00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տոսպա»-ի փաստաբանը համաձայն չէ «Սպուտնիկ Արմենիայի» վերաբերյալ ՀՌՀ-ի կայացրած որոշման հետ

© Sputnik / Andranik GhazaryanSputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնը
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնը - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2023
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնը
Բաժանորդագրվել
Փաստաբանի կարծիքով՝ եթե այս ճանապարհը շարունակվի, ապա մենք կհասնենք գրաքննության, քանի որ մարդու արտահայտած կարծիքի համար հեռարձակողը պատասխանատվության է ենթարկվում։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Բռնության կոչը փաստական հանգամանքներով հիմնավորված չէ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Տոսպա» ընկերության փաստաբան Սիմոն Ֆարմանյանը՝ մեկնաբանելով ՀՌՀ-ի այսօրվա նիստում կայացված որոշումը՝ 30 օրով կասեցնել «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի վերահեռարձակող ընկերության՝ «Տոսպա»-ի լիցենզիան։
Հայտնել էինք, որ ՀՌՀ-ն վարչական 2 վարույթ է հարուցել ընկերության նկատմամբ և նաև նշանակել տուգանք 500 հազար դրամի չափով։ Վարույթներից մեկը վերաբերում է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման նոյեմբերի 17-ի եթերին, որի ընթացքում, ըստ հանձնաժողովի, հաղորդավարը նաև բռնության կոչեր է հնչեցրել։
«Առաջին բանը, որ պետք է անենք, տեսնենք՝ այստեղ կոչ կա, թե չկա։ Այստեղ կոչ չկա․ չեն ասում՝ եկեք այս ինչ բանն անենք կամ այս ինչ բանն անելուց ձեռնպահ մնանք։ Կարող է ասում են՝ այս ինչ մարդը լավ մարդ է, վատ մարդ է, սա կոչ չէ, սա փաստի արձանագրում է՝ ճիշտ, թե սխալ՝ արդեն այլ վայրում քննարկելու է»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է ՀՌՀ-ի նշած` «ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներ է արել Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի մասին» դիտարկմանը, փաստաբանը նշում է՝ հաղորդման ընթացքում խոսքն ուղղված է եղել կոնկրետ սուբյեկտին, այստեղ ազգային արժանապատվության հարց չկար։
«Սուբյեկտը պետք է որոշի՝ իր համար վիրավորանք կա, թե չկա, կարող է, օրինակ, Քաղաքացիական օրենսգրքի շրջանակներում դիմել «վիրավորանքի և զրպարտության» հոդվածով»,- ասաց Ֆարմանյանը։
Նրա համար այս պահին դժվար է մանրամասն մեկնաբանել հարցը, քանի որ ՀՌՀ-ի որոշումը դեռ չեն ստացել, այլ միայն ծանոթացել են մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը, որը, սակայն, որոշումը չէ։ Մի բան հստակ է՝ այստեղ հաղորդման հեղինակը, այսպես ասած, միասին որևէ բան անելու կոչ չի անում։ Փաստաբանը նաև շեշտում է՝ եթե ընդունենք, որ կոչ եղել է, արդյոք այն բռնությա՞ն կոչ է։
«Երկրորդ հարցն այն է, որ այստեղ անմեղության կանխավարկածի հետ կարող ենք խնդիր ունենալ։ Երբ ասում են` «բռնության կոչ», նշանակում է, որ մարդուն մեղադրում են ինչ-որ արարք կատարելու մեջ, որը կարող է հաստատվել միայն ուժի մեջ մտած օրինական դատավճռով, այսինքն՝ դրա համար մարդը պետք է քրեական պատասխանատվության ենթարկված լիներ»,- հավելեց Ֆարմանյանը։
Ինչ վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը, որի ժամանակ էլ, ըստ հանձնաժողովի, հնչեցվել են ոչ հավաստի, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ, Ֆարմանյանը նշեց՝ այստեղ էլ գործ ունենք կարծիքի հետ։ «Հաղորդման ընթացքում քննարկում է եղել, որի ընթացքում հաղորդավարն իր կարծիքն է հայտնել։ Եթե մենք այս տրամաբանությամբ գնանք, հասնելու ենք գրաքննության, արդեն պետք է մտածել՝ այս կարծիքը կարող եմ ասել, թե ոչ»,- ասաց ֆարմանյանը։
Նա ևս մեկ հանգամանքի ուշադրություն հրավիրեց․ երկու հաղորդումներն էլ հեռարձակվելու են ուղիղ եթերով, այսինքն` անգամ ցանկության դեպքում հեռարձակողը գործնականում չէր կարող անջատել եթերը։
Փաստաբանը դեռ չգիտի՝ արդյոք կայացված որոշումը կբողոքարկվի, թե ոչ, սպասում են որոշմանը, որպեսզի կարողանան առավել մանրամասն ուսումնասիրել այն։ Ներկա պահին կարծում են, որ իրավական տեսանկյունից այն, ինչ վարչական վարույթով ներկայացվել է, զանցանք չի եղել, հետևաբար դրա համար ընկերությունը պատասխանատվության չպետք է ենթարկվեր։
Հավելենք, որ ՀՌՀ-ի որոշման մեջ նշված նոյեմբերի 17-ի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման ընթացքում հեղինակը սուր խոսքեր է ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գործողությունների վերաբերյալ, բայց որևէ վիրավորական խոսք չկա՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Ինչ վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը, ապա, ըստ ՀՌՀ-ի, ոչ հավաստի, չստուգված տեղեկությունները հեղինակ Արման Աբովյանի կարծիքն է եղել՝ «եթե առաջ կոնցեպտն էր՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, հիմա՝ Տավուշը տանք, հանգիստ ապրենք, Սյունիքը տանք, հանգիստ ապրենք, Գեղարքունիքը տանք, հանգիստ ապրենք․․․»։
Լրահոս
0