00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի ամբողջ հարցազրույցը մեկ նախադասության համար էր. քաղաքագետ

Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Սուրեն Սուրենյանցի խոսքով` ՀՀ վարչապետը փակուղում է հայտնվել ու փորձում է Ադրբեջանի նախագահից երաշխիքներ ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը մանիպուլացնելու և գլխիվայր շրջելու «մաստեր-կլաս» ցույց տվեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով վարչապետի` դեկտեմբերի 19-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։ Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանի պաշտոնավարման 5-6 տարիների ընթացքում սա ամենաանհաջող հարցազրույցն էր։

«Նրա ասածներն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Ցանկացած մարդ, ով բանակցային գործընթացին քիչ թե շատ ծանոթ է, կարող է հաստատել իմ խոսքերը։ Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին նա շատ լուրջ պատասխաններ կստանա կոմպետենտ մարդկանցից, որոնք մասնակցել են բանակցային գործընթացին»,- նշեց Սուրենյանցը։

Նրա կարծիքով՝ մի կարմիր գիծ կա, որից այն կողմ տեղեկատվական հնարքներն այլևս չեն աշխատում։ Այս դեպքում, ըստ նրա, գործ ունենք ակնհայտ կեղծիքի հետ։
© Sputnik / Aram NersesyanՍուրեն Սուրենյանց
Политический аналитик Сурен Суренянц в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2023
Սուրեն Սուրենյանց
«Ինքն էլ այնքան համոզված չէր իր ասածների ճշմարտացիության մեջ, որ հարցազրուցավարին պարբերաբար հարցնում էր, թե արդյոք հասկանալի է, թե ինչ է ասում, նման ռեպլիկներ էր անում, ինչը մատնում է նրա հոգեվիճակը։ Այսինքն՝ նա գիտի, որ այն, ինչ ասում է, իրականության հետ աղերս չունի»,- ասաց քաղաքագետը։
Սուրենյանցի խոսքով` Փաշինյանի ամբողջ հարցազրույցը, մաիպուլյացիաները մեկ նախադասության համար էին՝ որ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևին հրապարակավ խնդրի սպասվող խաղաղության պայմանագրից փախստականների վերադարձի պարտադիր կետը հանել։ Դա այն հրամայական կետն է, որը պնդում է Բաքուն։
«Դրա համար էլ նա ասում էր, որ մինչև իր իշխանության գալը ղարաբաղյան խնդիր այլևս չի եղել։ Դրա համար էր ասում՝ թող Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մնա Հայաստանում, ինտեգրվի, վերադարձի մասին չմտածի՝ չնայած 17 հազարն արդեն հեռացել են երկրից։ Նա ասում էր, որ, ըստ էության, Ալիևի բոլոր պահանջներին համաձայն է, բայց այդ մի կետի շուրջ փորձում է կռիվ տալ, որովհետև հասկանում է, որ դա որևէ կերպ մեր հասարակության կողմից չի ընկալվի»,- նշեց Սուրենյանցը։
Նա ուշադրություն հրավիրեց Փաշինյանի ևս մի արտահայտության վրա։
«Փաշինյանն ասաց, որ իր «Խաղաղության խաչմերուկը» բխում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի կարգավորումներից։ Սա ինքնաբերաբար նշանակում է` Փաշինյանը փաստացի ասում է, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն լինելու է։ Գուցե դա Ռուսաստանի կողմից չլինի, բայց միջազգային ինչ-որ վերահսկողություն լինելու է։ Ինքնիշխանական պաթոս ունեցող Փաշինյանն իր ուղղակի խոսքով նույնիսկ դա հաստատեց»,– ասաց քաղաքագետը։
Ըստ նրա՝ սա փակուղում գտնվող ղեկավարի հարցազրույց էր, որի ընթացքում նա որևէ նոր բան չասաց՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները հասցրել է ճգնաժամի, արևմտյան խոստումներին այլևս չի հավատում։ Սուրենյանցը կարծում է, որ նրա հուսահատ խոսքերից դա կարելի էր հասկանալ։ Քաղաքագետի խոսքով` բավական է հետևել Ուկրաինայի շուրջ վերջին շաբաթներին տեղի ունեցող իրադարձություններին՝ հասկանալու համար, թե որքան անվստահելի են արևմտյան երաշխիքները։ Ուստի հիմա Փաշինյանը փորձում է հենց Ալիևից երաշխիքներ ստանալ։ Դա էր հարցազրույցի հիմնական տրամաբանությունն ու փիլիսոփայությունը:
Հիշեցնենք` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ։ Նա հիշատակել էր ՌԴ նախագահի խոսքերն այն մասին, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, և նշել, որ այդ հայտարարությունը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Նա նաև հանդիմանել էր ՌԴ-ին, որ վերջինս Հայաստանին օգնություն չի ցուցաբերել 2021-2022թթ.ադրբեջանական մի քանի ագրեսիաների ընթացքում, և, ի վերջո, Երևանին այլ բան չէր մնում, քան Պրահայում ստորագրել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչող հռչակագիրը։
Լրահոս
0