` նշելով, որ 20 մարզիկների մեջ չկային որոշ մարզիկներ, որոնք միջազգային մրցահարթակում մեդալների էին վաստակել։ Բացի այդ անհասկանալի կերպով օլիմպիական խաղերի ուղեգրի նվաճումը, որպես նվաճում չգիտես ինչու չէր համարվում։Նվաճում չէին համարվել նաև Եվրոպական խաղերում գրանցված արդյունքները։ Այսպես ցուցակից բացակայում էր հրաձգությունում օլիմպիական ուղեգիր վաստակած Էլմիրա Կարապետյանը, արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի երիտասարդների չեմպիոն(ընդ որում համաշխարհային ռեկորդներով), ծանրամարտի մեծահասակների պոկում վարժության արծաթե մեդալակիր Գարիկ Կարապետյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28588571_97:0:1361:948_1920x0_80_0_0_f44a25f9b54f23a3f5262bbdcd023fa5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարզիկ, արթուր ալեքսանյան, հայաստան, մալխաս ամոյան, արթուր դավթյան, հովհաննես բաչկով, վազգեն թևանյան, վարազդատ լալայան
մարզիկ, արթուր ալեքսանյան, հայաստան, մալխաս ամոյան, արթուր դավթյան, հովհաննես բաչկով, վազգեն թևանյան, վարազդատ լալայան
Հայտնի են 2023 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկները
18:24 21.12.2023 (Թարմացված է: 18:28 21.12.2023) Ընդլայնված ցուցակից, որում տեղ են գտել 20 մարզիկ-մարզուհիներ, ընտրվել են լավագույնների ուղիղ կեսը։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Կայացել է 2023 թվականի լավագույն 10 մարզիկների ընտրությունը, որին մասնակցել են մարզական լրագրողներն ու տարբեր մարզաձևերում հավաքականների գլխավոր մարզիչները։
Ճիշտ է, լավագույն մարզիկները ընտրվում են առանց համարակալման, այսինքն` առաջին կամ երկրորդ տեղ զբաղեցնող չկա, սակայն բոլորից շատ միավորներ ստացել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը։
2023 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկների ցանկում ըմբիշները շատ են՝ 5 մարզիկ, 2 ծանրամարտիկ է ընդգրկված, բռնցքամարտն ունի 2 ներկայացուցիչ և սպորտային մարմնամարզությունը` 1։
Ստորև ներկայացնում ենք լավագույն մարզիկների տասնյակը
Արթուր Ալեքսանյան –հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,
Մալխաս Ամոյան –հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Արման Անդրեասյան –ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Հովհաննես Բաչկով –բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Արթուր Դավթյան –սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր,
Վազգեն Թևանյան –ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Վարազդատ Լալայան – ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր,
Արսեն Հարությունյան –ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Նարեկ Մանասյան –բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Սահակյան Գոռ –ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Քվեարկությունից առաջ և ընթացքում որոշ լրագրողներն ու մարզիչներն ընդլայնված ցուցակը արդար չհամարեցին` նշելով, որ 20 մարզիկների մեջ չկային որոշ մարզիկներ, որոնք միջազգային մրցահարթակում մեդալների էին վաստակել։ Բացի այդ անհասկանալի կերպով օլիմպիական խաղերի ուղեգրի նվաճումը, որպես նվաճում չգիտես ինչու չէր համարվում։
Նվաճում չէին համարվել նաև Եվրոպական խաղերում գրանցված արդյունքները։ Այսպես ցուցակից բացակայում էր հրաձգությունում օլիմպիական ուղեգիր վաստակած Էլմիրա Կարապետյանը, արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի երիտասարդների չեմպիոն(ընդ որում համաշխարհային ռեկորդներով), ծանրամարտի մեծահասակների պոկում վարժության արծաթե մեդալակիր Գարիկ Կարապետյանը։